Discover
MedCast
MedCast
Author: Dr. Davit Tonoyan
Subscribed: 203Played: 1,676Subscribe
Share
© 2026 MedCast
Description
Do you want to get answers to a number of medical questions, but can't find a reliable source? You're in the RIGHT place!
In MedCast, Dr. Davit Tonoyan invites doctor-guests and talks about health problems and destroys common myths and stereotypes.
25 Episodes
Reverse
MedCast-ի այս թողարկման հյուրը ուրոլոգ Երվանդ Հարությունյանն է։ Զրույցի ընթացքում քննարկել ենք մարդու ֆիզիոլոգիային համապատասխան մարզվելու կարևորությունը, մարզումների ազդեցությունը լիբիդոյի և հորմոնալ համակարգի վրա: Անդրադարձել ենք ճարպակալմանը, սննդի որակին, հիպերինսուլինեմիային, ինչպես նաև խոսել ենք տարբեր մարզաձևերի ու ճարպերի կապի, տեստոստերոնի պակասի և գենետիկ գործոնների մասին։
MedCast-ի այս թողարկման հյուրն է Մուշեղ Վարժապետյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք ոտքերի և ծնկների ցավերի պատճառներին, ինչպես նաև կանոնավոր հետազոտություններին ու քայլելու ճիշտ ռիթմին։ Քննարկեցինք ճիշտ կոշիկների ընտրության ազդեցությունը ոտքի առողջության վրա, ծնկների խնամքը, ծռված ու թեքված ոտնաթաթերի խնդիրները, էնդոպրոտեզավորումը և պլազմոթերապիայի կիրառությունը վնասվածքների դեպքում։
MedCast-ի այս թողարկման հյուրը ռևմատոլոգ Վահան Մուկուչյանն է։ Զրույցի ընթացքում քննարկեցինք, թե ինչ է անում ռևմատոլոգը, ինչ հիվանդություններով է զբաղվում և երբ է անհրաժեշտ դիմել ռևմատոլոգի։ Անդրադարձանք պարբերական հիվանդությանը, գայլախտին, Բեխչետի հիվանդությանը, ինչպես նաև կոլխիցինի տեսակներին, սրացումներին և դրա ազդեցությանը սերմի որակի վրա։ Խոսեցինք նաև տղամարդկանց առողջության և Վահանի կյանքի ու փորձի մասին արտերկրում։
MedCast-ի այս թողարկման հյուրը սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանն է։ Քննարկում ենք սեռական ցանկության նվազումը երիտասարդների շրջանում, սերմնաժայթքման խնդիրները և սեռական կյանքի բացակայության պատճառները։ Անդրադառնում ենք կնոջ առողջության բարդություններին, հարաբերությունների մեխանիկական դառնալուն, ինչպես նաև սոցիալական ցանցերի ազդեցությանը սիրո վրա։ Զրուցում ենք նաև մասնագիտական ճանապարհի ընտրության և սեքսոպաթոլոգին վստահելու թեմաների շուրջ։
MedCast-ի այս թողարկման հյուրն է Մեսրոպ Սարգսյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք КВН-ի ընթացքին, հումորի դերին և հումորի փոփոխություններին։ Քննարկեցինք Ֆրանս Մեդի բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը և կենտրոնի զարգացման հեռանկարները։ Ինչպես նաև խոսեցինք ապագայի ծրագրերի, երեխաների համար ստեղծված հնարավորությունների և այն մասին, թե ինչու Ֆրանս Մեդը կարևոր ընտրություն է ընտանիքների համար։
MedCast-ի այս թողարկման հյուրերն էին Վահե Տեր-Մինասյանը, Լևոն Գրիգորյանը, Մհեր Մխիթարյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք բժշկության մեջ ռոբոտների կիրառմանը, կլինիկական պրակտիկայում օգտագործվող ռոբոտների տեսակներին և դրանց ներգրավմանը տարբեր բժշկական ոլորտներում։ Քննարկեցինք ռոբոտ-վիրաբուժության հնարավորությունները, դրա հիմնական առավելությունները՝ ժամանակի կրճատում, ճշգրտություն և արդյունավետություն, ինչպես նաև ռոբոտիկ վիրահատությունների արժեքի և առողջապահության համընդհանուր ապահովագրության թ...
MedCast-ի այս թողարկման հյուրն էր Նաթելլա Կոստանդյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք գեների բնույթին, դրանց տարբերություններին, խառը ամուսնությունների ազդեցությանը և գենոմի բացահայտման կարևորությանը։ Քննարկեցինք՝ փոխվու՞մ են արդյոք գեները կյանքի ընթացքում և ինչու է կարևոր ամուսնությունից առաջ գենետիկական ստուգում։ Անդրադարձանք նաև բնավորության կապին գեների հետ, ամբողջ ԴՆԹ-ի ուսումնասիրությանը, վիրուսների դեմ պայքարի սահմանափակումներին, ինչպես նաև այն հիվանդություններին, որոնք կարող են իրական...
