Պարզից պարզ

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

Վարկի երաշխավորություն. ռիսկերը և իրավունքները

Երաշխավորությունը որպես վարկի ապահովման միջոց։ Ի՞նչ ռիսկեր է կրում երաշխավորը։Ո՞ր դեպքում են դադարում երաշխավորի պարտավորությունները:

11-20
07:23

#47 Գործատուից կախվածություն. ազգին կապեցին հիպոթեքին

«Rearrange» փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք փողից, անշարժ գույքի շուկայից, պարտքերից, ներդրումներից, ՏՏ ոլորտից, ռիսկերը կառավարելուց, կրիպտոարժույթներից, մեդիաոլորտից և շատ այլ հետաքրքիր թեմաներից։

11-13
01:23:20

Գրավը՝ որպես վարկի ապահովման միջոց

Ի՞նչ է գրավըԻնչու՞ են բանկերը վարկի տրամադրման դիմաց վերցնում գրավ Ի՞նչը կարող է հանդիսանալ որպես գրավԿարո՞ղ է ուրիշի սեփականությունը դառնալ գրավ մեկ այլ անձի կամ կազմակերպության համարՈ՞ր դեպքում գրավի առարկան կարող է իրացվելՖինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։

11-06
15:41

#46 Ինչպե՞ս է աշխատում մեր ուղեղը.քեզնից բացի որոշում են բոլորը

«TedxYerevan»-ի հիմնադիր, «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հեղինակ Քրիստինե Սարգսյանի հետ զրուցել ենք ուղեղը գործածելու, մարզելու, կողմակալության, առաջնորդության, «TedxYerevan»-ի, ՏՏ-ում հոգեկան առողջության խնդիրների և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

10-30
59:10

Ի՞նչ տեսակ վարկ վերցնել կամ չվերցնել

Ի՞նչ տեսակի վարկատեսակներ են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները:Ո՞ր տեսակի վարկն է նպատակահարմար վերցնել:Ո՞ր իրավիճակում է պետք խուսափել վարկերից: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։

10-23
14:47

#45 Սևադա Բաղդյան․ «Առաջ չգնալու պատճառը փնտրեք ձեր մեջ, ոչ թե շուկայում»

Բոյդեն միջազգային ընկերության գործընկեր, Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք ղեկավարների իրավահաջորդության պլանավորման, հեթհանթինգի իրական արժեքի և հայկական բիզնեսներում մասնագիտական պատասխանատվության մշակույթի մասին։ Սևադան պատմում է՝ ինչն է տարբերում լավ «HR»-ին, ինչու բիզնեսը սոցիալական նախագիծ չէ։ Զրույցում անդրադարձել ենք նաև բիզնեսի կառավարման նոր միտումներին, խորհրդի անդամների պահանջարկին ու այն հարցին, թե ինչու է երբեմն առաջ չգնալու պատճառը հենց մեր մեջ։

10-16
57:32

Ի՞նչ անել, եթե խնդիր եք ունեցել ֆինանսական կառույցների հետ

Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆինանսական հաշտարարը:Ֆինանսական հաշտարարի որոշումները պարտադիր են ֆինանսական կառույցների համար:Ո՞վ կարող է դիմել ֆինանսական հաշտարարին։Ո՞րն է դիմելու ընթացակարգը:

10-09
10:13

#44 Անշարժ գույքը զարգանալու տեղ չունի. ներքին ու արտաքին շուկաները

Անշարժ գույքի ներդրումների խորհրդատվական ընկերության տնօրեն Գուրգեն Փոթիկյանի հետ զրուցել ենք Հայաստանի և աշխարհի անշարժ գույքի շուկայի մարտահրավերների ու հնարավորությունների մասին․ - Ինչպե՞ս է փոխվել պահանջարկը հյուրանոցային ու օֆիսային տարածքների, - Ինչու ՞է բազմաբնակարան կառավարման հարցը դառնում կարևոր, - Ի՞նչ գործիքներ ու մոտեցումներ կան ներդրումային պորտֆելի կառավարման համար։

10-02
01:11:41

Ի՞նչ պետք է իմանալ հիփոթեքային վարկի դիմելիս

Այս հաղորդման ընթացքում խոսել ենք հիփոթեքային վարկերի մասին։ Ի՞նչ նպատակով են վերցնում հիփոթեքային վարկ։Ի՞նչ քայլեր պետք է իրականացնել վարկի դիմելիս։Ի՞նչ ռիսկերի հետ գործ ունենք։Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։

09-25
22:34

#43 Կենսաթոշակ կստանա՞նք, թե՞ ոչ․ ի՞նչ չգիտեք ֆոնդերի մասին

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ , ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ զրուցել ենք կենսաթոշակային ֆոնդերի մասին․ ​Արդյո՞ք ապագայում բոլորը ստանալու են իրենց գումարը, ​Ինչու՞ այսօրվա սպառումը հետաձգելը կարող է շահավետ լինել հետո​Ի՞նչ ռիսկեր ու երաշխիքներ կան։ Քննարկել ենք նաև ֆոնդի ծախսերի թափանցիկությունն ու մրցակցության աճի հնարավորությունները։

09-11
01:13:37

Ճամփորդական քարտեր. ինչպե՞ս չկորցնել գործարքների մեջ

Այսօր կխոսենք ճամփորդության ընթացքում անհրաժեշտ վճարման միջոցների մասին։Ի՞նչ արժույթով վճարել։Ի՞նչ անել, երբ չի գործում առկա վճարման քարտը։Ինչպե՞ս խուսափել ավելորդ միջնորդավճարներից։Կանխիկ թե՞ քարտԱմբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։#travelcard#visa#master#paypal#gpay#nfc #financialliteracy #Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz

