DiscoverAYL KARTSIQ
AYL KARTSIQ
Claim Ownership

AYL KARTSIQ

Author: Haykan Poghosyan, Nelly Arsenyan

Subscribed: 365Played: 1,729
Share

Description

Welcome to  AylKartsiq- the groundbreaking world of the first female podcast in the Armenian language – an empowering space hosted by Haykan and Nelly, two dynamic voices passionate about driving change and fostering growth within their community.

At our core, we're dedicated to delving into crucial topics that resonate deeply with young women navigating the complexities of life. From fostering self-awareness to grappling with relationship dynamics, identifying signs of abuse, fostering self-growth, and prioritizing mental stability, our conversations are driven by a commitment to empowerment and enlightenment.

Join us on this transformative journey as we delve into candid discussions, share personal anecdotes, and provide valuable insights aimed at helping you navigate life's twists and turns with resilience and grace. Together, let's empower each other, amplify our voices, and pave the way for a brighter, more informed future. Welcome to our community. Welcome to the conversation.

51 Episodes
Reverse
Աշխատանքային տոքսիկ մթնոլորտում հայտնվելը գրեթե ոչնչով չի տարբերվում տոքսիկ հարաբերություններում հայտնվելուց՝ նախապայամմները գրեթե նույնն են, սակայն ելքերն ու անելիքները տարբեր։ Ինչպես վարվել տոքսիկ կոլեգաների ու ղեկավարների հետ, ինչ անել չսիրելի աշխատանքի հետ՝ այսօրվա էպիզոդում։ իսկ եթե գտաք ձեզ էպիզոդում, մի վարանեք օգտվել Evoca Benefits-ից, և Ձեր տանջանքներն աշխատավայրում թոթափեք ու ստանաաք cashback.
Ձեռք բեր EVOCA Travel Card - https://www.evoca.am/hy/cards/master/... Ներբեռնել Evocatouch հավելվածը - https://apps.apple.com/am/app/evocato... Աջակցել փոդքասթին / aylkartsiq Դե ինչ, մենք լռենք, դուք լսեք՝ ինչ են ուզում մեր բոլոր չափանիշներին համապատասխանող տղամարդիկ մեզնից
Վերջին տարիներին ռոմանտիկ հարաբերություննեում ի հայտ եկած #situationship տերմինը շատերի համար դարձել է մանիպուլյացիայի գործիք, ընկալվում է սխալ, ու մոլորեցնում։ Ինչով է այն տարբերվում #ահրաբերություններից, ինչ առավելություններ ունի, ու ինչ թերություններ՝ քննարկել ենք էպիզոդում։ Ի դեպ՝ ես ու Նելլին ունեինք տարբեր կարծիքներ։
#կրթությունը միակ ակտիվն է, որը մեզնից ոչ ոք ճի կարող խլել։ ԱՅսօր խոսել ենք կրթության, #ինքնակրթության կարևորության մասին, սրտերկրում սովորելեու մարտահրավերների և առավելությունների, ու շատ այլ՝ կրթությանն առնչվող հարցրեի շուրջ։ Իսկ Հայաստանում կրթություն ստանալ Ձեզ կօգնի EVOCABANK-ը՝ տրամարդրելով ուսանողական վարկ շատ ճկուն պայմաններով, էնպես որ ֆինանասական խնդիրներն այլևս խոչընդոտ չեն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ վերևի հղմամբ։
Գերպոպուլյարիզացված մանկական տրավման, հաճախ։ չի թողնում մեզ՝ արդեն մեծահասակ երեխաներիս, սթափ գնահատել մեր ծնողներին, տեսնել ոչ միայն տրավմատիկ հատվածները նրանց ծնողավարության, այլ սերն ու հոգատարությունը, ու առհասարակ՝ վայելել նրանց, քանի դեռ կան։ Մենք՝ երկու միլենիալներս, կիսվել ենք մեր ինսայթներով։
