Discover
Գրադարակ
Գրադարակ
Author: Book Club
Subscribed: 34Played: 476Subscribe
Share
© Book Club
Description
Պատմում ենք հայտնի ընթերցասերների սիրելի գրքերի մասին: Փոդքասթի շրջանակում զրուցում ենք այն մասին, թե ինչպես հենց այդ հեղինակի հենց այդ գիրքը դարձավ լավագույնը հյուրի համար, ինչ կփոխեր գրքում, ինչպես է գիրքը անդրադարձել հյուրի կյանքի վրա:
96 Episodes
Reverse
Ո՞րն է Վաչե Երիցյանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը: Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:
Պետեր Հանդքեն միակն է, ով կարող է գրել վեպ, որտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում, բայց ընթերցողը զգում է լարվածություն՝ բառերի խաղի, ձևերի փոփոխության և ենթատեքստերի մեջ թաքնված լռության միջոցով։ Նրա գրականությունը մնում է անսովոր, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ խորապես ազդեցիկ։
Ռուբեն Ֆիլյանից հայտնի են ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև հետաքրքիր ու երիտասարդ կյանքը: Այսօր քննարկում ենք նրա՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» հեքիաթ/ պատմվածքները:
Այս էպիզոդում խոսում են երիտասարդներ, որոնք շատ սիրում են կարդալ Ռուբեն Ֆիլյանին, գրել նրա մասին ու մասնակցել տարբեր քննարկումների: Մեկի համար Ֆիլյանը լուսավոր գրող է, իսկ մյուսի համար՝ չոր ու հստակ ասելիքով: Իսկ դու ի՞նչ կասես:
Ծանոթացանք տարբեր հեղինակների Սուրբ ծննդյան պատմություններին, ստացանք տարբեր տեղեկություններ: Արդեն ժամանակն է այս գիրքն էլ քննարկելու: Ի՞նչ կասեն Դավիթ Սամվելյանը, Հրայր Խաչատրյանն ու Հասմիկ Ավագյանը:
Գնում ենք Էդիթ Պրինտ ու ծանոթանում հրատարակչությանը, որտեղ տարբեր դպրոցներից եկել էին գրքային էքսկուրսիաների: Մենք էլ նրանց հետ ծանոթացանք՝ ինչպես է ստեղծվում գիրքը ու հասնում ընթերցողին:
Երբ գալիս է Ամանորը յուրաքանչյուրս ինչ-որ բանի հետ ասոցացնում ենք այն՝ մանդարին, ձյուն, ֆիլմեր, ընկերներ և այլն: Իսկ ի՞նչ գրքի հետ ես ասոցացնում Ամանորը դու, կա՞ն պատմություններ, որոնք քեզ հիշեցնում են կախարդական գիշերը: Գնում եմ գտնելու այս հարցերի պատասխանները ու պատմելու քեզ ամանորյա պատմություններ:
Քաղաքում ամեն ինչ արդեն պատրաստ է Ամանորին և Սուրբ ծնունդին: Երբ քայլում ես փողոցում, լույսերն ու տոնածառները օգնում են հավատալ ամանորյա հրաշքին: Իսկ եթե ձեռքումդ էլ ունես մի ամանորյա գիրք, ապա ամեն ինչ հրաշալի է: Ես գնում եմ փնտրելու ամանորյա պատմություններ: Գալի՞ս ես:
Գրքի ակումբում այս ամիսը յուրահատուկ է. քննարկելու ենք ոչ թե արձակ ստեղծագործություն, այլ` պոեզիա: Իսկ թե ինչպես ընտրեցինք գիրքը, լսիր ամսվա առաջին էպիզոդում:
Ճանապարհներ, ջազ, սեր, ընկերություն, երազանքներով ապրող սերունդ, նոր լեզու, նոր գրականություն ու մեծ գաղափարներ:
Քննարկում ենք ամերիկյան բիթ շրջանի հանրագիտարան համարվող գիրքը` Ջեք Քերուեքի «Ճանապարհինը»:
Այս ամսվա մեր գիրքը ընկերության ու ճանապարհի մասին է, իսկ Ջեքն անընդհատ պատմում է Նիլից: Իսկ հայ երիտասարդները ի՞նչ են հասկանում ընկերություն ասելով կամ արդյո՞ք կգնային ճանապարհ իրենց ընկերների հետ:
Գնա ճանապարհդ ամենագրքային փոդքասթի հետ:
Ասում են, որ Ջեք Քերուեքը հետ էր մնում իր ընկերներից ու գրի առնում բոլոր հետաքրքիր պահերը, որ հետո գրի «Ճանապարհին» վեպը, ու մենք էլ քննարկենք այն: Թե էլ ի՞նչ են ասում, պատմում եմ քեզ այս էպիզոդում ու վազում հանդիպելու գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանին:
Միացրու ականջակալներդ ու վայելիր այս էպիզոդը ճանապարհին:
Աշունը սկսվեց, իսկ Գրքի փառատոնն ավարտվեց: Իմ ամենասիրելի օրերն են տարվա, որովհետև շուրջբոլորս գրողներ ու ընթերցասերներ են: Տրամադրությունը պահելու համար այս անգամ ես գնում եմ գրախանութ և հետևում խորհրդատուի խոսքին: Ինչ կասես, գալի՞ս ես:
Սեր, քաղաքներ, հարաբերություններ ու մետաքս...
