Discoverէկոակումբ
էկոակումբ
Claim Ownership

էկոակումբ

Author: Radio Arevik

Subscribed: 0Played: 0
Share

Description

Հաղորդումը պարբերաբար անդրադառնում է տարբեր էկոլոգիական հիմնախնդիրների, լուսաբանում, թե ինչպես են կրտսեր տարիքի երեխաներն ու պատանիները մասնակցում էկոնախաձեռնություններին՝ ծառատունկ, դպրոցական տնկարաններ, էներգախնայողություն, բնապահպանական շաբաթօրյակներ, թափոնների տեսակավորում։
6 Episodes
Reverse
Ռադիո Արևիկի տաղավարում է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանը, որը մեզ կպատմի՝ ի՞նչով են փայտփորները առանձնանում մյուս թռչուններից, որտե՞ղ են հանդիպում, ո՞ր տեսակներն են առավել տարածված Հայաստանում, ինչպես նաև՝ արդյոք այս թռչունները վնասո՞ւմ են ծառերին, թե՞ հակառակը՝ օգուտ են բերում։
Շուրջ մեկ տարի առաջ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորական դպրոցական առօրյան կտրուկ փոխվեց՝ դպրոցը ձեռք բերեց իր սեփական էկոլաբորատորիան ու կրթական ջերմոցը։
Վարդենիսում «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության և Վորլդ Վիժըն Հայաստանի հետ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է նոր ծրագիր, որը միավորում է համայնքի բնակիչներին ու երիտասարդներին՝ բնապահպանական լուծումներ ձևավորելու համար։
Ռադիո Արևիկի տաղավարում շարունակում ենք զրույցը Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանի հետ։
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանը պատմում է արագիլների կենսակերպի, միգրացիայի մասին և ներկայացնում նրանց պահպանության հետ կապված մի քանի հետաքրքիր փաստեր։
Ռադիո Արևիկի տաղավարում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի ղեկավար Հարություն Առաքելյանը։
Comments