DiscoverMedCast
MedCast
Claim Ownership

MedCast

Author: Dr. Davit Tonoyan

Subscribed: 181Played: 1,333
Share

Description

Do you want to get answers to a number of medical questions, but can't find a reliable source? You're in the RIGHT place! 

In MedCast, Dr. Davit Tonoyan invites doctor-guests and talks about health problems and destroys common myths and stereotypes.

125 Episodes
Reverse
MedCast-ի այսօրվա հյուրն էր ուրոլոգ, անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք սպասվող MedMeet2025-ը, անցկացվող գիտաժողովները և կազմակերպչական ընթացքը։ Անդրադարձել ենք գործընկերներին, անցած տարվա սխալներին, գրանցման ընթացքին և լեկցիոն թեմաներին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր ՍԳԼ ԲԿ Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Հովհաննես Մկրտչյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք արտերկրի և ՀՀ-ի տարբերությունը, ուրոլոգիական բարդ վիրահատությունները և քաղցկեղի տեսակները։ Անդրադարձել ենք երիկամի կիստաներին, անոթի խնդիրներին և բժիշկների անձնվիրաբար աշխատանքին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր Ալեքսանդր Բազարչյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք Առողջապահության ազգային ինստիտուտը, սովետական և ժամանակակից բժշկությունը։ Անդրադարձել ենք ԱԱԻ-ի ապագային, կոնֆերանսներին և բժիշկների լիցենզավորմանը։ Ինչպես նաև խոսել ենք բուժառուներին ստող բժիշկների և բժշկության մեջ գումար ներդնելու մասին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր Վալենտինա Վարդանյանըը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք սպասվելիք #MedMeet -ը, ելույթների թեմաները և բժշկական մանրուքները։ Անդրադարձել ենք պարբերական #հիվանդություն ներին և դրանց կանխարգելմանը։ Ինչպես նաև խոսել ենք ռևմատոլոգիական խնդիրներից և #գենետիկ հիվանդություններից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր Գայանե Գալստյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք քթի վիրահատության ազդեցությունը շնչառության վրա, տարատեսակ ախտանիշներ՝ հազ, քթահոսք, կոկորդային հազ, ինչպես նաև հոտառության խնդիրներ։ Անդրադարձել ենք քթով օգտագործվող թմրանյութերի վնասներին, քթային արնահոսությանը և քթի հիգիենային։ Ինչպես նաև խոսել ենք ականջների խնամքի, բորբոքման, խշշոցի, նշիկների և անգինաների մասին, կոնդիցիոների վնասակար ազդեցությունից և լեզվակի ու ձայնի հետ կապված խնդիրներից
MedCast-ի այսօրվա հյուրն էր Էդուարդ Համբարձումյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք հետսովետական աշխարհից Եվրոպա գնալը, ոլորտում նորարարություններ անելը և սաղմնաբանությունը։ Անդրադարձել ենք գրքային և լեկցիոն ինֆորմացիաներին, փորձ ձեռք բերելուն։ Ինչպես նաև խոսել ենք իրենց կլինիկայի բացումից և ընթացքից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր Արսեն Թորոսյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք բժիշկների հանդեպ բռնության կիրառումը, դրանից պաշտպանող օրենքները և դրանց ընթացքը։ Անդրադարձել ենք չգրանցված դեղերին և գործիքներին, ռուսական բժշկությանը։ Ինչպես նաև խոսել ենք առողջ ապրելակերպի կարևորությունից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր ինֆլյուենսեր Դավիթ Մեջլումյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք #գերհոգնածություւն ը, ամեն ինչին դրական նայելու մոլուցքը և էկրաններից կախվածությունը։ Անդրադարձել ենք Դավիթի գրքին, խորհուրդներին և մասնագիտությանը։ Ինչպես նաև խոսել ենք մարդկանց խելամիտ լինելուց, լավի և վատի սահմանումներից։
Ֆիլերներ, պլաստիկ վիրաբուժություն․ ինչու՞ են բոլորը նմանվել իրար | Սիրուն Մինաս | MedCast 118 MedCast-ի այսօրվա հյուրն էր պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք ֆիլերները, պլաստիկ վիրահատությունները, բուժառուների կարիքները։ Անդրադարձել ենք նիգերիացի լինելուն, հոր մասնագիտությունը շարունակելուն և բարդություններին։ Ինչպես նաև խոսել ենք պլաստիկ վիրաբուժության բարդություններից և Սիրուն Մինասը խորհուրդներ է տվել ապագա պլաստիկ վիրաբույժներին։
Բժշկությունը ԱՄԷ-ում, ռոբոտ վիրաբուժություն, ուրոլոգիայի կարևորություն | MedCast 119 MedCast-ի այսօրվա հյուրն է ուրոլոգ Գարեգին Խաչատրյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք ուրոլոգիական առանձնահատկությունները, Քաթարում աշխատելու առավելություններն ու ռոբոտով վիրահատությունները։ Անդրադարձել ենք սքրինինգային ծառայություններին, սովետական բժշկական ծառայություններին։ Ինչպես նաև խոսել ենք նորարարական տեխնիկաներից և Private Clinics-երից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մանկական կրծքային վիրաբույժ, ՀՀ Ան գլխավոր խորհրդատու Դավիթ Դալլաքյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք մանկաբույժ լինելու դժվարությունները, երեխաների օրգանիզմի վերականգնվելու ընթացքը և թոքի մասնատումը։ Անդրադարձել ենք երեխաների մոտ քաղցկեղի ռիսկերին և տոկոսներին, երեխաների ամեն ինչ կուլ տալուն, կրիպտորխիզմին։ Ինչպես նաև խոսել ենք լապարասկոպիայի առավելություններից, բաց և փակ վիրահատությունների տարբերություններից և հիդրոցելեի...
