DiscoverՀին ջահելություն
Հին ջահելություն
Claim Ownership

Հին ջահելություն

Author: Հին ջահելություն

Subscribed: 16Played: 57
Share

Description

Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն... կապեք ամրագոտիները, վայրէջք ենք կատարում անցյալ: Թռիչքի ավիակազմ` Հին ջահելներ․ անընդհատ կրկնում են՝ մեր ժամանակ ուրիշ էր: Կապիտաններ` Եվա և Զառա․ 2000-ականներին ծնված Նոր ջահելներ, գնում են պարզելու` որ ժամանակ է ավելի լավ` հի՞ն, թե՞ նոր:

Սա փոդքասթ է այն ժամանակների մասին, երբ փոդքասթ բառը գոյություն չուներ:

Բարի գալուստ Հին ջահելություն:
26 Episodes
Reverse
Այս էպիզոդում անտեսելու ենք մութը, ցուրտը, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու տնտեսական ճգնաժամը։ Մեր ժամանցը վստահում ենք 90-ականների ջահելներին ու օրն անցկացնում նրանց հետ։
Թեև հիմա տեսնում եք այս պաստառն էկրանից այն կողմ ու լսում եք էպիզոդը web player-ի միջոցով, այն ի սկզբանե ստեղծվել է ռադիոյի պատերի ներսում և ռադիոյի համար։ Հայկական ռադիոն՝ Հանրային ռադիոյի գլխավորությամբ արդեն հարյուր տարվա պատմություն ունի, որի փոքր մասնիկն ենք մենք ու այս էպիզոդը։
Մուլտֆիլմեր

Մուլտֆիլմեր

2026-03-1031:42

Հին ջահելության փոխարեն հին մանկության ժամանակն է։ Այս էպիզոդը խորհուրդ ենք տալիս լսել փափուկ խաղալիքը ձեռքին կամ շիլա ուտելուց։
Սպորտ

Սպորտ

2026-02-2515:47

Ջահել մնալը գուցե հենց սպորտի շնորհիվ է՝ այն հաղթանակների, որ գրանցում էին Հին ջահելները ու մեզ թեմաներ տալիս էպիզոդների համար։ Մարզական էպիզոդ Սուրեն Բաղդասարյանի հետ միասին։
Տեղափոխվում ենք ոչ շատ վաղ անցյալ, որպեսզի ընտրենք, թե Երգի պետական թատրոնի որ սերունդն ենք նախընտրում։ Հին ջահելության հաջորդ կանգառը էստրադայի աշխարհն է։
Այս էպիզոդում գնում ենք Խորհրդային Հայաստանի ընդհատակն ուսումնասիրելու․ թեման ռոքն է։ Զգույշ կլինեք «վերևներից» չիմանան, որ Հին ջահելության հետ եք։
Այսօր, երբ լսում ես հայկական ջազ, դժվար է ասել՝ որ ժամանակին ես պատկանում։ Հին ջահելության ամենահնչեղ ժառանգությանն ենք հասել։ Պատրաստվեք երաժշտական էպիզոդի, այս անգամ ջազ ենք լսելու։
Հայֆիլմ

