Discover
Կամավոր
19 Episodes
Reverse
Այսօրվա իմ հյուրը Գուրգեն Երանոսյանն է։ Նա բավական զբաղված բժիշկ է, բայց ժամանակ գտավ մի քանի րոպե զրուցելու համար։ Հարցազրույցը սկսեցի ավանդական դարձած հարցով՝ արդյոք կպատկերացներ, որ մի օր պատերազմի մասնակից կլիներ։
Գուրգեն Երանոսյանն անպայման ուզում էր որպես բժիշկ մեկնել ռազմաճակատ, քանի որ բանակում չէր ծառայել, իսկ մասնագիտական հմտություններն օգտագործելը կարող էր մարդկանց կյանքեր փրկել։
Այսօրվա իմ հյուրը Հայկ Կարապետյանն է։ Նա աշխատում է Արմաթ ինժեներական լաբորատորիայում՝ որպես խմբավար։ Հերթական դասին պայմանավորվեցինք հանդիպել։
Մի պատերազմ անցնելուց հետո Հայկը վստահ գիտեր՝ ինչքան կարևոր է օգնությունը ժամկետային զինծառայողների համար։ Հենց իմացավ նոր պատերազմի մասին, միանգամից որոշեց կամավորագրվել ու իր փորձը ծառայեցնել հաղթանակի նպատակին։
Քառօրյա պատերազմից հետո Դավիթի համար արդեն պարզ էր, որ մի օր լայնածավալ պատերազմ է սկսվելու, ու կարծես մտքում պատրաստ էր դրան։ Կամավորագրվելուց հետո հասկացավ, որ ամենադժվար պահը չերկմտելն է, երբ կարդում են անունդ՝ որպես պատերազմ գնացող կամավորի։
Դավիթը կարծում է, որ իր և իր մարտական ընկերների համար պատերազմը չի ավարտվել․ մենք հիմա պատերազմի փուլում ենք ու պետք է պատրաստ լինել ցանկացած պահի։ Ազատազենը ստեղծելու նպատակը հենց սա է։ Հիմա փորձում են այլ մարդկանց պատրաստել, զենքի հետ ծանոթացնել, կրակել սովորեցնել։
Հովհաննեսը երբեք չի պատկերացրել, որ մի օր պատերազմի կմասնակցի։ Նրա ուղին մանկուց շատ հստակ էր․ տղան պետք է լավ կրթություն ստանար, երկրին պիտանի քաղաքացի դառնար ու գործով շենացներ երկիրը։ Բայց ամեն ինչ մի օր փլուզվեց։
Մինչև հիմա իր համար վերջնական չի բանաձևել՝ ինչ է պատերազմը։ Հոգում հակարամտող երկու եզրույթ կա՝ պատերազմը ուսուցիչ է կամ կյանքի ու մահվան պայքար։
Բանակը Մկրտիչ Գևորգյանի համար կարելի է ասել տարերք է․ սա պատահական չէ․ հայրը զինվորական էր, եղբայրը՝ Տավուշի սահմանային հոսպիտալի բժիշկ։ իսկ մայրը 44 օրյային նախորդած հուլիսյան դեպքերը մի կերպ էր ապրել ու արդեն գիտեր՝ ինչ է պատերազմը․ ամեն գնով պատրաստ էր տղաներին պաշտպանել։
Ավետը մեկ տարի էր վերադարձել բանակից, և 2020 թվականի սեպտեմբերին վերջապես առաջին կուրսի ուսանող էր։ թատերական ինստիտուտում սովորեց ընդամենը 27 օր, և ընդհատվեց խաղաղությունը։
Պատերազմի օրերին բոլոր ընտանիքներում լուռ ու ծանր անհանգստություն կար․մայրերը թաքուն աղոթում ու երազում էին, որ մինչև իրենց տղայի Արցախ հասնելը պատերազմն ավարտվի։
Ավետը մոր հետ խոսեց, երբ արդեն Արցախի ճանապարհին էր։
Ավետը պատերազմի մասին պատմում է առանց ավելորդ պաթոսի, ինչը խոստովանենք հազվագյուտ երևույթ է։ Նույնչափ թեթևությամբ է խոսում նաև վնասվածքի մասին։ Նա վիրավորվեց իր կռվի 40–րդ օրը Շուշիում։