Արքմենիկ Նիկողոսյանը շատ է սիրել գիրքը, Հասմիկ Եղիազարյանն ասում էր՝ թարգմանական գործընթացը բավականին բարդ էր, բայց հետաքրքիր, իսկ Թամն ու Հրայրը փորձում էին այլ տեսանկյունից նայել գրքին: Դե ես էլ, բնականաբար, հարցեր ունեի բոլորին:
Ինչպես հասկացար՝ քննարկում ենք «Մետաքս» գիրքը:
Շատերն են գիրք կարդալիս սիրում լսել լավ երաժշտություն, իսկ շատերն էլ սիրում են և՛ ստեղծել լավ երաժշտություն, և՛ կարդալ լավ գրքեր: Այս ամիս մեր ակումբին միացել է երաժիշտ Թամը, ով կպատմի մեզ իր հետաքրքրությունների մասին: Իսկ հետո Գրիգի հետ կգնանք գտնելու իր սիրած վայրը քաղաքում:
Կգա՞ս գտնենք լավ գրքեր:
Զրուցե՞նք իմ ու քո մասին ու դա կապենք գրականությանը:
Ես կարդում եմ «Մետաքս» գիրքը, քայլում եմ իմ սիրած փողոցներով ու հանդիպում ակումբի մեր մյուս անդամին, բացահայտում նրա սիրելի տեղն այս քաղաքում: Իսկ Ռադիոյում մեզ սպասում է հետաքրքիր թեմա` գրքերի հայերեն թարգմանությունները:
Մեզ հաճախ քիչ են թվում մարդկային սովորական շփումներն ու զրույցները, դրա համար ուզում եմ քեզ ավելի լավ ծանոթացնել մեր ակումբի անդամներին: Այսօր շատ ջերմ զրույց ունեցա Արքմենիկի հետ, ով պնդում է, թե հիմա ռոմանտիզմը քչացել է, ուստի ընտրեց հենց այս գիրքը: Արի հասկանանք, թե ո՞ր գիրքը պիտի կարդանք այս ամիս:
Արժի՞ կարդալ վրաց ժամանակակից գրականություն, ո՞րն է Արչիլ Քիքոձեի գրքերի առանձնահատկությունը, հավանե՞լ են այս ամսվա գիրքը ակումբի մեր անդամները։ Քննարկում ենք Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» գիրքը։Հետևիր մեզ ու գտիր քո սիրած գիրքը։
Երբևէ հայտնվե՞լ ես քո սիրելի գրողի կողքին ու խոսել նրա հետ: Շրջե՞լ ես քաղաքում կամ քննարկել նրա գիրքը: Այս էպիզոդում ես բացահայտում եմ երկար սպասված անակնկալը: Գնում եմ Սևան՝ հանդիպելու Արչիլ Քիքոձեին: Պատշգամբում կանգնած, գիրքը ձեռքիս ես զրուցեցի գրողի հետ, բայց «թաքուն» զրույցը դու էլ կարող ես լսել։Արի մեր փոդքասթի հետևից և հետ չես մնա գրական ոչ մի իրադարձությունից:
Իսկ կուզեի՞ր, օրինակ, Լոնդոնի գրախանութներում հանդիպել հայ գրողների գրքերի, կամ թեկուզ հարևան Վրաստանում ամեն երրորդ մարդու ձեռքին տեսնել հայ հեղինակի գիրք, դրանց մասին կազմակերպվեին քննարկումներ ու հանդիպումներ: Ես էլ շատ կուզեի: Արդյո՞ք դա հնարավոր է մոտ ապագայում, ի՞նչ կասեն մասնագետները` թարգմանիչ Ասյա Դարբինյանն ու գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, լսիր այս էպիզոդում:























