Հարցրու Վեգային

Փոդքասթ, որտեղ դու կարող ես հարցնել ամեն ինչ ու ստանալ պատասխաններ

Էպիզոդ 17

Այս էպիզոդի հարցերն էն՝ 🎙️արժե՞ հարաբերություններ սկսել կոլեգայի հետ․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման կապը, 🎙️ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին՝ աշխատանքի ընդունվելու համար 🎙️ինչպե՞ս հայտնել թինդերի դեյթին, որ նա այնքան էլ նման չէ իր լուսանկարին ու քո ճաշակով չէ՝ առանց նեղացնելու, 🎙️ դպրոցական սերը հնարավո՞ր է մոռանալ, 🎙️ինչպե՞ս փոխել բնավորությանդ՝ բոլորին ամեն ինչ ուղիղ ու կոպիտ ասող կողմը:

05-22
13:19

Էպիզոդ 16

Այս շաբաթ մեզ ուղարկված հարցերից առանձնացրել ենք հետևյալ թեմաները՝ 1․ ինչպե՞ս հեռու մնալ մանիպուլացիաներից հարաբերություններում, 2․հնարավո՞ր է արդյոք գուշակել դիմացինի զգացմունքները քո նկատմամբ, եթե վերջինս չի խոստովանել ոչինչ, 3․ի՞նչ անել, երբ կարծես կորել է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, 4․ ինչպե՞ս սովորել նոր բաներ, երբ թվում է, թե ոչինչ չի ստացվում, 5․ ի՞նչպես ճանապարհորդել առանց շատ գումար ծախսելու, 6․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը, երբ չի ստացվում գտնել աշխատանք։

05-14
14:18

Էպիզոդ 15

Խնդիրներ աշխատավայրում, դժվարություններ մասնագիտական կողմնորոշման հարցում, բարդ իրավիճակներ հարաբերություններում․ ինչպես միշտ, այս շաբաթ նույնպես ստացել ենք բազմաթիվ անանուն հարցեր ՝ կապված կյանքի ամենատարբեր ոլորտների հետ։ Լսեք էպիզոդն ու գուցե որոշ հարցերի պատասխանները օգնեն նաև Ձեզ։

05-14
13:47

Էպիզոդ 14

📻 Հասանք երկրորդ եթերաշրջանի տասնչորսերորդ էպիզոդին։ Այս անգամ Վեգան պատասխանել է հետևյալ հարցերին՝ ❔ինչպե՞ս հասկանալ, արդյոք ընտրյալդ նույն ակնկալիքներն ունի հարաբերություններից, ինչ դու, ❔ինչպե՞ս համարձակություն հավաքել և կապի դուրս գալ մանկության ընկերոջ հետ, 15 տարի չշփվելուց հետո, ❔ինչպե՞ս ասել զուգընկերոջդ, որ ցանկանում ես վերջ տալ հարաբերություններին առանց նրան ցավ պատճառելու, ❔ինչպե՞ս հետ պահել ընկերուհուդ հարաբերություններից, որոնք լավ չեն իր համար, ❔ինչպե՞ս պայքարել կպչուն մտքերի դեմ։

04-30
15:12

Էպիզոդ 13

Ինչպե՞ս հասկանալ , թե ինչ արժեհամակարգի կրող ես , երբ արդեն 27 ես ու դժվարանում ես կողմնորոշվել կյանքում։ Հնարավո՞ր է ներել ինքդ քեզ, երբ կարծում ես, թե մեղավոր ես կյանքիդ սիրուն կորցնելու հարցում։ Ի՞նչ անել, երբ կան բազմաթիվ չասված խոսքեր, իսկ մարդն, ում ուզում ես ուղղել դրանք, այլևս քո կյանքում չէ։ Սիրելին ուզում է լքել ցածր ինքնագնահատականի պատճառով, պայքարե՞լ հարաբերությունների համար, թե՞ ոչ։ Ի՞նչ անել, երբ բեկումնային տարիքում ես, իսկ շրջապատում բոլորը վստահ են, որ կյանքում ոչնչի չես հասնի։ Այս էպիզոդում պատասխանում ենք վերոհիշյալ հարցերին։