09-04
15:47

#42 Ի՞նչ է գրագետ վաճառքը. նաղդե՞լ, թե՞ գնորդին հասկանալ

«Stamina» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանի հետ զրուցել ենք վաճառքի մասին թյուր պատկերացումների, «CRM» գործիքների, փողով ու գիտելիքով լուծվող խնդիրների և բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելների մասին։

08-28
01:12:30

Թվային դրամապանակներ․ ռիսկերը և առավելությունները

Այս տեսանյութում բացատրում ենք, թե ինչ են թվային դրամապանակները, ինչպես են դրանք աշխատում, ինչ առավելություններ կարող են առաջարկել առօրյա օգտագործման համար, և ինչ ռիսկեր է պետք հաշվի առնել։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ՝ արդյոք արժե օգտվել թվային դրամապանակից, դիտեք մինչև վերջ։

08-21
11:56

#41 Թասք անողներ էլ պետք չեն, արարողներ են պետք

«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք «AI» գրագիտության կարևորության և այսօրվա որոշումներից կախված ապագայի մասին։Քննարկել ենք՝ ինչ է «AI» գրագետ լինելը, ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր սովորելու և աշխատելու ձևերը։Զրուցել ենք նաև՝ արդյո՞ք ռոբոտները ապագայում կկայացնեն որոշումներ մարդկանց փոխարեն։ Մի բան պարզ է «AI»-ի զարգացումը կարող ենք կիրառել ի շահ մեզ։

08-14
01:28:23

Գնաճ. չարիք թե՞ տնտեսական անհրաժեշտություն

Ի՞նչ է գնաճը: Ո՞րն է Կենտորնական բանկի դերը գների կարգավորման մեջ:Ի՞նչ է իրենից ներկայացնում սպառողական գների ինդեքսը:Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։#inflation#prices#deflation#centralbank#Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz

08-07
14:52

#40 Մեծ էինք մտածում ու կռիվ տալով օրենք փոխում. ՀԷՑ-ի ազգայնացումը խիստ բացասական է ներդրումների համար

«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի հետ խոսել ենք, թե՝Ինչու՞ ժամանակին Կենտրոնական բանկը ավելի ուժեղացավ, քան Ֆինանսների նախարարությունը, Ինչպե՞ս էին կռիվ տալով օրենքը փոխում,Ինպե՞ս էին բանկերը մուտքից սկսած գրավում մարդկանց, Ինչու՞ եվրոպական օրենքները պիտի «մեր միջով անցնեն» ուղղակի ներդրվելու փոխարեն։

07-31
01:39:25

Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր

Ի՞նչ է արտակարգ իրավիճակների ֆոնդը կամ ֆինանսական բարձիկը: Ինչպե՞ս խուսափել չնախատեսված ծախսերի արդյունքում առաջացած անհարմար իրավիճակներից: Ինչպե՞ս ստեղծել և ունենալ սեփական ֆինանսական բարձիկ:Այս էպիզոդի ընթացքում կքննարկենք այս հարցերի հնարավոր տարբերակները:Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։#emergencyfund#financialcushion#financialliteracy#Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz

07-24
09:11

#39 Ինչու՞ են պատերազմը հաղթում ուսուցիչները, ոչ թե` գեներալները

Բիզնես-խորհրդատու, քոուչ և գրքերի հեղինակ Արսեն Ավետիսովի հետ զրուցել ենք պատմողական մտածողության, թիմային մշակույթ ձևավորելու գաղտնիքների, երեխաներին կրթելու, պատմության ուժի, տեխնոլոգիաների ու մեդիագրագիտության մասին։Խոսել ենք նաև, թե ինչպես մարդկանց միավորել ընդհանրությունների շուրջ, ինչու է ձեռքով գրելը կարևոր ուղեղի աշխատանքի համար ու ինչ է հանրության ինտելեկտուալ առողջությունը։

07-17
01:45:19

Հիմա գնել, հետո զղջա՞լ․ ի՞նչ է իրականում BNPL-ը և ի՞նչ ռիսկեր կան դրա հետևում։

Այս էպիզոդում պարզ ու մատչելի խոսում ենք «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) համակարգի մասին․-Ի՞նչ պետք է իմանալ այս ծառայությունից օգտվելուց առաջ։-Ի՞նչ թաքնված վտանգներ կան։-Ինչպես է BNPL-ն ազդում ֆինանսական կայունության վրա։Չտեղեկացված գայթակղությո՞ւն, թե՞ տեղեկացված և պատասխանատու հարմարավետություն։BNPL-ը կարող է թվալ անվնաս, բայց իրականում հանգեցնել գերփոխառության և վարկային բեռի։Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների ու հարազատների հետ՝ օգտակար ֆինանսական խորհուրդները բաց չթողնելու համար։Ֆինանսական գրագիտության այն շարքը պատրաստել ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ։#bnpl#mobilebanking#financialliteracy#Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz

07-12
07:13

#38 Ուսանողը գրել պե՞տք է իմանա, թե՞ «AI»-ը կգրի իր փոխարեն

Հայաստանի ամերիկյան համալսարանի «MBA» ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանի հետ զրուցել ենք, թե ինչ է փոխվել կրթության մեջ, արդյոք դասախոսը պետք է լինի ամեն ինչ իմացող, թե՝ մոդերատոր, ինչու է կարևոր սովորել գրել և հասկանալ մշակութային շփման տարբերությունները։ Քննարկել ենք նաև՝ ինչու «IQ»-ն կապ չունի հաջողության հետ, ինչպես գրել «case», ինչն է որոշում դասավանդման որակը, ու ինչու արժեր անգամ տուն վաճառել սովորելու համար։

07-03
01:17:01

Recommend Channels