Sev Bibar

Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից կքննարկի, կհարցադրի, կգնահատի և կքննադատի Հայաստանում (բայց ոչ միայն) ընթացող քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային երեւոյթներն ու զարգացումները։

#44 Ինչպես է նեոլիբերալիզմը վնասում կանանց շարժումները

Այս էպիզոդում անկախ հետազոտող Սոնա Բալդրյանը Սև բիբարի հետ զրուցում է Հայաստանում կանանց կազմակերպություններում աշխատելու իր փորձառության և հետազոտության մասին և բացատրում է, որ նեոլիբերալիզմի ճնշման տակ պետության կողմից սոցիալական քաղաքականության կրճատման արդյունքում հասարակական կազմակերպությունները դառնում են սոցիալական հոգածություն իրականացնողներ, որն էլ իր հերթին նշանակում է կախվածություն այդ գործունեությունը ֆինանսավորողներից։ Արդյունքում ըմբոստ պահանջներով կանանց շարժումները կորցնում են իրենց քաղաքական լիցքը՝ հաճախ դառնալով «ազատ շուկայի ֆեմինիզմի» ջատագովներ։ Իսկ թե ինչ է  «ազատ շուկայի ֆեմինիզմը» և ինչու է այն քննադատելի ձախական ֆեմինիզմի տեսանկյունից, պետք է փոդքաստը լսել մինչև վերջ։ Սոնա Բալդրյանի հոդվածը անգլեներով՝ https://politikon.iapss.org/index.php/politikon/article/view/459/411Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

05-30
45:35

#43 Հայաստանի աշխատող աղքատները. զրույց «Սոցիոսկոպ»-ի նոր հետազոտության հեղինակների հետ

Մարդիկ աշխատում են, սակայն նրանց եկամուտը չի հատում աղքատության շեմը, ինչպե՞ս է սա հնարավոր։ Այս էպիզոդում Սև բիբարից Աննան և «Սոցիոսկոպ»-ից Մարիամն ու Նվարդը քննարկում են Հայաստանում աղքատավարձի, զբաղված աղքատության, պաշտոնական վիճակագրության, աղքատության և բարեկեցության հանրային ընկալումների հարցերը։Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

05-08
46:46

#42 Պետական աշխատատեղերի կրճատում. մասնավորեցման զուգահեռներ Հայաստանի ու ԱՄՆ միջև

Այս թողարկման մեջ Հրակը, Աննան ու Պետական աշխատողների ճյուղային արհմիությունից Անահիտ Ասատրյանը քննարկում են պետական աշխատողների նկատմամբ համակարգային հարձակումների տարբեր ալիքները՝ պայմանավորված կապիտալիզմի կորզիչ քաղաքականություններով և պետությանը պարտադրված խստամբերությամբ։ Հետաքրքիր զուգահեռներ են տարվում ԱՄՆ դաշնային աշխատողների հաստիքները կրճատող միլիարդատեր Էլոն Մասկի «սղոցի» և տարիներ շարունակ հայաստանում գործած «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի խորհրդանիշների ու բովանդակության միջև։Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

04-17
58:52

#41 Հարկային անարդարությունը Հայաստանում․ ինչո՞ւ հայտարարագրել եկամուտները (մաս 2)

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները և անդրադառնում այն հարցերին, թե ինչո՞ւ է պետությունը պահանջում վարձու աշխատողներից հայտարարագրել եկամուտները, որքանո՞վ է արդարացված հանրային դժգոհությունը, արդյո՞ք կրիպտոարժույթի դարաշրջանում հնարավոր է վերահսկել ստվերային տնտեսությունը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետության կողմից մասնավոր անձանց վերցրած անհուսալի վարկերի փոխհատուցումը բանկերին և մի շարք այլ հարցերի։Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

03-28
38:25

#40 Հարկային անարդարությունը Հայաստանում (մաս 1)

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը և Աննան վերլուծում են հարկային դաշտում կայացված վերջին փոփոխությունները՝ սոցիալական անարդարությունը խորացնող ավելի վաղ ընդունված որոշումների խորապատկերում։Այս էպիզոդը լսելով կիմանաք՝ -արդյո՞ք շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումը լրացնում է այն դեֆիցիտը, որը առաջացավ 2019 թ․-ից հետո, երբ որոշվեց հարուստների և աղքատների աշխատավարձերը համահարթ դրույքով հարկել,-ովքե՞ր շահեցին դրանից, -ո՞րն է ամենաարտոնյալ ոլորտը, -ի՞նչ սոցիալական ազդեցություններ ուներ պրոգրեսիվ հարկային համակարգը և բազմաթիվ այլ կարևոր տեղեկություններ։ Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