Սոցիալական տարբեր հարթակներն ու այլոց հաջողակ ու իդեալական ու գերհագեցած կյանքը շատերիս ստիպում է կասկածել՝ արդյոք մենք ապրում ենք լիարժեք, արդյո՞ք ճիշտ ենք օգտագործում մեզ տված կյանքը։ Ու շատ հաճախ, տրվելով այդ միրաժին, սկսում ենք հիասթափվել մեր «միապաղաղ» ու «տաղտուկ» կյանքից։ Իրականում գործ ունենք FOMO-ի հետ, ու քանի որ այն չունի հայերեն համարժեք, ուղղակի լսեք էպիզոդը մանրամասների համար։
Մեր կյանքում ծավալած ու զարգացրած բոլոր հարաբերությունները պայմանավորված են կապվածության ինչ-որ տեսակով։ Հենց այդ տեսակների դասակարգման արդյունքում էլ մեզ ակնհայտ է դառնում՝ որ կապվածության տեսակին ենք պատկանում և ինչ կարող ենք անել, եթե դա մեզ խանգարում է։ Բայց, անկախ կապվածության տեսակից, մենք սիրում ենք մեր սիրելիներին ուրախացնել նվերներով, ու չկա ավելի լավ բան քան նվիրել նվեր, որը տալիս է ընտրության ազատություն։
Տոքսիկ հարաբերություննրի իմաստալի ու անիմաստ քննարկումները մի պահ ակամա հետ մղեցին առողջ հարաբերությունների իրական՝ ոչ իդեալականացված պատկերն ու կոնցեպտը։ Դե, մենք էլ որոշեցինք քննարկել՝ վերջը որնա էտ առողջը։ լսեք, դիտեք, լայքեք, ու պատմեք ձեր առողջ հարաբերություններից, կամ դրա տեսլականից։ ՈՒ հիշեք, առողջ հարաբերությունները վերաբերում են բոլոր հարաբերություններին, ոչ միայն զուգընկերային։,
Այս թողարկումը հատուկ «Հայաստանում բռնություն չկա» ասող զանգվածի համար է, թեպետ մեր այլկարծիքասեր համայնքում այդ կաստայի ներկայացուցիչներ չկան,։ Հայաստանում ԿԱ բռնություն, ու շատ ավելի մեծ մասշտաբով, քան մարդ կարող է պատկերացնել։ Ավաղ բարձրաձայնողներն այդ մասին եզակի են հանդիպում։ Արփին իր ինստագրամյան էջում պատմում է իր մանկությունից, ու մենք շատ շնորհակալ ենք, որ վստահեց մեզ ու մեր ստեղծած հարթակին, ու համաձայնեց իր պատմությամբ կիսվել մեր լսարանի հետ։
«Ֆինանսական գրագիտություն» ծրագիրը - https://techschool.am/financial-literacy Փոխկախյալ հարաբերությունները նարցիսներից հետո ամենապահանջված թեմաներից էր։ Ու հարաբերությունների այս մոդելը տարածվում է ու ակտուալ է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում, այլ նաև ընկերական, գործնական, և, իհարկե ծնող երեխա հարաբերություններում։ Դե իսկ Հայաստանում, ելնելով մշակութային ու մենթալիտետային առանձնահատկություններից, այս մոդելը նաև Հարս Սկիսուր որդի հարաբերությունների վրա նույնպես շատ վառ ...
Նարեկին քիչ հավանական է՝ չճանաչեք, բայց ամեն դեպքում՝ հյուրընկալել էինք re:arrange` առաջին հայալեզու փոդքասթի հիմնադրին։ Դժվար է հստակ ասել՝ ինչից ենք խոսել, բայց սկսել ենք 2000ականներին ռոք լսելու մարտահրավերներից ու ավարտել հասարակության միջին վիճակագրական ֆինանսական գրագիտությամբ։ Զրույցը կսիրեն հատկապես միլենիալները։
Բոլորիս շրջապատում կա գետ մեկ մարդ, որը վերահսկում է ամեն ինչ, ու ունի կյանքի բոլոր իրավիճակների ու անակնկալների համար պատրաստ սցենարներ և ճանապարհային քարտեզնեռր։ Շատերն անվանում են այդ մարդկանց «նպատակասլաց», և միգուցե չեն սխալվում, բայց դե հոգեբանությունն այլ անուն ունի դրան։ Հենց այս մասին էլ խոսել ենք այսօր։