04-23
13:58

Էպիզոդ 12

Այս շաբաթվա հարցերը հետևյալն են․ Ի՞նչ անել, երբ զգում ես, որ ավելորդ ես քո ընկերախմբում: Ի՞նչ անել, երբ աշխատանքդ շատ ես սիրում, իսկ կոլեգաներիդ, մեղմ ասած՝ ոչ: Ի՞նչ նվիրել ընկերուհուն: Ի՞նչպես ընտրել երկու սիրելի մասնագիտությունների միջև: Ինչպե՞ս վարվել այն իրավիճակում, երբ սխալ ես գործել, իսկ ներողությունը կարծես թե չի օգնել:

04-18
16:23

Էպիզոդ 11

Մենք շարունակում ենք ամեն շաբաթ հավաքել մեր ռադիոլսողների ուղարկած անանուն հարցերը՝ ամենատարբեր թեմաներով ու փորձում ենք ընտրել հատկապես նրանք, որոնք առնչվում են բոլորին շատ հետաքրքրող ոլորտներին։ Փոքրիկ ուսումնասիրության ու հաշվարկների արդյունքում պարզել ենք, որ ամենահաճախ տրվող հարցերը շարունակում են վերաբերել հարաբերություններին, երկրորդ տեղում կարիերան և աշխատանքն է, իսկ երրորդում՝ անձնական մտահոգություններն ու սեփական ես-ի հետ կապված խնդիրները։

04-14
13:08

Էպիզոդ 10

Վերջին շրջանում մեզ ուղարկվող հարցերում շատ հաճախ ենք հանդիպում սխալվելու վախի, այս շաբաթվա էպիզոդը սկսում ենք հենց նման հարցով։ Ունենք հարցեր նաև ընկերության մեջ թունոտության, հարաբերությունների մեջ գտնվելիս այլ մարդկանց հետ նամակագրություն պահելու և անընհատ կողակից փնտրելու մասին։

03-26
13:23

Էպիզոդ 9

Ի՞նչ անել, եթե դու հավատում ես երազանքիդ եւ ամեն ինչ անում, դրան հասնելու համար, սակայն չունես ընկերերիդ ու հարազատներիդ աջակցությունը։ Ի՞նչ անել, երբ ընկերական զգացմունքները վերածվել են սիրո, եւ հակառակը, երբ դրանք այլեւս չկան ու պետք է այդ մասին հայտնել ընկերոջը։ Ինչպե՞ս բացատրել ամուսնուն, որ նորածին երեխայի խնամքի հարցում կնոջը մենակ թողնել չի կարելի։ Պե՞տք է մտահոգվել, երբ սիրելին հիացած մեկնաբանություններ է թողնում այլ անձանց լուսանկարների տակ։ Այս թողարկմանը պատասխանում ենք վերոհիշյալ հարցերին։

03-19
13:40

Էպիզոդ 7

Ինչպես խոստացել ենք նախորդ էպիզոդներում, շարունակում ենք պարբերաբար հրավիրել տարբեր մասնագետներ, պատասխանելու համար բոլոր այն հարցերին, որոնք խիստ մասնագիտական են ու վերաբերում են առողջությանը։ Քանի որ մեզ շատ հաճախ եք ուղարկում հարցեր կապված քաշ կորցնելու կամ հավաքելու, առողջ սնվելու, սննդի հետ հարաբերությունների ու դիետաների հետ, այսօր ձեր հարցերին պատասխանում է որակավորված առողջաբան, սննդաբան Աիդա Խզրթյանը։ 

03-06
19:16

Էպիզոդ 6

Ինչի՞ կարող է հանգեցնել անտեղի խանդը հարաբերություններում ու ինչպե՞ս հաղթահարել այն։ Արդյո՞ք հնարավոր է սկսել մոդելային կարիերա արտերկրում՝ ապրելով Հայաստանում։ Երբ սիրելի մասնագիտությունը դեռ չի վարձատրվում, իսկ վարձատրվող աշխատանքը տանել չես կարողանում։ Ի՞նչ անել, երբ ընկերուհուդ կորցնում ես այն բանից հետո, երբ վերջինս սկսում է նոր հարաբերություններ։

02-27
14:17

Էպիզոդ 5

Այս էպիզոդի հարցերն են՝ ի՞նչ անել, երբ զուգընկերոջդ հետ ունեք տարբեր կենսակերպեր ու նախասիրություններ,  եւ միասին ժամանակ անցկացնելը դժվար է, արդյո՞ք արժե նախապատվությունը տալ ոչ ֆորմալ կրթությանն ու հրաժարվել դիպլոմից, կարելի՞  է երկրորդ շանս տալ մարդուն, որից բաժանվել եք ապագայի մասին տարբեր պատկերացումների պատճառով ու ինչպես արձագանքել, երբ մտերիմներդ վիրավորում են քեզ հարազատ մեկ այլ մարդու։ 

