Discover
Լեգենդի հետքը
Լեգենդի հետքը
Author: Լեգենդի Հետքը
Subscribed: 44Played: 330Subscribe
Share
© Լեգենդի Հետքը
Description
«Լեգենդի հետքը» սպորտային փոդքասթը մարզական աշխարհի լավագույն մարզիկների չլսված պատմությունների մասին է։ Փոդքասթի շրջանակում
մասնագետի կամ երկրպագուի հետ քննարկում ենք մարզիկի տպավորիչ նվաճումները, նրա մասին մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։
մասնագետի կամ երկրպագուի հետ քննարկում ենք մարզիկի տպավորիչ նվաճումները, նրա մասին մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։
38 Episodes
Reverse
Ֆուտբոլը նաև մտքի խաղ է, ու այդ պայքարում Պեպ Գվարդիոլան հավասարը չունի։ Մասնագետ, որը ուսումնասիրում է ամեն մանրուք ու փորձում հասնել կատարելության։Իսպանացին հաղթել է ամեն ինչ, բայց պայքարն իր իսկ դեմ է՝ դառնալ ավելի լավը։
Քոնոր Մըքգրեգորը մարզական աշխարհի պատմության մեծագույն անհատականություններից է։ Նրա վարքը, խոսքն ու օկտագոնում շարժումները խոսում են իր էգոյի փոխարեն։Այս էպիզոդում քննարկում ենք իռլանդացի մարտիկի դժվարին, բայց հանձնվել չիմացող ճանապարհը
Իկեր Կասիլյասը իսպանական ֆուտբոլի մեծանուններից է։ Նրա հանգստությունն ու վարպետությունը խաղադաշտում բոլորին տալիս էր հավելյալ վստահություն։Դպրոցական սենյակից մինչև Եվրոպական ֆուտբոլի գագաթնակետ։ Սան Իկերի պատմությունը, իրոք գերող է։
Նա երբեք շատ չէր խոսում խաղադաշտում, բայց ամեն անգամ, երբ գնդակը ոտքերի տակ էր՝ ֆուտբոլն էր սկսում խոսել։Անդրես Ինիեստա՝ լռակյաց հանճարը, որը սրտով ղեկավարում էր Բարսելոնայի ոսկե սերունդը։
Ֆրենկ Լեմպարդ՝ ֆուտբոլիստ, որն իր անունը գրեց Պրեմիեր լիգայի պատմության մեջ՝ ոչ միայն գոլերով, այլ նաև անսահման աշխատասիրությամբ ու թիմային հոգով։Լեգենդ, որն ապացուցեց, որ ֆուտբոլը միայն տաղանդ չէ, այն նաև ինտելեկտ է, կարգապահություն և պայքար մինչև վերջին վայրկյանը։
Լաշա Տալախաձեն ոչ միայն ծանրամարտի պատմության ամենաուժեղ մարդն է, այլ նաև տոկունության, աշխատանքի ու նվիրումի կենդանի խորհրդանիշը։ Ամեն ելույթով նա սահմանները տեղափոխում է մի քայլ առաջ։ Դա կամքի, կարգապահության և անսահման ցանկության արդյունք է։
Ջիանլուիջի Բուֆֆոնը հավատարմության, առաջատարության և անսահման նվիրվածության մարմնավորում է։Ֆուտբոլիստ, որը չհաղթեց Չեմպիոնների լիգան, բայց հաղթեց միլիոնավոր մարդկանց սրտեր։
Ռիկարդո Կական հմայում էր իր ցուցադրած ֆուտբոլով, բայց նրա վարքը խաղադաշտում ոչ պակաս հիացմունք առաջացնող էր։ Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի վերջին աստղը, որը նվաճեց Ոսկե Գնդակ, բայց նվաճումները նրա մոտ երկրորդական էին, իսկ առաջինը՝ հավատն ու սերը ֆուտբոլի հանդեպ։
Իտալական ֆուտբոլում մեծանուն հարձակվողներն ու կիսապաշտպանները շատ են, բայց երբ խոսում ես մեծագույնի մասին, միտքդ գնում է պաշտպանություն։Պաոլո Մալդինին պատմության լավագույն պաշտպանն է։ Փաստում են թվերը, հաջողությունները և ֆուտբոլիստի էությունը
«Ճերմակ Արջը» հայկական սպորտի պատմության լավագույն մարզիկներից է։ Նրա բոլոր նվաճումների հիմքն աշխատասիրությունն է ու սեփական ուժերի հանդեպ հավատը
Ուեյն Ռունի․ տղա, որը ծնվեց Լիվերպուլում, բայց դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» իսկական խորհրդանիշ։Նա ոչ միայն ռեկորդակիր գոլահար էր, այլև թիմի սիրտը՝ անսպառ էներգիայով ու անզիջում պայքարով
Նա մերժեց մեծ գումարները և փառքը՝ ընտրելով իր քաղաքի թիմը։ Տոտտին դարձավ հավերժական խորհրդանիշ «Ռոմայի» համար՝ կրելով ավագի թևկապը երկու տասնամյակից ավելի։
Նա պարզապես չեմպիոն չէ. նա հեղափոխություն է՝ արագության, համառության և անձնուրաց աշխատանքի մարմնավորումը։ Լյուիս Հեմիլթոնն իր կարիերայի յուրաքանչյուր շրջադարձում կոտրել է սահմանները՝ հաղթանակները վերածելով լեգենդի, իսկ սխալները՝ դասի
Նա սկսեց իր ճանապարհը Շոտլանդիայից, ղեկավարեց «Աբերդինը», իսկ հետո գրավեց աշխարհի ուշադրությունը՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» անփոխարինելի դեմքը։
ԱՊԼ, Ազգերի Լիգա, գոլեր «Լիվերպուլի» մարզաշապիկով… և մի ցավոտ ավարտ, որը վաղաժամ փակեց մի մեծ սիրտ ունեցող ֆուտբոլիստի ճանապարհը։
Նա ոչ միայն դարձավ Օլիմպիական չեմպիոն, այլ հաղթեց կյանքի բոլոր փորձությունները։Ալբերտ Ազարյանը դարձավ ուժի, նվիրվածության և հայկական ոգու խորհրդանիշը, որով սկսվեց հայկական մարմնամարզության ոսկե շրջանը
Նա չփոխեց փառքը սիրելի ակումբի հետ, այլ փառքը բերեց այդ ակումբ։Սթիվեն Ջերարդը այն եզակի լեգենդներից է, որը ոչ միայն կրում է թիմի գույները, այլ ապրում դրանցով։ Ավագ, որը խաղում էր՝ լսելով ոչ թե մեդալների, այլ սրտի զարկին։
Ռեալ Մադրիդի խորհրդանիշը, լեգենդը, ավագը՝ իսպանական ֆուտբոլի երազի իրական մարմնավորումը։Ռաուլ Գոնսալես Բլանկոյի կարիերայի ամենավառ պահերը՝սեր, նվիրում ու գոլեր՝ Սանտիագո Բեռնաբեուի բեմում։
Նրան ասում էին՝ շատ թույլ է NBA-ի համար։Իսկ նա դարձավ մարզաձևի պատմության ամենաազդեցիկ խաղացողներից մեկը։Սթեֆ Քարիի խաղաոճը նման է երաժշտության, որը երբեք չես ուզում անջատել։
Նա չի սովորեցրել մեզ ֆուտբոլ, նա ցույց տվեց, թե ինչպես պետք է վայելել այն։ Ռոնալդինյո՝ մի անուն, որը պարգևում է մանկության հիշողություններ, ժպիտներ ու մոգություն։