MedCast-ի այսօրվա հյուրն էր Ուռուցքաբան Լևոն Բադալյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք #քաղցկեղ ը, դրա ռիսկերը և պատճառները։ Անդրադարձել ենք թերապիաների տեսակներին՝ հորմոնալ, քիմիական, իմոնոթերապիա։ Ինչպես նաև խոսել ենք ճառագայթային բուժումից, ժառանգաբար անցնող քաղցկեղներից և քիմիոթերապիայի հետևանքներից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր Դավիդյանց Պոլիկլինիկաների մանկաբույժ Գոհար Քյարունցը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք աուտիզմի և պատվաստումների կապը, երեխաների հաց չուտելու խնդիրը և երեխային ջուր չտալը։ Անդրադարձել ենք բժշկության զարգացմանը, երեխաների Check-up-ներին և ընտանի կենդանու հետ երեխային մեծացնելուն։ Ինչպես նաև խոսել ենք #ախտանիշներ ի հանդեպ օբյեկտիվ վերաբերմունք ունենալու,, երեխայի #ջերմել ու և ընկնելու ու գլխով հարված ստանալու մասին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք պատվաստման կարևորությունը, պատվաստման դեմ պյաքարը և չպատվաստվելու վատ կողմերը։ Անդրադարձել ենք երեխաներին պատվաստելուն, ՀՀ-ում պատվաստված մարդկանց տոկոսին և պատվաստումից #ալերգիա ունենալուն։ Ինչպես նաև խոսել ենք քաղցկեղի սքրինինգներից և հակապատվաստում քարոզողների դեմ բուժաշխատողների պայքարից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք #ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը, ուսուցչի կարևորությունն ու ԵՊԲՀ-ի ուսանող լինելու առավելությունները։ Անդրադարձել ենք նրա երիտասարդ տարիքում պաշտոն ստանալուն, AI-ի և բժշկության առնչությանը և թե ինչպես է բժշկի մասնագիտությունը դառնում կյանքի մի մաս։ Ինչպես նաև խոսել ենք կրթական իրավիճակից, ուսանողի հասունությունից և բժշկական գրքերից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր «Պավլ-Մեդ» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժ, գլխավոր բժիշկ, տնօրեն Անի Հովհաննիսյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք հոգեբույժին դիմելու առաջին ազդակները, ինքնաբուժությամբ զբաղվելը և բժիշկների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Անդրադարձել ենք հակադեպրեսանտներին, հոգեբույժների և հոգեբանների տարբերությանը և դեպրեսիայի դրսևորումներին։ Ինչպես նաև խոսել ենք սուիցիդալ վարքագծի, կլինիկայում բուժվելու և հոգեկան խանգարումների մասին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր «ԵՊԲՀՔ» Ստոմատոլոգիական բուժքույր մասնագիտության ծրագրի ղեկանար Գայանե Մալխասյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք ստոմատոլոգիան, ստոմատոլոգի օգնականի մասնագիտությունը և դրա զարգացումը։ Անդրադարձել ենք #Կանադա յի և Հայաստանի #ստոմատոլոգիա կան տարբերություններին և թիմային աշխատանքին։ Ինչպես նաև խոսել ենք աշխատանքի կառավման մոդելի, դիպլոմը արտերկրում օգտագործելու և օգնականի էթիկայի մասին։
MedCast-ի այսօրվա հյուրն էր գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք մասնագիտության գաղտնիքները, միֆերը, հոգեբանական անպտղութունը և IVF Life կլինիկան։ Անդրադարձել ենք տղամարդու առողջությանը, արտամարմնային բեղմնավորման մասին միֆերին և ԷԿՈ-ի ստատիստիկային։ Ինչպես նաև խոսել ենք կնոջ #ձվարան ների առողջությունից, գեների պլանավորումից և դոնոր լինելու պայմաններից։
MedCast-ի այսօրվա հյուրն էր ՀՀ ԱՆ Ալերգիալոգիայի և Իմունալոգիայի գծով գլխավոր խորհրդատու, Հերացի հիվանդանոցի Ալերգիալոգիայի և Իմունալոգիայի բաժանմունքի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք ալերգիան և դրա տեսակները, ինչից է սկիզբ առնում ալերգիան և հնարավո՞ր է բուժել այն։ Անդրադարձել ենք խաչաձև ալերգիաներին, արագ և դանդաղ զարգացող դեղորայքային ալերգիաներին, իմունոթերապիային։ Ինչպես նաև խոսել ենք ալերգիա ունեցողների համար ոչ բարենպաստ վայրերի, հակաալերգ...
MedCast-ի այսօրվա հյուրերն էին «Ափսե» ընկերության տնօրեն, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը և Rebalance #կլինիկա յի հիմնադիր տնօրեն, գլխավոր բժիշկ, սննդաբան Լիդիա Այվազյանը։ Հաղորդման ընթացքում նրանք քննարկել են ոլորտի խնդիրները, կեղծ մասնագետներին, բալանսավորված սնունդը և առողջ սննդի պակասը: Անդրադարձել են ԳՄՕ-ի լավ կամ վատ լինելուն, սննդաբանության միֆերին և բժշկության կողմից #դիետոլոգ ների չընդունվելուն։ Ինչպես նաև խոսել են կեղծ տեղեկատվության, սխալ նիհարելու, հավելումների և սննդային վարքի մասին։
loading
Comments