DiscoverՊարզից պարզ
Պարզից պարզ
Claim Ownership

Պարզից պարզ

Author: Ara Chalabyan, Artyom Zakaryan

Subscribed: 51Played: 490
Share

Description

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։

Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։

Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
100 Episodes
Reverse
Տեխնոլոգիական ձեռներեց, «GTM IO» և «Impact Ladder» ընկերությունների հիմնադիր Սիդնեյ Մինասյանի հետ զրուցել ենք տեխնոլոգիական ստարտափները գլոբալ շուկաներ դուրս բերելու ռազմավարությունների, առաջնորդության ձևավորման և «IQ»-ն ընդդեմ «EQ»-ի հարցի, «Human Dynamics» և «Impact Ladder» անձնային աճի համակարգերի, ինչպես նաև Ավստրալիայի ու Սիլիկոնային հովտի փորձառությունը հայկական էկոհամակարգում կիրառելու հնարավորությունների մասին։
ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝*ի՞նչ է իրականում անում Կենտրոնական բանկը* արդյո՞ք ԿԲ-ն է որոշում դոլարի փոխարժեքը և ինչպե՞ս է ազդում գնաճի ու տոկոսադրույքների վրա*ինչո՞ւ է գների և ֆինանսական կայունությունը կարևոր մեզանից յուրաքանչյուրի համարՖինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։
Այս էպիզոդում ֆինանսական և աուդիտորական փորձագետ Արա Չալաբյանն ու «Behavioral Lens» փոդքասթի հեղինակ Սանդրո Բոերին զրուցում են բիզնեսում էթիկայի և ազնվության սկզբունքների, փողերի լվացման դեմ պայքարի և համակարգային խնդիրների, Հայաստանում բիզնես մշակույթի և հարստության ընկալման, ինչպես նաև կրթության, քրիստոնեական արժեքների և հասարակության զարգացման գործում անհատական պատասխանատվության մասին:
ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք՝1. ինչպե՞ս free trial-ը կարող է վերածվել անսպասելի վճարման2. ինչո՞ւ հավելվածը ջնջելը դեռ չի նշանակում բաժանորդագրության չեղարկում3. ինչպե՞ս վերահսկել բաժանորդագրությունները և չվճարել այն բանի համար, ինչն այլևս չես օգտագործումՖինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։
Աուդիտոր, «Nexia Armenia» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արթուր Հարությունյան-ի հետ զրուցել ենք աուդիտորական ոլորտի զարգացման ու միջազգային ստանդարտների, «ESG» և կայուն զարգացման հաշվետվությունների ներդրման, պարտադիր աուդիտի օրենսդրական պահանջների ու խոշոր բիզնեսների չափանիշների, ինչպես նաև «IFRS» 18 նոր ստանդարտի և բանկային աուդիտի ռոտացիոն մեխանիզմների մասին։
loading
Comments