DiscoverՍեր կա
Սեր կա
Claim Ownership

Սեր կա

Author: Իմ ռադիո

Subscribed: 2Played: 37
Share

Description

Մենք՝ ժամանակակից աշխարհի մարդիկ, երբեմն չենք հավատում սիրո գոյությանը, շատերիս համար սեր կա միայն գրքերում, ֆիլմերում, կամ գուցե եղել է շատ հին ժամանակներում։
Իհարկե, դուք կարող եք ասել, որ մենք էլ մեր ժամանակներին հատուկ սեր ունենք։
Իսկ այն ռոմանտիկ, ջերմ ու հոգում թիթեռներ առաջացնող սերը կա՞։

Այսպիսով, մեր ժամանակների իրական սիրո մասին պատմելու են իրական մարդիկ, որ սկսենք քիչ-քիչ հավատալ՝ սեր կա։
27 Episodes
Reverse
Լեռնիկ Հարությունյանի և Սեդա Հայրիյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Անդրանիկ Հակոբյանի և Սաթինե Օհանյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Սուրեն Արուստամյանի և Լիլիթ Տիտոյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Սեյրան Մովսիսյանի և Մարինա Մնացականյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Անի և Հայկ

Անի և Հայկ

2025-11-2514:58

Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Նազիկ Բաղդասարյանի և Արթուր Գեղամյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Արթուր Իսպիրյանի և Մադլեն Մինասյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա։
Օվսաննա Խաչատրյանի և Անդրանիկ Հարությունյանի սիրո պատմությունը կապացուցի` սեր կա։
Ծովինար Մարտիրոսյանի և Նարեկ Հայկազյանի սիրո պատմությունը կապացուցի՝ սեր կա
Քրիստի Հովհաննիսյանի և Գևորգ Մկրտչյանի սիրո յուրահատուկ պատմությունը կապացուցի` սեր կա:
Դերասաններ Լիդիա Գրիգորյանի և Գագիկ Մկրտչյանի սիրո պատմությունը մեզ կտանի իրական սիրո աշխարհ և կապացուցի` ժամանակակից աշխարհում էլ սեր կա: 
Գրքերում ու ֆիլմերում ապրող սիրո պատմություններն այդքան էլ դուրս չեն իրականությունից. դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանն իրենց պատմությամբ կապացուցեն` սեր կա:
Յանա և Գրիգ

Յանա և Գրիգ

2025-09-1814:20

Եթե ինքդ քեզ հարցրել ես` 21-րդ դարում սեր կա՞, ուրեմն ճիշտ տեղում ես. դերասաններ Յանա Տուրգունյանն ու Գրիգ Խոջայանն իրենց պատմությամբ կապացուցեն` սեր կա:
💞 Այսօրվա մեր զույգի պատմությունը սկսվեց տարիներ առաջ՝ թատրոնում։ Նրանց հանդիպումները պատահական էին։ Չճանաչելով իրար՝ հիանում էին միմյանց խաղով, ոգևորվում ու չէին էլ մտածում՝ մի օր հանդիսատեսի աթոռին նստելու են որպես ամուսիններ։ «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում իրենց սիրո պատմությունն են պատմում Լիլիթ Հարությունյանը և Գրիշա Մնոյանը։
Անի և Տիգրան

Անի և Տիգրան

2025-01-2015:08

💞 Նրանց պատմությունը սկսվեց 2017 թվականին՝ պատահական՝ խնջույքի ժամանակ։ Պատահականություն էր, թե ճակատագիր՝ նրանք էլ չեն կարող ասել։ Հանդիպեցին, սիրեցին ու կառուցեցին իրենց ջերմ ընտանիքը։ Նրանք վստահ են, որ կյանքի բոլոր պահերը՝ թե՛ ուրախ, թե՛ տխուր, կանցնեն միասին՝ սիրով։ «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում իրենց պատմությամբ կիսվում են Անի Աղաջանյանը և Տիգրան Կարապետյանը։
Նարե և Արմեն

Նարե և Արմեն

2025-01-1614:15

💞 Այսօրվա մեր զույգի պատմությունը լսելիս մտածում էի՝ քանի անգամ եմ ստացել նամակներ ինստագրամով ու անպատասխան թողել։ Չգիտեմ, ամեն դեպքում, դեռ ժամանակ ունեմ այդ մասին մտածելու։ Մեկ տարի նամակներին չարձագանքելուց հետո Նարեն որոշեց պատասխանել Արմենին։ Բայց, ամեն ինչ այդպես արագ ու պարզ չսկսվեց։ «Սեր կա» փոդքասթի հյուրերն են Նարե Գևորգյանը և Արմեն Սարգսյանը։
Երևանից գյուղ գնալ, սովորել ոչ քաղաքային կյանքին, սկզբնական փուլում դժվար է, բայց սիրո ուժը գուցե հենց դրանում է։ Ռուզաննան հանդիպեց Նարեկին, սիրահարվեց և տեղափոխվեց մայրաքաղաքից։ Նրանց համատեղ կյանքը նոր է սկսվել, դժվարություններ կան, բայց նրանք գիտեն՝ սիրելով կհաղթահարեն դրանք։ «Սեր կա» փոդքասթում իրենց պատմությունն են պատմում Ռուզաննա Մարտիրոսյանը և Նարեկ Մելիքյանը։
💞 Իսկ դուք ընդհանրապես նկատու՞մ եք տուն գնալիս ով է նայում ձեզ, օրինակ՝ երթուղայինում։ Այս էպիզոդը լսելուց հետո սկսեք մտածել այդ մասին ու նկատել ձեզ ուղղված սևեռուն հայացքները։ Մեր զույգի պատմությունը սկսվել է Երևանից մարզ գնալու ճանապարհին։ Նրանք այսօր միասին անցնում են կյանքի իրենց ճանապարհը։«Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում իրենց պատմությունն են պատմում Ռուզաննա Աբրահամյանը և Գարեգին Խլղաթյանը։
💞 «Սեր կա» փոդքասթի այս էպիզոդում Մարիամ Ալոյանն ու Հրայր Խաչատրյանը պատմում են իրենց սիրո մասին։ Նրանք հանդիպեցին տարիներ առաջ, մտերիմ ընկերներ էին, բայց կյանքը նրանց համար այլ պլաններ ուներ։ Նրանք այսօր ունեն իրենց ջերմ ու ներդաշնակ ընտանիքը։
💞 Մխիթարի և Ալինայի պատմությունը սկսվել է 13 տարի առաջ։ Սկզբում նրանց կապում էր պարզ ընկերությունը, որը ժամանակի ընթացքում վերածվեց ջերմ և անկեղծ սիրո։ Այսօր նրանք ունեն ջերմ ու սիրով լի ընտանիք։ «Սեր կա» փոդքասթում Ալինա Հովհաննիսյանն ու Մխիթար Ավագյանը կիսվում են իրենց սիրո պատմությամբ։
loading
Comments 
loading