02-20
11:56

Էպիզոդ 4

Ի՞նչ անել, երբ սիրելին կանգնած է քո ու երազանքներիդ միջեւ, արդյո՞ք իսկապես պետք է ընտրել կարիերայի ու սիրո միջեւ։ Ինչպե՞ս վերականգնել կրակը հարաբերություններում եւ ինչի՞ կարող է հանգեցնել երկար շփումը տոքսիկ մարդկանց հետ։

02-15
14:26

Էպիզոդ 3

Ի՞նչ անել, երբ դիմացինի խառնվածքը ճնշում է քեզ անկախ իր կամքից, բայց միեւնույն ժամանակ, վախեցնում ես նրան նեղացնելուց։ Ինչպե՞ս աշխատանք գտնել, երբ ուսանող ես , ծնողներդ էլ կտրականապես դեմ են։ Ինչպե՞ս հաղթահարել հուզմունքն առաջին թռիչքից ու ճամփորդությունից առաջ եւ ի՞նչ գրել տղային, երբ որոշել ես առաջին քայլն անել համացանցում։

02-05
12:05

էպիզոդ 2

Շարունակում ենք պատասխանել ձեր հարցերին։ Ինչպես միշտ, խոսում ենք հարաբերություններից, ներքին անհանգստություններից, աշխատանքից եւ ընկերներից։ 

02-05
11:20

Նոր եթերաշրջան․ էպիզոդ 1

Քանի որ մեզ ուղարկված հարցերի մեծամասնությունը հարաբերությունների մասին են, եթերաշրջանը որոշեցինք սկսել սեքսոլոգ, զույգային թերապեւվտ Նարինե Ներսիսյանի հետ։ Ինչպե՞ս վառ պահել «կրակը» հարաբերություններում, երբ արդեն վաղուց եք միասին, ինչպե՞ս հաղթահարել ծանր բաժանումն ու արդյո՞ք հնարավոր է սիրել միաժամանակ երկու հոգու․ պատասխանում է մասնագետը։ 

01-23
12:42

էպիզոդ 26

Այս թողարկումը 2022-ի վերջին էպիզոդն է։ Այնպես որ այս տարի վերջին անգամ միասին պատասխանում ենք հարցերի սիրո, հարաբերութունների ու խանդի, գումարի, նվերների ու երազանքների մասին հարցերի։ 

12-25
09:51

Էպիզոդ 25

Եթերաշրջանի նախավերջին էպիզոդի գրեթե բոլոր հարցերը հարաբերությունների մասին են, ընդ որում՝ բոլոր փուլերի։ Ինչպես տրամադրվել կյանքի առաջին ժամադրությանը, ինչ անել , երբ հարաբերությունների սկզբում սկսում ես նկատել այսպես կոչված «կարմիր դրոշակներ» , եւ արդյո՞ք հնարավոր է տարիներ անց սկսել հարաբերություններ մի մարդու հետ, ում ժամանակին ոչ միայն մերժել ես, այլ նաեւ նեղացրել։

12-18
11:20

Էպիզոդ 24

Այս շաբաթվա հարցերի մեծ մասը կապված են ընտանիքի պլանավորման, ծնողների հետ հարաբերությունների ու ընտանիքում հաճախ առաջացող անհամաձայնությունների հետ։ Ի՞նչ անել, երբ ամուսնանալ պատրաստվող զույգում մեկն ուզում է ապրել առանձին, մյուսը՝ ընտանիքի հետ։ Ինչպես տատիկներին ասել, որ նախընտրում ես օգտվել դայակի ծառայություններից եւ ոչ թե երեխային թողնել իրենց խնամքին՝ առանց նեղացնելու։ Ունենք հարցեր նաեւ հարաբերությունների, ընկերության եւ հասարակության կարծիքի մասին։ 

12-11
12:09

Էպիզոդ 23

Այս շաբաթվա հարցերի թեմաներն են՝  Ի՞նչպես համոզել ծնողներիդ, որո ժամանակն է միայնակ ապրելու, արդյո՞ք բոլորը կարող են փոդքասթ ունենալ, ինչպե՞ս եւ որտեղի՞ց սկսել, ինչպե՞ս գտնել բարձր վարձատրվող աշխատանք,  ի՞նչպես գումար խնայել եւ արդյոք հնարավոր է պահպանել ընկերական հարաբերություններ ռոմանտիկից հետո։

12-04
13:14

Recommend Channels