DiscoverRearrange with Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Claim Ownership

Rearrange with Narek Amirkhanyan

Author: Narek Amirkhanyan

Subscribed: 1,432Played: 24,105
Share

Description

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
269 Episodes
Reverse
Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ զրուցել ենք երաժշտության, զգուշավոր դառնալու, երաժշտությամբ այսօրվա միջավայրի արտացոլման և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։Սոնան պատմեց հին երգերը կենդանացնելու, արխիվից անհայտ ստեղծագործությունները նոր լսարանին հասցնելու, մասսայականացնելու փորձերի մասին։
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի հետ զրուցել ենք տարատեսակ միֆերի, հայ-թուրքական սահմանների բացվելու, պատասխանատվությունից խուսափելու, մեր ազգային ԴՆԹ-ի, հարմարվելու կարողության, ճշմարտությունը բարձրաձայնելու քաջության և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։ 
Ռադիոհաղորդավար Արամ Չախոյանի հետ զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ գիտության «ինչու»-ներ, երաժշտություն լսելու ու յուրացնելու ձևեր, մերժված լինելու համարձակություն, ֆիզիոլոգիապես մի քիչ կին տղամարդիկ և այլն։ Այնպես որ ձեզ սպասվում է բազմաժանր զրույց։ Բարի դիտում, լսում։
Արվեստաբան, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցի հետ զրուցել ենք արվեստի իմաստից մինչև գնի ձևավորում։ Քննարկել ենք՝ ինչու է հինը մեզ միշտ ավելի արժեքավոր թվում, ինչու են աճուրդներում գները դառնում աստղաբաշխական, ինչպես է մշակույթի ֆինանսավորումը ազդում արվեստագետների վրա և արդյո՞ք ժամանակակից արվեստը իրականում հասկանալի է մեզ։
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցել ենք՝ ինչու «COVID»-ը դեռ չի վերացել, ինչպես են աշխարհն ու Հայաստանը արձագանքում համավարակներին, ինչ վտանգներ են թաքնված տիզերից փոխանցվող հիվանդություններում և որքանով ենք պատրաստ հաջորդ մեծ համավարակներին։Խոսել ենք նաև արագ տարածվող վիրուսների, պատվաստանյութերի հանդեպ անվստահության աղբյուրների, Օքսֆորդի հետ համագործակցության, հիվանդությունները կանխելու, ծերացումը դանդաղեցնելու հնարավորությունների մասին։
Երաժիշտ Հայկ Կարոյի հետ զրուցել ենք երաժշտության, ինքդ քեզ հայտնաբերելու, Ջիվան Գասպարյանի հայտնիության, փողային գործիքների, երաժշտության մեջ անկեղծության ու ռաբիսի մասին։
Լրագրող և ռեժիսոր Արթուր Բախտամյանի հետ զրույցել ենք հետևյալ թեմաների մասին.- Ինչու՞ մեզ դուր չի գալիս այն, ինչ ուրիշներն են մեզ ասում,- Ինչպե՞ս էր ժամանակին հայը «առաքինության» հոմանիշ,- Կա՞ արդյոք հայի հավաքական կերպար,- Քաղաքները ինչպե՞ս են վերաբերվում իրենց հավաքական ֆուտբոլային թիմին,- Ու՞մ են հիշում այսօր՝ մարդու՞ն, թե՞ փողոցի անունը։
«AOByte» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ զրուցել ենք «AI»-ով կոդ գրելու, թվայնացման գնի, ծրագրավորման ավտոմատացման, անգործ մնալու, ինչ-որ բան ստեղծելու էժան գնի և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
«Yerevan for kids» նախաձեռնության անդամներ Հայկ Զալիբեկյանի և Նարե Իսպիրյանի հետ զրուցել ենք Հայաստանի բակերի իրական պատկերի, խաղահրապարակների պակասի, միջավայր ստեղծելու փոխարեն կենաց խմելու մշակույթի, մոլերում մեծացող երեխաների, թվային մանկության, և շատ այլ թեմաների շուրջ։
