SelfSer Podcast

Սելֆ-սերը ապահով տարածություն է, որտեղ քննարկում ենք ամենահետաքրքիրը…
Հոգեբանություն, հարաբերություններ, խնդիրներ և դրանց հաղթահարման ճանապարհներ, հոգեկան առողջություն, անձնային աճ և շատ այլ թեմաներ:
Եկեք միասին բացահայտենք ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը:

Սեռականության Ա, Բ, Գ-ն

Մի՞թե մենք բոլորս ունենք սեռականություն...Այս էպիզոդում մենք հոգեբան Շանա Հասասյանի հետ խոսել ենք սեռականության և դրա տարբեր շերտերի մասին: Սեռականությունը շատ հաճախ մեր միջավայրում ընկալվում է տարբեր կերպ, և հենց սխալ ընկալումները կարող են խոչընդոտել մեզ և ուրիշներին ճիշտ հասկանալու ճանապարհին:Գիտականը առօրեականի հետ միախառնելով՝ միասին փորձել ենք բացահայտել սեռականության բաղադրիչներից որոշները և ավելի մատչելի բացատրել երբեմն բարդ թվացող տերմինները:Բարի ունկնդրում սիրելիներ Suppor...

07-06
29:25

Դեպրեսիա. նախանշաններ, ախտորոշում և բուժում

Դեպրեսիան վերջին շրջանում շատ տարածված տերմին է հասարկության մեջ, և շատ դեպքերում մենք այն շփոթում ենք հոգնածության կամ լարվածության հետ:Այն ինչ դեպրեսիան ավելին է քան հոգնածությունը, այն հոգեբանական խնդիր է, որը ունի ախտորոշման և բուժման կարիք:Մենք, հոգեթերապևտ Լիանա Թերզյանի հետ խոսել ենք դեպրեսիայի, ախտորոշման միջոցների և բուժման ընթացքի մասին:Support the show

06-22
29:28

Սեքսոլոգի մոտ

Սիրելի ունկնդիրներ, մեր երրորդ եթերաշրջանը սսկում ենք սեքսոլոգիայի մասին է էպիզոդից: Մեր հյուրը՝ սեքսոլոգ Սարգիս Եսայանը, խոսել է, թե ինչո՞վ են զբաղվում սեքսոլոգները, ե՞րբ պետք է դիմել սեքսոլոգին, առավել տարածված հիվանդությունների և ոլորտում առկա միֆերի մասին: Իսկ Լենան խոսել է սեքսոլոգիայի և հոգեբանության կապի մասին սեռական և հոգեկան առողջության փոխկապակցված լինելու մասին: Support the show

06-08
38:21

Տագնապ և տագնապային խանգարումներ

ՍելֆՍերի այս էպիզոդում խոսում ենք տագնապի և նրա երանգների մասին: Այդ հարցում մեզ օգնելու համար հյուրընկալել ենք կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Անի Բուդաղյանին, ում նեղ մասնագիտացումը հենց տագնապի հետ աշխատանքն է: Թողարկման ընթացքում Անին հանգամանորեն պատմում է տագնապի և նրա տեսակների, վերջինիս ձևավորման գործոնների, դրսևորման ձևերի մասին, ինչպես նաև արձագանք ենք կատարում տագնապի կարգավորման ձևերին և աշխատող թերապևտիկ մեթոդներին:Support the Show.

12-02
31:40

Հոգնածություն. որո՞նք են դրա տեսակները և ինչպե՞ս հաղթահարել

Այսօրվա կյանքը պահանջում է արագ կողմնորոշվել, արագ որոշել, արագ գործել... Ու այս ամենը անընդհատ շրջապտույտի մեջ: Ժամանակի արագությունն ու ինֆորմացիայի առատությունը բերում են մեզ նորանոր մտքերի, հույզերի. վերջիններս մարսելու համար ժամանակ չկա: Ու մենք մնում ենք մեր գործերի հսկայական ցուցակի, խառնված մտքերի ու չապրված հույզերի հետ: Այս ամենը մարդուց հսկական էներգիա է տանում, ինչն էլ կարող է բացատրել հասարակության համատարած հոգնածությունը: Հոգնածությունը այսօրվա աշխարհում դարձել է նորմա: ՍելֆՍեր...

11-20
27:16

Մեղքի զգացում / Ինչու՞ ենք հենց մենք զգում դա

ՍելֆՍերի հերթական էպիզոդում խոսելու ենք մեղքի զգացմանն առնչվող տարբեր հարցերից: Մեղքի զգացումը մարդու հուզական ռեակցիա է որևէ արտաքին իրողության, ավելի հաճախ՝ բացասական երանգով: Մարդն իրեն կարող է մեղավոր զգալ և՛ արածի, և՛ չարածի համար: Պատահում է նաև այնպես, որ մարդն ունենում մեղքի զգացում, բայց որևէ վատ բան չի արել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչպես շատ հոգեբանական հարցերում, այստեղ ևս կարևոր են մանկությունից եկած խորքային համոզմունքները: Եվ շատ կարևոր է չարհամարհել նրանց, ուշադրություն...

11-04
31:08

Փոփոխություններ կյանքում / ինչպե՞ս սկսել նոր բան և չվախենալ փոփոխություններից

ՍելֆՍեր փոդքասթի երկրորդ եթերաշրջանը սկսում ենք Նորից՝ բառի բուն իմաստով: Մարդու համար կոնֆորտ է մնալ սեփական հնարավորությունների ու կարողությունների սահմաններում: Դա հաճելի է, բայց ունի իր հակառակ կողմը: Երբ մարդն անում է միայն այն, ինչն իր մոտ լավ է ստացվում, դադարում է աճել ու լճանում է: Նոր բան անելը առաջին անգամ շատ դժվար է. այն անորոշ է, անհայտ, մարդուն պատճառում է անհանգստություն, բայց միևնույն ժամանակ ոգևորություն: Ու կարևոր է հիշել, որ երկրորդ անգամը հիմնականում ավելի հեշտ է լինելու:...

