DiscoverCine[scope] Podcast
Cine[scope] Podcast
Claim Ownership

Cine[scope] Podcast

Author: Alexander & Astghik

Subscribed: 1Played: 5
Share

Description

Փոդքասթ կինոյի և դրա հետ կապված ամեն ինչի մասին:

Ֆիլմերի մասին զրույցներ, ընհանուր տենդենցների վերլուծություններ, ձայնային արթ-էքսպերիմենտներ:
15 Episodes
Reverse
1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել: Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։ Սովետական կինոավանգարդի այլ ներկայացուցիչների մասին` https://anchor.fm/cinescope-podcast/episodes/16-e101roq
«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։ Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ:
Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է: Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադիի... Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
1979 թ-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։ Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական ֆիլմերի սահմանները։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի նոր էպիզոդում: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից
loading
Comments