Հայֆիլմ

2026-01-2623:23

Եթե հոգնել եք կրկնվող ֆիլմերից ու սյուժեներից, հրավիրում ենք անցյալ, որտեղ Թորիկը այբ-բեն-գիմ-ը ճիշտ կասի, Ռևազի ոչխարին էլ ոչինչ չի պատահի։ Հին ջահելության հաջորդ կանգառը Հայֆիլմն է։
Սերը ոչ միայն տարիք չի հարցնում, այլև դարաշրջան ու կառավարման տեսակ։ Խորհրդային միությունը սիրո պակաս չուներ, թեև դրա արտահայտման ձևերն ու լեզուները մի քիչ տարբերվում են 21րդ դարին հատուկ սիրուց։Այնպես որ այս էպիզոդում սիրեք Հին ջահելության հետ:
Ընտրության հնարավորություն ունեք. կամ գնում ենք ռեյվի ու բացահայտում հիփ-հոփի աշխարհը, կամ քաղաքական իրադարձությունների մի մասը դառնում: Դե բնականաբար առաջինն ընտրեցիք, բայց 90-ականների պատմությանն էլ է պետք ծանոթանալ, հաղթական տարիներ էին, չէ՞: Հ.Գ. Ձեզ հետ անպայման մի տաք բան կվերցնեք, ցուրտ է լինելու:
Հին ջահելության այս էպիզոդը նվիրվում է սիրելի Լալա Մնացականյանին։ Դերասանուհու մահվանից օրեր առաջ մենք՝ նոր ջահելներս, բախտ ունեցանք տեղափոխվել նրա ջահելություն։ Վերջին հարցազրույցը տիկին Մնացականյանը մեզ վստահեց, և մենք այն հիմա հանձնում ենք ձեզ՝ փոխանցելով նրա կյանքի ու երիտասարդության կարևոր հուշեր։
Այ այստեղից էլ լավ երևում է` մշակութային հանգստի կարիք ունեք: Թողեք բանուգործն ու եկեք մեզ հետ ցուցահանդես: Պատկերացրեք` աուդիոգիրք եք լսում, որտեղ հավաքված են 90-ականների ամենակարևոր տողերը` Հրաչյա Թամրազյանից մինչև Հուսիկ Արա ու Վանո Սիրադեղյան: Մոռացանք ասել` ուր ենք ձեզ տանում: Գնում ենք ՆՓԱԿ` դեռ 90-ականներից ամենանորարական արվեստի կենտրոն: Եթե այս ճամփորդությունից հետո էլի հարցեր մնան, Գուրգեն Խանջյանը անպայման կգտնի դրանց պատասխանները:
Հիշու՞մ եք` ինչպես էինք փոքր ժամանակ ծածկոցներից ու աթոռներից տներ պատրաստում: Կառուցապատման աշխատանքներին վերադառնալու ժամանակն է, բայց այս անգամ մեզ հետ տանելու ենք 90-ականների մագնիտոֆոնը: Միսթեր X-ի ու Լիլիթ Կարապետյանի ձայներիզներն էլ կվերցնենք ու Արտավազդ Բայաթյանին կխնդրենք` պատմի «Արձագանքի» արձագանքից:
Վերջապես եղանակը տրամադրող է, օրերը երկարել են ու մինչև ուշ գիշեր կարելի է զբոսնել։ Առաջարկում ենք գնալ 60-ականների Երևանով զբոսնելու։ Տիեզերական էպիզոդով կայցելենք Գագարինին ու Միկոյանին, Երևանի ժամացույցի գործարանից կճշտենք մեր ժամադրության հստակ ժամն ու կգնանք Սարգիս Նաջարյանի հետ «Կռունկ» սրճարանում զրուցելու։
Զանգը հնչեց։ Նստեք ձեր տեղերում, ու սկսենք 60-ականների կինոդասը։ Աշխարհագրությանը Մենք կծանոթանանք Մեր սարերով։ Թվաբանության դասը վստահված է ընկեր Սարոյաններին, իսկ նկարչությանը պարոն Փարաջանովի հետ կոլաժներ ենք պատրաստելու։ Ու էլ ինչ Հին ջահելություն առանց կինոերաժշտության դասի, մաեստրո Վարդազարյանը թարմ-թարմ պատմություններ է բերել Հին ջահելությունից։
Հոգնե՞լ եք, հավատացրե՞լ, հավատացե՞լ.... Դե լավ, այդ ամենը թողեք ու եկեք մեզ հետ ապրել-ապրել-ապրելու, այնպես ապրելու, որ Հին ջահելությունը մեզ պետքական համարի: Սևակի ու Զորյանի հետ կզբոսնենք ու կզրուցենք Մայր Հայաստանից, իսկ հետո Երվանդ Քոչարին կբարևենք ու վերջապես կգնանք շատ կարևոր գործի. Լևոն Թոքմաջյանը թույլ է տվել իր արձանի վրա մի երկու շտրիխ անել:
Հին ջահելությանը պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենանք․․․․ բայց մեր ժամանակի մեքենան մեզ հասցրեց «Չքնաղ երազին»՝ 60-ականների երաժշտությանը։ Արամ Խաչատրյանի հետ «Դիմակահանդես» գնացինք, իսկ հետո թռանք «Գարնան թևերով» ու վայրէջք կատարեցինք Ռուբեն Մաթևոսյանի մոտ։
Ու՞ր են ձեր փայլփլուն շորերն ու կլյոշ տաբատները... ինչու՞ դեռ պատրաստ չեք: Հին ջահելության հետ դիսկոտեկա ենք գնում, բայց ճանապարհին պիտի դարի կողոպուտը քննարկենք ու «Արարատի» պատմությանը ծանոթանանք: Ռադիոն, ինչպես միշտ, միացրած ենք պահելու. առանց Վարուժան Օլքինյանի ի՞նչ Հին ջահելություն:
Հագնվեք, գնում ենք կինոթատրոն` 70-ականների կինոթատրոն: 50 կոպեկ, և մեր տեղերը պատրաստ են: «Երևանյան օրերի խրոնիկայով» կայցելենք «Հայրիկին» ու «Կապրենք երկար»: Կարևորը չմոռանանք «Տղամարդկանց» հետ «Թթենին» թափ տալ ու Արուսին հետներս տանել: Իսկ երբ գտնենք երազն ու պապիկի կորցրած քունը, կգնանք Միքայել Դովլաթյանի մոտ` տեսնենք` Հին ջահելության կինոաշխարհում ինչ էր կատարվում:
Հին Ջահելությունը գարնանային տրամադրություն է բերում 70-ականներից։ Մանուշակներ մեր ոտքերին ու շուշաններ ձեռքերին՝ ձեզ տանում ենք Շիրազի, Սահյանի ու Կապուտիկյանի ժամանակներ։ Հետո մեր տատիկ-պապիկների հետ կզբոսնենք հին Երևանով ու Մինաս Ավետիսյանին հաջողություն կմաղթենք ցուցահանդեսի կապակցությամբ։ Շենքերին ուշադիր կնայեք․ ճանապարհին ուրիշ Հին Ջահելներ էլ են միանալու․ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կպատմի ճարտարապետական գաղտնիքների մասին։
loading
Comments 
loading