ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ - «Ամերիկայի Ձայն» ռադիոկայան

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը լրատվության և հեռարձակման ոլորտում գործող կազմակերպություն է, որը սպասարկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի, բալկանյան պետությունները և Ռուսաստանը

Սիրիան՝ հումանիտար ճգնաժամի ֆոնին - Մարտ 14, 2025

Անցած շաբաթ Սիրիայի ափամերձ հատվածում հարյուրավոր մարդկանց սպանությունից հետո արդարության կոչերը կարող ենդրդել երկրի նոր կառավարությանը ձեռնարկելու կայունացման միջոցներ: Սակայն վերլուծաբանները նշում են, որ երկրում շարունակվողհումանիտար ճգնաժամը խթանում է անկայունությունն ու վախը:

03-13
03:02

ԱՄՆ տնտեսությունում անորոշություն է տիրում մաքսատուրքերի պատճառով - Մարտ 13, 2025

Մաքսատուրքերի շուրջ ծավալվող քննարկումները, զուգորդվելով գնաճի ռիսկերի հետ, հանգեցրել են ԱՄՆ ֆոնդային շուկայիանկմանը:

03-12
01:54

Միացյալ Նահանգները ողջունում է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադարի հաստատման հարցում - Մարտ 12, 2025

Միացյալ Նահանգները ողջունել է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադար հաստատելու և Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ Մոսկվան առաջիկայում կարձագանքի ամերիկյան առաջարկին

03-12
01:43

Tesla-ի դեմ անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին, նախագահ Թրամփը պատրաստվում է գնել նոր Tesla՝ Իլոն Մասկին աջակցելու համար - Մարտ 12, 2025

Թեսլա ընկերության սեփականատերր Մասկը ներկայում գլխավորում է Թրամփի վարչակազմի «Կառավարության արդյունավետության դեպարտամենտը» (DOGE)։ Tesla-ի դեմ բողոքի ցույցերի պատճառը նրա դերն է՝ Թրամփի վարչակազմի հանձնարարությամբ դաշնային աշխատուժի կրճատումների գործընթացում։

03-11
02:16

Կիևը և Վաշինգտոնն ընդունել են համատեղ հայտարարություն հանդիպման արդյունքում - Մարտ 12, 2025

Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար։

03-11
02:21

Կյանքից հեռացել է Քենեդիին փրկել փորձող ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին գործակալ Քլինթ Հիլը - Մարտ 11, 2025

ԱՄՆ Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Քլինթ Հիլը, որին հանձնարարված էր պաշտպանել նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, նրա սպանության օրը, մահացել է 93 տարեկան հասակում։

03-11
03:00

«Մինչդեռ նոր իշխանությունները խոստացել էին խաղաղ և ապահով կյանք»․ իրավիճակը Սիրիայում - Մարտ 11, 2025

Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Սիրիայի փոքրամասնությունների համայնքների դեմ այս ջարդերի հեղինակներին, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:

03-11
07:27

ԱՄՆ ու Ուկրաինան բանակցում են Սաուդյան Արաբիայում - Մարտ 11, 2025

Չնայած ուկրաինական պատերազմը կանգնեցնելու Վաշինգտոնի ջանքերը վերջերս խոչընդոտների էին բախվել, սակայն ԱՄՆ քայլերն այդ ուղղությամբ շարունակվում են, և ամերիկյան ու ուկրաինական պատվիրակություններն այս շաբաթ կբանակցեն Սաուդյան Արաբիայում

03-10
02:02

ՆԱՏՕ-ն շարունակում է պարեկությունը Բալթիկ ծովում` մալուխների վնասման միջադեպերից հետո - Մարտ 11, 2025

Բալթիկ ծովում ստորջրյա մալուխների վնասման մի քանի միջադեպերից հետո ՆԱՏՕ-ն սկսել է կենսական նշանակության ստորջրյա էլեկտրահաղորդման և էներգետիկ կապուղիների անվտանգության ապահովման գործողություններ իրականացնել։

03-10
02:38

Ադամ Բոհլերի խոսքով՝ Գազայում պահվող պատանդների շուրջ գործարքը կարող է կնքվել մի քանի շաբաթվա ընթացքում - Մարտ 10, 2025

Գազայում պահվող պատանդների հարցով Թրամփի վարչակազմի բանագնացն իր հանդիպումները Վաշինգտոնի կողմից ահաբեկչական կազմակերպության ճանաչված «Համասի» ներկայացուցիչների հետ անվանել է «օգտակար»։ Քննարկումները կենտրոնացած էին ամերիկյան ու իսրայելական քաղաքացիություններ ունեցող պատանդի ազատ արձակման շուրջ:

