Մի երգ պատմիր

Մի երգ պատմիր, երգ, որը միշտ քո մտքում է, սրտում ու ականջակալներում։ Ամեն ուրբաթ՝ ժամը 20։30–ին, Իմ ռադիոյի եթերում:

Մի երգ պատմիր. Տաթև Հովակիմյան

Տաթև Հովակիմյանի մի երգի պատմությունը փոթորկված հոգիների համար է: Դերասանուհին պատմում է իր ամենասիրելի երգի մասին:

03-09
05:39

Մի երգ պատմիր. Արփի

Երգչուհի Արփին պատմում է իր ամենասիրելի երգերից` ռոմանսներից մեկի մասին:

03-09
05:41

Մի երգ պատմիր․ Ժաննա Վելիցյան

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը ամեն անգամ հուզվում է այս երգից: Այստեղ և հիմա Ժաննային սովորեցնում է ապրել հենց այս երգը:

02-18
05:28

Մի երգ պատմիր․ Հասմիկ Ներսիսյան

Դե՞: Երևի արդեն գուշակել եք: Երգ Վանաձորից, որ դարձավ հիթ: Տարիներ շարունակ Եվրատեսիլի պատվիրակության անդամ եղած, բլոգեր Հասմիկ Ներսիսյանը պատմում է իր ամենասիրելի երգի մասին:

02-07
04:31

Մի երգ պատմիր․ Իննա Խոջամիրյան

Ներողություն խնդրել դերասանուհի Իննա Խոջամիրյանին հենց այս երգն է սովորեցրել: Այն Իննայի տխուր գիշերներն անցկացնելու երգացանկում է:

01-20
06:03

Մի երգ պատմիր․ Մարիաննա Վարդանյան

Երգ, որ կապում է մարդկանց ու անցած օրերի հետ: Այս մի քիչ դեպրեսիվ երգը բլոգեր Մարիաննա Վարդանյանի մոտ առաջացնում է ամենաքաղցր հիշողությունները:

12-30
05:26

Մի երգ պատմիր․ Ռշտուն Բաբայան

Ո՞ր երգի մասին է պատմում մաշկաբան Ռշտուն Բաբայանը: Հուշում եմ` երգ, որտեղ միայն ես ու դու ենք: Երևի արդեն հասկացար:

12-13
05:47

Մի երգ պատմիր․ Սիաննա Գրիգորյան

Հուշումները շատ էին։ Բլոգեր, դիջեյ Սիաննային ճանաչողները հաստատ արդեն գուշակել են, թե որ երգն է դարձել նրա այցեքարտը:

11-29
05:07

Մի երգ պատմիր․ Նարեկ Ամիրխանյան

Գուշակեք՝ որ երգի մասին է պատմում փոդքասթեր Նարեկ Ամիրխանյանը: Երգ, որ սիրում են երկրպագուները ու չեն սիրում այն կատարողները: Այս երգը Նարեկին տանում է ուսանողական տարիներ:

11-24
04:21

Մի երգ պատմիր․ Մհեր Մանուկյան

«Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը ամենատաքուկ հիշողությունների գրկից է դուրս բերում իր ամենասիրելի երգը: Այս երգը սիրո քնքշության մասին է:

11-18
06:01

Մի երգ պատմիր․ Վաչե Երիցյան

Դերասան Վաչե Երիցյանի կարծիքով այս երգը բոլորը պետք է լսեն, ինքն էլ այն լսում է ամեն օր:

11-11
04:45

Մի երգ պատմիր․ Լյուսի

Երգչուհի Լյուսիի ամենասիրելի երգը հենց իր երգացանկից է: Դժվարությամբ, բայց սիրով Լյուսին կարողացել է իրենը դարձնել այդ երգը:

11-01
05:13

Մի երգ պատմիր․ Անահիտ Դադոյան

Ֆուդբլոգեր Անահիտ Դադոյանը համոզված է, որ իր ամենասիրելի երգի մասին քչերը գիտեն: Նրա ականջակալներում օվկիանոս տանող հնչյունները հենց այս երգից են: 

10-28
06:02

Մի երգ պատմիր․ Աշոտ Այվազյան

Տիկտոկեր Աշոտ Այվազյանի` Աշայվիի կյանքի տխուր պահերի ու երազանքների իրականացման երգը նույնն է:

10-20
05:17

Մի երգ պատմիր․ Վարուժ Մարգարյան

Ո՞ր երգի մասին է այսպես երազկոտ պատմում դերասան Վարուժ Մարգարյանը: Նրա ամենասիրելի երգը գալիս է դեռ անցած դարի 40-ական թվականներից:

10-14
05:36

Մի երգ պատմիր․ Կավիճ

Երբեք չէինք պատկերացնի, որ երաժիշտ Կավիճի` Վաչե Ղարիբյանի ամենասիրելի երգը 2000-ականների ամենխենթ երգչուհու հենց այս երգն է: 12 տարեկանից այս երգը Վաչեի սրտում է:

09-30
05:49

Մի երգ պատմիր․ Արևիկ Գևորգյան

Գուշակեցի՞ք, թե որ երգն է դերասանուհի, հաղորդավարուհի Արևիկ Գևորգյանի ամենասիրելին: Այո, բարդ է. սիրո մասին երգերը շատ են, բայց միայն այդ երգն է շատ պարզ ձևով Արևիկին հիշեցնում սիրո կարևորության մասին:

09-16
05:22

Մի երգ պատմիր. Աշոտ Հովհաննիսյան

Ո՞ր երգն է ոգեշնչել տիկտոկեր Աշոտ Հովհաննիսյանին: Կյանքի դժվար պահերն Աշոտը ժպիտով է հիշում փոփի արքայադստեր այս երգի շնորհիվ:

08-30
04:11

Փրկող երգ | Զեպա Մկրտչյան

Դժվար է ընդունել կյանքն իր լավ ու վատ կողմներով: Դա անել իրավաբան Զեպա Մկրտչյանին օգնում է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը` The Beatles-ի Let it be-ն:  

05-24
04:05

Եվրատեսիլից երգ | Մադաթ Սադոյան

Լինում է, որ քո ամենասիրելի երգը գտնում ես Եվրատեսիլի շնորհիվ: Ու թեպետ Marco Mengoni Due vite երգը մրցույթում չհաղթեց, բայց լուսանկարիչ Մադաթ Սադոյանի սրտում գրավեց առաջին տեղը:

05-07
04:32

Recommend Channels