Երբ հյուրերիս հարցնում եմ՝ ինչու են զբաղվում կամավորությամբ, տարբեր պատասխաններ են տալիս, միևնույն ժամանակ բոլորն են փաստում՝ սկզբում դա միայն աշխատանք է, իսկ հետո դառնում է ապրելակերպ։ Իմ այսօրվա հյուրը Դայանա Ամիրխանյանն է։ Նա 9 տարի կամավոր է տարբեր ոլորտներում։
Կամավոր փոդքաստի զինվորների կամավորության պատմությունները բավական դժվար եմ կարողանում ներկայացնել. մի տեսակ ավելի զգուշավոր եմ, հարցրերս հեշտ չեն ձևակերպվում, ամեն բառից առաջ մտածում եմ: Ստեփան Թորոյանի հետ հանդիպումն այլ կերպ անցավ. ինքն այնքան թեթև ու կթվար ոչ էմոցիոնալ էր պատմում պատերազմի դժվարությունների մասին, որ առաջին պլան եկավ մեր պատրաստվածության կարևոր խնդիրը, ու մեր զրույցը իրատեսական ստացվեց:
Ստեփանը Մենք կրթամշակութային հասարակական կազմակերպության գեղարվեստական ղեկավարն է, Իրական դպրոցի կրթության կազմակերպչական հարցերով պատասխանատուն:
Սովորաբար պատերազմական իրակավիճակում շատերն արագ արձագանքում են, կամավորագրվում ու հաճախ համապատասխան պատրաստվածություն չեն ունենում. Ստեփանի դեպքն այլ է:
Այս էպիզոդում պատմում եմ կամավորի Շողեր Հովհաննիսյանի մասին։
Նա սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում ֆակուլտետի 3֊րդ կուրսում։ Նրանց քննական շրջանը սկսվել է ու այդ է պատճառը, որ Շողերին հանդիպեցի քննությունից հետո։
Շողերը պատմում է` կամավորության շնորհիվ ինքն իրեն է բացահայտել։
Մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպության և Սարատակ գյուղի ակտիվ երիտասարդները իրենց մշակույթի տանը կազմակերպել էին միջոցառում, որտեղ խոսնակները պատմելու էին թիմային աշխատանքի, թվային հմտությունների զարգացման դերի ու կարևորության,
կամավորության միջոցով նպատակներին հասնելու մասին։ ՄԵՄ-ում շատերն են կամավորությամբ զբաղվում, ու քանի որ բոլորի մասին հերթով պատմել չէի կարող, գտա ավելի լավ լուծում, վերցրի ձայնագրիչս ու միացա նրանց։
Ինչպես գիտեք, յուրաքանչյուր էպիզոդում հարցազրույց եմ ունենում մեկ կամավորի հետ, այս անգամ մի փոքր ֆորմատը փոխել եմ, ու դուք լսելու եք խոսնակներից մեկի Գագիկ Գրիգորյանի ելույթը՝ կամավորության, մեմի, նպատակներին հասնելու և շատ ուրիշ մոտիվացնող թեմաների մասին։
Արսեն Հարությունյանը ծնվել է 1996 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում։ 2017-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը նա աշխատում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Քովիդ» մասնաճյուղում։ Արսենն ասում է` առաջնագիծ գնալու համար երկար չի մտածել, բայց կամավորների շարքերում հայտնվելն այդքան էլ հեշտ չի եղել։
Պատասխանատվությունն ավելի մեծ էր, որովհետև ինքն այնտեղ որպես բժիշկ էր։
Պատերազմից հետո Արսենն իր մարտական ընկերների հետ ստեղծեց «Բարձունք» գիտակրթական֊ռազմավարական հասարարակական կազմակերպություն։
Ձայնագրիչս վերցրել ու շտապում էի Զինվորի տուն։ Հենց այնտեղ էլ հանդիպեցի իմ այսօրվա հյուրին՝ Նորայր Ավագյանին։
Բանկում տղաներն աշխույժ զրուցում, ծիծաղում էին։ Արև էր, Նորայրի հետ որոշեցինք հենց դրսում նստել ու խոսել