03-10
02:25

«Միջազգային աջակցությունը կարևոր է՝ հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար»․ Նինա Կարապետյանց - Մարտ 08, 2025

Բաքվի բանտում 16 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանայնն իր ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել հանրությանը, որով ներկայացնում է հացադուլի պատճառը։ Այս (հացադուլի) որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ասել է Վարդանյանը:

03-07
06:20

Թրամփը հաստատել է` «Համասի» հետ բանակցություններ են ընթանում - Մարտ 08, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կրկնել է իր պահանջը, թե «Համասը» պետք է անհապաղ ազատի մնացած իսրայելցի պատանդներին։ ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի պատրաստ է միայն տևական զինադադարի դիմաց և մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին:

03-07
02:20

Ունա՞կ է Եվրոպան ինքնուրույն վերազինվել - Մարտ 08, 2025

Եվրոպան հայտարարել է մասշտաբային վերազինման մասին, և արձագանքելով անդրատլանտյան հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի նոր մոտեցումներին՝ Բրյուսելում պայմանավորվել են 860 միլիարդ դոլար կազմող ReArm Europe ծրագրի մեկնարկի մասին

03-07
02:47

ԱՄՆ ծովային հետևակի թանգարանի նոր ցուցասրահը ներկայացնում է Աֆղանստանում ամերիկացի զինվորականների պատմությունը - Մարտ 08, 2025

Վիրջինիայում Ծովային հետևակի ազգային թանգարանի նոր ցուցասրահը ներկայացնում է Աֆղանստանի և Իրաքի պատերազմներում մասնակցած ամերիկացի ծովային հետևակայինների պատմություններն ու փորձը։

03-07
02:27

Հայ-ադրբեջանական հակամարտությունում Թուրքիան հակամարտության կողմ է. ամերիկացի փորձագետ - Մարտ 07, 2025

ԱՄՆ Ներկայացուցիչների տան Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովը լսումներ է անցկացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, որի ընթացքոմ անդրադարձ է եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին

03-07
06:29

Եգիպտոսը ներկայացրել է Գազայի ապագային վերաբերող ծրագիր - Մարտ 07, 2025

Արաբական երկրներն ընդունել են Գազայի ապագային վերաբերող Եգիպտոսի ներկայացրած ծրագիրը և կոչ են արել միջազգային հանրությանը աջակցել դրա իրականացմանը: Իսրայելը պնդում է՝ «Համասը» չպետք է որևէ դերակատարում ունենա Գազայի ապագային վերաբերող հարցերում:

03-06
03:14

Վիրջինիայում ոգելից խմիչքների արտադրողը վտանգի տակ է - Մարտ 07, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուքրեն այս շաբաթ մտան ուժի մեջ։ Խոսքը՝ Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25% մաքսատուրքերի, իսկ Չինաստանի պարագայում՝ լրացուցիչ 10% մաքսատուրքերի մասին է (Պեկինի պարագայում մաքսատուրքերի դարձան 20%)։

03-06
02:50

ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիայի քրդական ուժերի խոսքով՝ նպատակ ունեն «գործընկերության» շուրջ բանակցել երկրի կենտրոնական կառավարության հետ։ - Մարտ 07, 2025

Թերևս, բազմաթիվ սիրիացիներ կցանկանան տեսնել, որ երկրի արևելքում իշխանություն ունեցող քրդական ուժերը, որոնք վայելում են ԱՄՆ աջակցությունը, վայր են դնում զենքը կամ միանում են վերակազմավորվող սիրիական բանակին: Սակայն քուրդ առաջնորդներն ասում են, որ իրենք դեռ մարտնչում են երկու ճակատով:

03-06
03:15

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ուկրաինային ամերիկյան սպառազնության մատակարարման դադարեցումը - Մարտ 06, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կարգադրել է «անհապաղ դադարեցնել» ռազմական օգնության առաքումը Ուկրաինա՝ նպատակ ունենալով ստիպել հակամարտ կողմերին խաղաղության բանակցություններ սկսել: Եվրոպացի գործիչները արձագանքել են, թե կենսականորեն կարևոր է շարունակել սպառազինության առաքումը Կիև:

03-05
03:16

Չինաստանը տնտեսական աճի մեծ նպատակներ է դրել, սակայն առջևում մարտահրավերներ են - Մարտ 06, 2025

Չորեքշաբթի Չինաստանը սահմանեց իր տարեկան տնտեսական աճի թիրախը՝ 5%: Ցուցանիշն անփոփոխ է անցած տարվա համեմատ՝ չնայած աճող տնտեսական մարտահրավերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ մեկնարկած առևտրային պատերազմի ֆոնին:

03-05
01:56

Recommend Channels