Discover
MedCast
MedCast
Author: Dr. Davit Tonoyan
Subscribed: 189Played: 1,736Subscribe
Share
© 2026 MedCast
Description
Do you want to get answers to a number of medical questions, but can't find a reliable source? You're in the RIGHT place!
In MedCast, Dr. Davit Tonoyan invites doctor-guests and talks about health problems and destroys common myths and stereotypes.
147 Episodes
Reverse
MedCast-ի այս թողարկման հյուրը Կարեն Թովմասյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք մասնագիտական բլոգ վարելու կարևորությունը և անձնական բրենդի ձևավորումը բժշկական ոլորտում։ Խոսում ենք նաև ծառայությունների գնային քաղաքականությունից, ստոմատոլոգների եկամտաբերության շուրջ տարածված կարծրատիպերից, թիմի կառավարման խնդիրներից և մասնագիտական աճի համար անհրաժեշտ կուրսերից։
MedCast-ի այս թողարկման հյուրը Էրիկ Պատվականյանն է։ Զրույցի ընթացքում խոսում ենք մեդիա նախագծեր ստեղծելու և MedCast-ի ձևավորման ճանապարհի մասին։ Քննարկում ենք բժիշկների անձնական բրենդինգը, մասնագիտական հեղինակության կառուցումը և ինչպես է SPiN-ի թիմը օգնում խնայել ժամանակ ու համակարգել գործընթացները։ Անդրադառնում ենք նաև մեկ հարթակում տարբեր հաղորդումներ զարգացնելու գաղափարին և ճանաչված դեմքերի հետ աշխատելու առանձնահատկություններին։
MedCast-ի այս թողարկման հյուրը օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանն է։ Զրույցի ընթացքում քննարկում ենք գինեկոլոգիական ուռուցքների վաղ ախտորոշման կարևորությունը, ախտանշանները, որոնք չպետք է անտեսել։ Անդրադառնում ենք ձվարանների, արգանդի վզիկի քաղցկեղներին և պոլիպների չարորակացման ռիսկին և էնդոմետրիոզին։ Քննարկում ենք տարեկան գինեկոլոգիական ստուգումների անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղցկեղի և հղիության համատեղման բարդություններին։
MedCast-ի այս թողարկման հյուրը ուրոլոգ Երվանդ Հարությունյանն է։ Զրույցի ընթացքում քննարկել ենք մարդու ֆիզիոլոգիային համապատասխան մարզվելու կարևորությունը, մարզումների ազդեցությունը լիբիդոյի և հորմոնալ համակարգի վրա: Անդրադարձել ենք ճարպակալմանը, սննդի որակին, հիպերինսուլինեմիային, ինչպես նաև խոսել ենք տարբեր մարզաձևերի ու ճարպերի կապի, տեստոստերոնի պակասի և գենետիկ գործոնների մասին։
MedCast-ի այս թողարկման հյուրն է Մուշեղ Վարժապետյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք ոտքերի և ծնկների ցավերի պատճառներին, ինչպես նաև կանոնավոր հետազոտություններին ու քայլելու ճիշտ ռիթմին։ Քննարկեցինք ճիշտ կոշիկների ընտրության ազդեցությունը ոտքի առողջության վրա, ծնկների խնամքը, ծռված ու թեքված ոտնաթաթերի խնդիրները, էնդոպրոտեզավորումը և պլազմոթերապիայի կիրառությունը վնասվածքների դեպքում։


