DiscoverԳնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Claim Ownership

Գնա՞նք կինո

Author: Գնա՞նք կինո

Subscribed: 105Played: 799
Share

Description

Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:
Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:

Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։
73 Episodes
Reverse
🎥 Իրական Հոլիվուդը միայն կարմիր գորգերն ու փառքի պատմությունները չեն։🍿 «Once Upon a Time… in Hollywood»-ը մեզ տեղափոխում է 1969 թվականի Լոս Անջելես՝ բացահայտելու Հոլիվուդի փայլի հետևում թաքնված մարդկային պատմությունները, մարող երազանքներն ու անսպասելի արկածները։
Ոչինչ չի մնա

Ոչինչ չի մնա

2026-10-2720:52

Մարդկային հարաբերությունները, չասված խոսքերն ու ճակատագրական ընտրությունները՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի քննարկման առանցքն են: «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդի հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որի հետ անդրադարձել ենք ֆիլմի կերպարներին, նրանց բարդություններին ու ֆիլմի բարձրացրած հարցերին։
Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։
Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։ «Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։
Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր:«Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։
loading
Comments