10-14
35:34

Հոգեբանական առաջին օգնություն / Ինչպե՞ս օգնենք մեր հայրենակիցներին

Հոգեբանական առաջին օգնությունը մարդասիրական աջակցություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն: ՀԱՕ հիմնական նպատակն է հետագա հնարավոր հոգեբանական խնդիրներն ու բարդությունները կանխարգելելը կամ նվազեցնելը: Այս էպիզոդում մեր հյուրը՝ հոգեբան Զառա Հարությունյանը, կկիսվի մեզ հետ ՀԱՕ-ի կարևոր ասպեկտներով և գործիքակազմով: Այս էպիզոդում մենք կպատասխանենք հետևյալ հարցերին՝ ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունը, ո՞վ ունի դրա կարիքը, ինչպե՞ս ցուցաբերել և որո՞նք են այն հաղորդակցման հմտությու...

09-30
25:31

Ամուսնալուծությունները և դրանց հետևանքները

Ամեն տարի ամբողջ աշխարհում միլիոնավոր մարիկ բախվում են ընտանիքների բաժանումներին, որոնց անհետևանք չեն մնում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների կյանքում։ Ամուսնալուծության գործընթացը միայն իրավական չէ և այն մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն ամուսնալուծվող զույգի, այլև երեխաների, բարեկամների, շրջապատի և այլ մարդկանց վրա:Կան որոշ գործոններ, որոնք կարող են ազդել երեխայի բարեկեցություն վրա՝թշնամական կոնֆլիկտի աստիճանն ու տևողությունը,ամուսնալուծության ընթացքում և հետ ծն...

09-16
41:52

Կոտրված սիրտ / Heartbreaking

Ինչպե՞ս հաղթահարել բաժանումը և «կոտրված սրտի» ցավը, Հարաբերությունների ավարտը և դրա հետևանքները:Այս էպիզոդում կփորձենք հասկանալ ինչպես առաջ շարժվել և ինչ բացահայտումներ կարելի է անել հարաբերությունների ավարտից հետո:Support the show

06-24
37:19

Post-traumatic stress disorder (PTSD) / Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ)

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումԱյս անգամ կփորձենք հասկանալ, թե ինչ է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD): Այդ հարցում մեզ կօգնի տվյալ ոլորտում մասնագիտացած հոգեբան՝ Լիանա Թերզյանը: Ինչպե՞ս ճանաչել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, ինչ անել և չանել նման դեպքերում, ինչու՞ է այդքան կարևոր ճանաչել այն: Հետպատերազմական փուլում այս թեման առավել կարևոր է, քան երբևէ:Support the show

06-10
34:38

«Ներքին երեխա». ո՞վ է նա

Ծանոթանանք «Ներքին երեխայի» հետ: Այս էպիզոդում կբացահայտենք լայն տարածում գտած «ներքին երեխա» հասկացությունը, կքննարկենք ինչպես և երբ է ձևավորվում մեր ինքնագնահատականը և ինքնավերաբերմունքը: Կդիտարկենք ցածր ինքնագնահատականի դրսևորումները և պատճառները և կհասկանանք մեզ սիրելու կարևորությունը և միջոցները: Support the show

05-27
33:24

Ապաքինումը, հոգեթերապիան և մենք

Եթե ձեզ հետաքրքիր է հասկանալ թերապիայի ընթացքը և նպատակը, մանկական տրավմաների դերը հասուն կյանքում, ապաքինման գործընթացը, լսե՜ք SelfSer-ի այս էպիզոդը:Այն շատ անձնական է մեզ համար, քանի որ կիսում ենք ապաքինման և ինքներս մեզ ճանաչելու ու հասկանալու մեր փորձը: Այս էպիզոդում ձեզ սպասում է նաև «փոքրիկ» բացահայտում այն մասին, թե ինչպես ենք մենք ծանոթացել:Support the show

05-13
46:19

Long-distance relationship/ Հեռահար հարաբերություններ

Աշխարհն այսօր այնքան բաց է և բազմազանՄենք կարող ենք ծանոթանալ, շփվել և հարաբերություններ կառուցել մեզնից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող մարդկանց հետ կամ հանգամանքների պատճառով հեռու գտնվել մեր սիրելիիցԱյս թողարկման ընթացքում քննարկելու ենք հեռավորության վրա հարաբերություններ կառուցելը և պահպանելը՝ հասկանալու ենք նման հարաբերությունների առանձնահատկությունները, դժվարությունները և դրանք հաղթահարելու միջոցներըSupport the show

04-29
43:29

Հոգեբանի մոտ

Այս էպիզոդի ընթացքում մենք կպատմենք մեր մասին և այն մասին, թե ինչ է «Սելֆ-սեր»-ը և ինչու ենք որոշել այն կյանքի կոչել: Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեբանի հետ աշխատանքը:Ինչու՞ են մարդիկ դիմում հոգեբանի և ինչու՞ դա ամոթ չի, այլ ուժեղ և պատասխանատու որոշում է: Ի՞նչ կարծրատիպեր կան հոգեթերապիայի հետ կապված Հայաստանում: Այս և շատ այլ հարցերի շուրջ ավելի մանրամասն՝ «Սելֆ-սեր»-ի այս էպիզոդում:Support the show

04-15
55:48

Recommend Channels