MedCast

<p>Do you want to get answers to a number of medical questions, but can't find a reliable source? You're in the RIGHT place! <br /><br />In MedCast, Dr. Davit Tonoyan invites doctor-guests and talks about health problems and destroys common myths and stereotypes.</p>

Նեֆրոլոգիա․ փրփուրոտ մեզ, երիկամի խրոնիկ հիվանդություն, կրեատին | Հերմինե Կարապետյան | MedCast 131

MedCast-ի այսօրվա հյուրն էր #նեֆրոլոգ Հերմինե Կարապետյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք միզուղիների առողջությունը, կրեատինի խնդիրները և երիկամների սուր բորբոքումը։ Անդրադարձել ենք մեզի մեջ սպիտակուցների և էլեկտրոցիտների հայտնաբերմանը, երիկամների խրոնիկ հիվանդությունը և դիալիզը։

11-17
27:25

Զրույց Վիլեն Հակոբյանի հետ | MedCast 132

MedCast-ի այսօրվա հյուրն էր դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանը։ Զրուցեցինք նրա կյանքի, բժշկության մեջ մասնագետ դառնալու և ուսանողների մասին։ Վիլեն Հակոբյանը խոսեց բժշկական համալսարանը Մխիթար Հերացու անվամբ անվանելու մասին, #ռեկտոր լինելու տարիներից և նորարարություններ բերելուց։

11-17
01:10:59

Նարեկաբուժություն, էֆթանազիա, մեղքը որպես հիվանդություն | Թովմաս Առաքելյան | MedCast 130

MedCast-ի այսօրվա հյուրն էր աստվածաբան, պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք հոգևոր առողջությունը, նարեկաբուժությունը և մեդիտացիաները, աղոթքը։ Անդրադարձել ենք նարեկաբուժության միֆերին, պատարագներին և անձի բուժմանը համայնքում։

11-17
53:49

Առաջին սեքս, կեսարյան հատում, վախ ծննդաբերելուց և ձվարանների քաղցկեղ | Անի Գասպարյան | MedCast 129

MedCast-ի այսօրվա հյուրն էր գինեկոլոգ Անի Գասպարյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք կանանց առողջությունը, հղիության ընթացքը և առաջին սեքսը։ Անդրադարձել ենք կեսարյան հատմանը, ձվարանների քաղցկեղին, հղիություն պլանավորելուն և հղիության լավագույն տարիքին։

09-27
48:41

Պետպատվեր, ապահովագրություն, բժիշկների լիցենզավորում և էլեկտրոնային դեղատոմսեր | MedCast 128

MedCast-ի այսօրվա հյուրն էր բժիշկ-գինեկոլոգ , առողջապահության ոլորտում հասարակական գործիչ Ծաղիկ Վարդանյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք պետպատվերը, բժիշկների աշխատավարձերը և առաջնային օղակի բժիշկների կարևորությունը։ Անդրադարձել ենք հայտարարագրումներին և ֆինանսներին, էլեկտրոնային դեղատոմսերին և բժիշկների լիցենզավորմանը։

09-26
56:53

MedMeet2025․ առողջապահական ամենամեծ միջոցառումը Հայաստանում | Գևորգ Գրիգորյան | MedCast 127

MedCast-ի այսօրվա հյուրն էր ուրոլոգ, անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք սպասվող MedMeet2025-ը, անցկացվող գիտաժողովները և կազմակերպչական ընթացքը։ Անդրադարձել ենք գործընկերներին, անցած տարվա սխալներին, գրանցման ընթացքին և լեկցիոն թեմաներին։

09-13
20:13

Անվճար բուժում, երիկամի քաղցկեղ, լապարասկոպիա և կիստաներ | Հովհաննես Մկրտչյան | MedCast 126

MedCast-ի այսօրվա հյուրն էր ՍԳԼ ԲԿ Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Հովհաննես Մկրտչյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք արտերկրի և ՀՀ-ի տարբերությունը, ուրոլոգիական բարդ վիրահատությունները և քաղցկեղի տեսակները։ Անդրադարձել ենք երիկամի կիստաներին, անոթի խնդիրներին և բժիշկների անձնվիրաբար աշխատանքին։

09-11
48:05

ԱԱԻ, կոնֆերանսներ, հավաստագրեր, գումարը բժշկության մեջ | Ալեքսանդր Բազարչյան | MedCat 125

MedCast-ի այսօրվա հյուրն էր Ալեքսանդր Բազարչյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք Առողջապահության ազգային ինստիտուտը, սովետական և ժամանակակից բժշկությունը։ Անդրադարձել ենք ԱԱԻ-ի ապագային, կոնֆերանսներին և բժիշկների լիցենզավորմանը։ Ինչպես նաև խոսել ենք բուժառուներին ստող բժիշկների և բժշկության մեջ գումար ներդնելու մասին։

08-30
51:42

MedMeet2025. Կոլխիցին, ռևմատոլոգիա, մարշալի համախտանիշ | Վալենտինա Վարդանյան | MedCast 124

MedCast-ի այսօրվա հյուրն էր Վալենտինա Վարդանյանըը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք սպասվելիք #MedMeet -ը, ելույթների թեմաները և բժշկական մանրուքները։ Անդրադարձել ենք պարբերական #հիվանդություն ներին և դրանց կանխարգելմանը։ Ինչպես նաև խոսել ենք ռևմատոլոգիական խնդիրներից և #գենետիկ հիվանդություններից։

08-25
32:47

Քթի վիրահատություն, կոնդիցիոների վնասներ, ականջների հիգիենա և կոկորդի հազ | Գայանե Գալստյան | MedCast 123

MedCast-ի այսօրվա հյուրն էր Գայանե Գալստյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք քթի վիրահատության ազդեցությունը շնչառության վրա, տարատեսակ ախտանիշներ՝ հազ, քթահոսք, կոկորդային հազ, ինչպես նաև հոտառության խնդիրներ։ Անդրադարձել ենք քթով օգտագործվող թմրանյութերի վնասներին, քթային արնահոսությանը և քթի հիգիենային։ Ինչպես նաև խոսել ենք ականջների խնամքի, բորբոքման, խշշոցի, նշիկների և անգինաների մասին, կոնդիցիոների վնասակար ազդեցությունից և լեզվակի ու ձայնի հետ կապված խնդիրներից

08-16
35:25

Ճանապարհ սկսած 90-ականներից, ռեպրոդուկտոլոգիան Հայաստանում և աշխարհում | MedCast 122

MedCast-ի այսօրվա հյուրն էր Էդուարդ Համբարձումյանը։ Հաղորդման ընթացքում հյուրի հետ քննարկել ենք հետսովետական աշխարհից Եվրոպա գնալը, ոլորտում նորարարություններ անելը և սաղմնաբանությունը։ Անդրադարձել ենք գրքային և լեկցիոն ինֆորմացիաներին, փորձ ձեռք բերելուն։ Ինչպես նաև խոսել ենք իրենց կլինիկայի բացումից և ընթացքից։

08-09
43:47

Recommend Channels