MedCast-ի այս թողարկման հյուրն էր Գագիկ Հեբոյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք այն գաղափարին, որ սրտի հետ աշխատանքը բժշկության ամենաբարդ ուղղություններից է։ Քննարկեցինք ամենահաճախ հանդիպող սրտային վիրահատությունները, սրտամկանի խնդիրների հիմնական պատճառները, ինչպես նաև սրտի փոխպատվաստման ու արհեստական սրտերի հիմքերը։ Ինչպես նաև խոսեցինք կանխարգելիչ ստուգումների կարևորության, սրտի փականների փոփոխության ու սրտային ուռուցքների առանձնահատկությունների մասին։
MedCast-ի այս թողարկման հյուրն էր Արթուր Գրաբսկին։ Զրույցի ընթացքում անդրադարձանք բժշկության բարդ ու դժվար մասնագիտացումներին, քարափշրման նորագույն համակարգին ու նրա բերած բժշկական հեղափոխությանը։ Քննարկեցինք նրա լեհական արմատները, ուրոլոգիայի ընտրության պատմությունը, ինչպես նաև ոլորտի զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և Հայաստանի ուրոլոգների աշխատանքի որակը։
MedCast-ի այս թողարկման հյուրն էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք առողջապահության համընդհանուր ապահովագրությանը, պետպատվերին և թե որ սեգմենտներն են ներառվում այս շրջանակում։ Քննարկեցինք շտապ օգնությունը, հարկերի վճարումը և ԲԿ-ների ընդգրկվածությունը ապահվագրության մեջ։
MedCast-ի այս թողարկման հյուրն էր պլաստիկ վիրաբույժ Հայկ Բախշյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք քթի վիրահատություններին, պլաստիկան և արվեստը միախառնելուն, երկրորդային ռինոպլաստիկային։ Քննարկեցինք վիրահատությունների արժեքները, դեմքի ընդհանուր պլաստիկան և հիվանդից հրաժարվելու պատճառները։
Այս թողարկման հյուրն էր Դիագնոստիկա բժշկական կենտրոնի ՊԷՏ/ #ԿՏ ծառայության ղեկավար Արտուշ Խալաֆյանը։ Զրույցում անդրադարձանք ՊԷՏ/ԿՏ-ին և դրա կիրառությանը, իզոտոպներին և կոնտրաստ նյութերին ու պրոստատիկ #քաղցկեղ ի ախտորոշմանը։ Քննարկել ենք #ՄՌՏ -ի և ճառագայթման անվտանգությունը։
Այս թողարկման հյուրն էր գաստրոէնտերոլոգ-թերապևտ Արփինե Սիմոնյանը։ Զրույցում անդրադարձանք բակտերիալ և #վիրուս ային #թոքաբորբ երին, դրանց բուժման մեթոդներին, ինչպես նաև #լյարդ ի պաշտպանությանը։ Քննարկեցինք GLP-1 agonists դեղամիջոցները, ճարպակալման և ստամոքսի ռեզեկցիայի թեման, ինչպես նաև ընտանեկան բժշկության կարևորությունը։ Բացի այդ՝ Արփինեն կիսվեց իր մասնագիտական փորձով և բժշկական միջոցառումների ճիշտ կազմակերպման կարևորությամբ։
MedCast-ի այսօրվա հյուրն էր բժիշկ-ստոմատոլոգ Արթուր Մանուկյանը։ Զրուցեցինք ստոմատոլոգ դառնալու ընթացքի, КВН-ում մասնակցության և ատամների հիգիենայի մասին։ Արթուր Մանուկյանը խոսեց սխալ դեղամիջոցներից, ատամների սպիտակեցումից, վինիրների նշանակությունից և դեղատներից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր #նեֆրոլոգ Հերմինե Կարապետյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք միզուղիների առողջությունը, կրեատինի խնդիրները և երիկամների սուր բորբոքումը։ Անդրադարձել ենք մեզի մեջ սպիտակուցների և էլեկտրոցիտների հայտնաբերմանը, երիկամների խրոնիկ հիվանդությունը և դիալիզը։
MedCast-ի այսօրվա հյուրն էր դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանը։ Զրուցեցինք նրա կյանքի, բժշկության մեջ մասնագետ դառնալու և ուսանողների մասին։ Վիլեն Հակոբյանը խոսեց բժշկական համալսարանը Մխիթար Հերացու անվամբ անվանելու մասին, #ռեկտոր լինելու տարիներից և նորարարություններ բերելուց։
MedCast-ի այսօրվա հյուրն էր աստվածաբան, պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք հոգևոր առողջությունը, նարեկաբուժությունը և մեդիտացիաները, աղոթքը։ Անդրադարձել ենք նարեկաբուժության միֆերին, պատարագներին և անձի բուժմանը համայնքում։
MedCast-ի այսօրվա հյուրն էր գինեկոլոգ Անի Գասպարյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք կանանց առողջությունը, հղիության ընթացքը և առաջին սեքսը։ Անդրադարձել ենք կեսարյան հատմանը, ձվարանների քաղցկեղին, հղիություն պլանավորելուն և հղիության լավագույն տարիքին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր բժիշկ-գինեկոլոգ , առողջապահության ոլորտում հասարակական գործիչ Ծաղիկ Վարդանյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք պետպատվերը, բժիշկների աշխատավարձերը և առաջնային օղակի բժիշկների կարևորությունը։ Անդրադարձել ենք հայտարարագրումներին և ֆինանսներին, էլեկտրոնային դեղատոմսերին և բժիշկների լիցենզավորմանը։
MedCast-ի այսօրվա հյուրն էր ուրոլոգ, անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք սպասվող MedMeet2025-ը, անցկացվող գիտաժողովները և կազմակերպչական ընթացքը։ Անդրադարձել ենք գործընկերներին, անցած տարվա սխալներին, գրանցման ընթացքին և լեկցիոն թեմաներին։