Ռեփեր «A. Chilla»–ի՝ Նարեկ Հովսեփյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմում բռնցքամարտիկի կերպար մարմնավորելու, համերգից առաջ հուզվելու, փոփ մշակույթի ազդեցության, նոր արտիստների պակասի, թմրամոլության մասին ստեղծված երգի շուրջ եղած քննարկումների մասին։Քննարկել ենք նաև գրելու կարիքի, ապրելակերպի փոփոխվող մոդելի մասին և թե ինչու է քիչ աշխատելը մեղքի զգացում առաջացնում։
Հայկական «Շադոմատիկ» խաղի համահիմնադիր և խաղի դիզայներ Արսեն Ավոյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է ստեղծվել հայկական խաղ, որն արդեն հասել է միջազգային շուկա, ինչ դեր ունի դիզայնը խաղ ստեղծելիս, ինչ ազդեցություն ունեն սոցցանցերը, արագ դոպամինը, էկրանային կախվածությունը։Քննարկել ենք նաև՝ ինչու է կարևոր ուղեղը մարզելը և ինչու ենք միայն մեզ դուր չեկած բաները ստուգում։
Ալեքսանդր Եսայանի և Րև Լիբարիդյան հետ զրուցել ենք, թե ինչու է հենց հիմա Հայաստանը կանգնած նոր շրջափուլի առաջ։ Ինչ է իրականում ԱԲ գործարանը, ինչու է այն հավակնում դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ աշխարհի կենտրոններից մեկը, և ինչ կապ ունի այս ամենը $500 միլիոնանոց ներդրման, «Nvidia»-ի, և ազգային անվտանգության հետ։
«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։
Գարիկ Պապոյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմ նկարելու մասին, ռաբիսից մինչև ռոք, կրոնից մինչև աթեիզմ, դեբատների մշակույթի ու համընդհանուր հումորի բացակայության մասին։ Քննարկել ենք՝ ինչպես ենք կորցնում մեզ հետ մնալու ժամանակը 21-րդ դարի վազքում,  ինչու է դժվար չսիրած ժանրերով ստեղծագործելը ու ինչու է կարևոր ոչ թե հարմարվելը, այլ նորը ստեղծելը։
«Neoxon» ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանի հետ զրուցել ենք ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումների, բանկերի թվայնացման, կրիպտոարժույթների, մարդու ագահության ու տեխնոլոգիական մեղքի մասին։ Նաև խոսել ենք ավատարների, տեղական շուկայի խնդիրների ու այլ վտանգների մասին, որոնք գալիս են ոչ դրսից, այլ ներսից։
«Կարաս» գինիների վաճառքի և մարքեթինգի տնօրեն, «FairWind» և «3 շիշ գինի» խմբագիր Վարդգես Հովեյանի հետ խոսել ենք ավանդույթի մեջ մնալու, մյուզիքի, արագ փողի փոխարեն դանդաղ կապիտալի, ինչպես նաև վազելու և առողջ ապրելակերպի, կենտրոնացման խնդրի ու գրելու ունակությունը չկորցնելու մասին։
12 տարեկան Դանիել Ղազարյանի հետ զրուցել ենք Նադալի ստորագրությունը ստանալուց, խոհարարությունից, փողից ու երազանքներից, AI օգտագործելու փորձից, սիրած գրքերից ու մուլտֆիլմերից։ Դպրոցում միշտ չէ, որ ստացվում է, բայց հետաքրքրասիրությունն ու համառությունը առաջ են տանում։
Գրաֆիկական դիզայներ Գարեգին Մարտիրոսյանի հետ զրուցել ենք՝  150 տարեկան տպագրական հաստոցով բիզնես սկսելու, 6 կգ-անոց տառատեսակներ գնելու, դիզայնը որպես գիտություն ընկալելու ու Հայաստանում դիզայնի արդյունաբերությունը վերարժևորելու մասին։
Հայաստանը այս տարի Եվրատեսիլում ներկայացնող Պարգի հետ զրուցել ենք Եվրատեսիլի, Հայաստան տեղափոխվելու, սպորտի և այլ թեմաների մասին։Խոսել ենք նաև՝ ինչպես է անցնում նախապատրաստական փուլը, ինչպես են երգ գրել թիմով, ինչ դեր ունի ճաշակը երաժշտության մեջ և ինչ է նշանակում հայտնվել 200 միլիոն մարդու առաջ։
«Յելլ էքսթրիմ պարկ»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ զրուցել ենք Ենոքավանը զարգացնելու ծրագրերի մասին ու թե ինչ է տվել իրեն «MBA»-ը, ինչպես են հովանավորներ հայտնվել «Ապագա»-ի համար, ինչու՞ պետության ներգրավումը բարդ տրվեց, ինչպես են ռիսկի տակ դրվել ընտանեկան խնայողությունները և թե ինչու դեռ չենք կարողանում իրար վստահել։
loading
Comments