Կանանց ընկերությունը շատերի մոտ հարց է առաջացնում, այդ թվում նաև մեր ընկերությոյւնը։Ավելի սիմվոլիկ օր չէինք կարող ընտրել այս թեման թողարկելու համար։ Ընկերության հիմնական նախապայմաններից մինչև տոքսիկ ընկերություն ու խանդ՝ համեցեք))) Իսկ մենք սրտանց շնորհավորում ենք բոլոր կանանց, ու մաղթում ենք լինել ինքնաբավ, ներդաշնակ ու երջանիկ։
Ներքին հենարաններ, թե բացարձակ ինքնաճանաչում՝ տարբերություններն ու ոչ պոպուլյար կարծքիներ Եվ այսպես, վերջապես հասանք ներքին հենարաններին։ Ես ու Նելլին եվ համակարծիք ենք թեմայի շուրջ, և բավականին տարակարծիք՝ իսկ թե կոնկրետ որ հարցում, դիտեք էպիզոդում։
21-րդ դարի ամենալուրջ մարտահրավերներցի մեկը՝ պրոկրաստինացիան, կամ հետաձգված կյանքը՝ իր բոլոր վառ գույներով, հաղթահարման մեթոդներով և Հայկանի օրինակով։ ՈՒ եթե դու էլ ես հետաձգում ամեն ինչ, ապա մինչև վերջ նայելը, վերջում էլ բաժանորդագրվելը շատ ցանկալի է։
Դե ինչ՝ եկավ ժամանակը, որպեսզի բոլորդ իմանաք՝ ով է Նելլին և ով է Հայկանը :DD Այո, անձնական օրինակներով ենք այս անգամ ներկայացրել գերազանցիկի սինդրոմն ու պերֆեկցիոնիզմը՝ իրենց բոլոր դրական ու բացասական կողմերով։ ԵՎ եթե դուք էլ ունեք նման խնդիր, կամ առնչվել եք, կամ անընդհատ ձգտում եք կատարելության ու իդեալականի՝ անպայման դիտեք մինրչև վերջ։
Վերջին դեկադայում մասնավորապես շատ տարածված է դարձել CHILD FREE տերմինը, իսկ բլոգոսֆերայի զարգացմանը զուգահեռ ավելացել է նաև ինֆորմացիայի հոսքը երեխա ունենալու /կամ չունենալու/, դրա հետևանքների մասին, ծնողավարության դեմոնիզացիան ու գերռոմանտիզացիան։ Հաշվի առնելով, որ մենք ծնող չենք, ավելի հիանալի հյուր, քան ԱՆնան, չէինք պատկերացնի այս թեման քննարկելու համար։ Իսկ Աննային կարծում ենք գիտեն բոլորը՝ Ծնողավարության դպրոցի հիմնադիր, հոգեբան, Deep Parenting փոդքասթի հիմնադիր և վարող։ ԱՅս էպիզոդը պետ...
Ճգնաժամերն ընդունված է դեմոնիզացնել։ Սակայն երբևէ մտածել եք՝ որն է այն խթանը, որ մեզ դրդում է փոփոխությունների, ինչի արդյունքում ենք մենք սկսում դեգերումներ ինքներս մեր մութ նկուղներում, ու որտեղից են գալիս մեր կյանքի կարևոր որոշումները։ Ուրախ կլինենք լսել ձեր ճգնաժամերի պատմությունները մեկնաբանություններում, իսկ մերը պատմել ենք այս էպիզոդում։
«Իմ ընկերը/ամուսինը շատ խանդոտ է, ես առանց նրա ոչ մի տեղ չեմ գնում» լսում ենք մենք շատ հաճախ ամուսնացած ու ոչ ամուսնացած կանանցից։ Բայց արդյոք նման ու շատ այլ արգելքներ ու դրսևորումներ կապ ունեն խանդի հետ, և, առհասառակ, ի՞նչ ՝ խանդը։ Ինչպես մեր քննարկած շատ թեմաներում, այստեղ նույնպես չկան գծված օրենքներ, սակայն կան հստակ բնորոշումներ։ Հենց այդ ամենն էլ քննարկել ենք էպիզոդում։
Առողջ ու միմյանց հարգելով բաժանվելը Հայաստանում, մեղմ ասած, այդքան էլ ընդունված չէ։ Փոխարենը՝ նախընտրում են կորելն ու կապի դուրս չգալը, ինչն էլ հակառակ կողմին ստիպում է ընկնել գուշակությունների գիրկը՝ հաճախ անվերջ սպասելով գոնե մեկ վերջնական խոսակցության։ Իսկ ինչպես աօրել բաժանումը, ինչ անել ու չանել քննարկել ենք էպիզոդում։ Եթե հավանեցիք մեր էպիզոդն ու արդեն բաժանորդագրվել եք, կարող եք մեր նախագծին աջակցել՝ միանալով պատրեոնին և ամսական բաժանորդագրությամբ օգնել մեր փոդքասթին լինել շարու...
loading
Comments