DiscoverDeep Parenting
Deep Parenting
Claim Ownership

Deep Parenting

Author: Anna Velitsyan

Subscribed: 312Played: 2,426
Share

Description

Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։

Ամեն չորեքշաբթի, 20։00-ին

📌 YouTube surl.li/kefgmx

📌 Instagram surl.li/jozoac

📌 Facebook surl.lt/muszfn

📌 TikTok surl.li/mzepar

📌 Spotify surl.li/uvylhu

📌 Apple Podcasts surl.li/nmtduz

-----------------------------

Parenting School Armenia

parenting.am

www.facebook.com/parentingarmenia

instagram.com/parentingarmenia

youtube.com/@ParentingSchoolArmenia

83 Episodes
Reverse
Այս թողարկման մեր հյուրն է Վիկա Մինասյանը։ Զրույցում խոսում ենք ծնող լինելու, երեխայի հետ խորը կապ ստեղծելու և դաստիարակության տարբեր մոտեցումների մասին։ Քննարկում ենք փափուկ ծնողավարությունը, ծնողի գիտելիքի, ինտուիցիայի և վարքագծի հավասարակշռությունը, երեխայի հետ շփման մեջ տաբու թեմաները և այն, թե ինչ է ծնող լինելը տալիս ու խլում մեզնից։
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Նելլի Խաչատրյանն է։ Զրուցում ենք երեխայի կրթության ու զարգացման միջավայրի մասին՝ սկսած մանկապարտեզից մինչև դպրոց և համալսարան։ Ինչպե՞ս հասկանալ՝ մանկապարտեզը լավ միջավայր է երեխայի համար, ինչպե՞ս նկատել, որ երեխան կարող է վնասակար վերաբերմունքի կամ միջավայրի բախվել, և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Համբարձումյանն է։ Զրուցում ենք ծնող լինելու այն կողմերի մասին, որոնց մասին հաճախ քիչ են խոսում։ Ինչպե՞ս չստեղծել երեխայի համար արհեստական խնդիրներ, ինչո՞ւ ենք երբեմն փորձում մեր չլուծված հարցերը փոխանցել կամ «բուժել» երեխաների միջոցով և ինչպե՞ս չկորցնել սեփական կյանքը ծնող դառնալուց հետո։
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Արևիկ Ուդումյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխաների հետ առօրյայի, ամուսինների համար առանձին ժամանակ ունենալու և մեծ ընտանիքի գաղափարի մասին։ Անդրադառնում ենք դեռահասության տարիքին, ծնողների սպասելիքների ու իրականության տարբերությանը, տղա և աղջիկ երեխաների դաստիարակության առանձնահատկություններին և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցման կարևորությանը։
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Աննա Սարկիսյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք երեխայի և մարդու ներուժի, ցավից ծնված մոտիվացիայի և դժվարություններից հետո կյանքը վերականգնելու մասին։ Անդրադառնում ենք նաև երեխային ճիշտ ընտրություններ կատարելու հարցում աջակցելուն, անձնական սահմաններին և սեփական կյանքը վերահսկողության տակ վերադարձնելուն։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես սկսել փոփոխությունները նույնիսկ ամենադժվար իրավիճակներում և ինչպես այդ ճանապարհին օգնել նաև երեխային։
loading
Comments