Նորայր Ավագյանն առողջական խնդրի պատճառով ազատվել էր ժամկետային ծառայությունից, սակայն պատերազմի օրերին կամավորագրվել է, գաղտնի պահելով իր ծառայած չլինելու փաստը, որպեսզի առաջնագիծ գնա տղաներին օգնի ու հայրենիքը պաշտպանի։
Կամավորի այս էպիզոդի հյուրը «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանն է։ Նրա հետ քայլել, զրուցել ու մաքրապատել ենք Երևանի մի փոքր հատված։
Հակոբ Միկոյանն ասում է ՄաքրաՊատումը միայն աղբը հավաքելը չէ, դա զուգահեռ գործընթաց է՝ հողը մաքրելով ինքդ էլ
ես մաքրվում։
Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է Երևանում, բայց սոցիալական վատ պայմանների պատճառով ստիպված է եղել գնալ արտագնա աշխատանքի։ Երբ սկսվեց քառօրյա պատերազմը, որոշեց կամավորագրվել, բայց չհասցրեց հետ գալ Հայաստան։ 44-օրյա պատերազմին առաջիններից էր, որ կամավորագրվեց ու գնաց առաջնագիծ։
Մարինե Պետրոսյանն ապրում է Երևանում։ Աշխատում է շաբաթը 5 օր, ինչպես ինքն է ասում՝ 24/7 ռեժիմով, միշտ զբաղված է և գրեթե ժամանակ չունի հանգստանալու։ Շաբաթ կիրակի օրերը նրա համար միակ հանգստյան օրերն են, երբ կարող է մնալ տանը, տաք թեյ խմել, գիրք կարդալ կամ, պարզապես, հանգստանալ։ Բայց նա հանգստի փոխարեն ընտրեց ճանապարհ գնալը՝ երեխաններին ազգային պարեր սովորեցնելը։
Իսկ թե ինչու է նրա կյանքն անցում ճանապարհներին նա ունի հստակ պատասխան․ այն միտքը, որ կարողանում է մարզերի երեխաների կյանքն ավելի ուրախ դարձնել պարտավորեցնում է կամավորությամբ զբաղվել։
Երբեք կամավորությամբ չեմ զբաղվել, չնայած միշտ ուզել եմ ու այս փոդքաստի շնորհիվ փորձեցի լրացնել այդ բացը։
Ու որպեսզի հասկանայի՝ ինչպես է անցնում կամավորի մեկ օրը, որոշեցի բոլոր էպիզոդները ձայնագրել ստուդիայից դուրս։
Գտա իմ առաջին հյուրին` Շուշան Բաբայանին, նա տարիներ շարունակ կամավորությամբ էր զբաղում ՈՄԱ-ում, պայմանավորվեցի, վերցրի ձայնագրիչն ու շատ ուրախ, գարնանային տրամադրությամբ գնացի Նոր Նորք։
Սեփական փորձով պատմում եմ կամավոր լինելու առավելությունների, դժվարությունների, խնդիրների մասին։
Ես Արմինեն եմ. դու լսում ես նոր կամավոր փոդքաստը։
Միացիր ինձ ամեն ուրբաթ, ժամը ՝ 20։45ին։
Երբեք կամավորությամբ չեմ զբաղվել, չնայած միշտ ուզել եմ ու այս փոդքաստի շնորհիվ փորձեցի լրացնել այդ բացը։
Ու որպեսզի հասկանամ՝ ինչպես է անցնում կամավորի մեկ օրը, որոշեցի բոլոր էպիզոդները ձայնագրել ստուդիայից դուրս։
Գտա իմ առաջին հյուրին` Շուշան Բաբայանին, նա տարիներ շարունակ կամավորությամբ էր զբաղում ՈՄԱ-ում, պայմանավորվեցի, վերցրի ձայնագրիչն ու շատ ուրախ, գարնանային տրամադրությամբ գնացի Նոր Նորք։
Երբ խոսում եմ տղաների հետ, միշտ հարցնում եմ ՝ ինչպես են կամավորագրվելու որոշում կայացնում, հատկապես, երբ գիտակցում են, որ գուցե ամեն ինչ հենց էնտեղ ավարտվի։ Պատասխաններն, իհարկե, տարբեր են․ շատերն անգամ չեն պատկերացրել՝ ուր են գնում կամ ինչ են տեսնելու։ Մասիս Շիրոյանի պատկերացումները նույնպես այլ էին։






