03-19
49:05

#39 Տնապահովության խնդիր. կենվորների կազմակերպման փորձը Լոս Անջելեսում

Հրակը զրուցել է արվեստագետ Հայկ Մախմուրյանի հետ, որը Լոս Անջելեսում մասնակցում է կենվորների (tenats) արհմիությունների աշխատանքներին և համայնքային արվեստային ծրագրեր է իրականացնում։ Հայկը պատմել է, թե ինչպես են կենվորների միությունները կազմակերում իրենց գործունեությունը Լոս Անջելեսում, հայտնի Skid Row՝ չտնավորված մարդկաց թաղամասի և տնապահովության հետ կապված այլ հարցերի մասին։ Հայկի կայքը՝ https://doodleswithoutborders.com/about/Գլենդելի կենվորների միության կայքը՝ https://www.glendaletenants.org/ Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

03-05
01:03:21

#38 Գործադուլը ԶՊՄԿ-ում. զրույց լրագրող Յուրի Մանվելյանի հետ

Հունվարի 31-ից սկսած Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները սկսել էին գործադուլ պահանջելով սոցիալական արդարություն։Այս էպիզոդում Աննան, Սամսոնը ևepress-ի խմբագիր Յուրի Մանվելյանը քննարկում են գործադուլը: Քանի որ epress-ը ակտիվ լուսաբանել է գործադուլը Քաջարանից, Յուրիին խնդրել ենք պատմել, թե ինչ են տեսել լրագրողները գործադուլի ժամանակ։Հետևեք մեզTelegram-ում https://t.me/sevbibarFacebook-ում https://www.facebook.com/SevBibarTwitter-ում https://x.com/sevbibarMedium-ում https://medium.com/sev-bibarԵրաժշտությունը՝ BMO - Dyalla

02-12
57:55

#37 Դիմադրելով դատերին. բնապահպաններն ի վերջո հաղթեցին

2018 թ․-ից ի վեր Ամուլսարի համար պայքարող բնապահպանները, Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները և այլ քաղաքացիներ դիմադրում են ազատ խոսքի իրենց իրավունքի դեմ արշավին, որն արտահայտվել է դատական հայցերով, հերքման և դրամական փոխհատուցման պահանջներով։ Էպիզոդի մեջ բնապահպաններն ամփոփում են երկարատև դատական գործընթացները, ներկայացնում են մանրամասներ իրենց դատերի մասին, վերլուծում են հանրային մասնակցությունը խոչընդոտող դատական հայցերի (SLAPP) նենգ նպատակները և դրանց դեմ պայքարի ուղիները։ Ամուլսարի շարժումը լռեցնելու մասին վավերագրական ֆիլմի հղումը՝ https://youtu.be/ays_nghWRwU Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla

01-11
34:16

#36 Կարևոր դատական վճիռ Ամուլսարի պայքարի համար

Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ 9 տարի անց, 2024-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանի հրապարակեց այս գործով վճիռը, որով մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Արփինեն, Թեհմինեն և Աննան քննարկում են այս դատական գործը։ Դատական գործի մասին ավելի մանրամասն՝ https://hetq.am/hy/article/171296 Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Գլխավոր նկարը՝ Հայկական բնապահպանական ճակատի

12-29
33:20

#35 Թմրանյութերի դեմ պայքար թե՞ ոստիկանական բռնություն

Աննան ու Սամսոնը քննարկում են Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարն ու դրա քողի տակ երևանյան ակումբներում իրականացված բազմաթիվ ոստիկանական ռեյդերը, որոնք ուղեկցվել են ակումբներ հաճախող մարդկանց դեմ բռնություններով և նվաստացումներով։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Փոդքասթի համար օգտագործված նյութերը https://epress.am/2024/11/28/the-office-police-raid.html https://evnmag.com/articles/poligrafrade.html https://hetq.am/hy/article/156443 https://epress.am/2023/08/29/imitation-of-struggle.html https://hetq.am/hy/tag/1%20ton%20of%20cocaine https://hetq.am/hy/article/162700 Գլխավոր լուսանկարը Արման Հարությունյանի https://panopticon.am/how-to-rave-in-the-mountains/

12-11
43:04

#34 COP29 Գրետա Թունբերգը Երևանում, նավթատերերը՝ Բաքվում. ապագան գորշ է

Սամսոնն ու Արփինեն քննարկում են Բաքվում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը և Գրետա Թունբերգի այցը Հայաստան։ Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/sevbibar Facebook-ում https://www.facebook.com/SevBibar Twitter-ում https://x.com/sevbibar Medium-ում https://medium.com/sev-bibar Երաժշտությունը՝ BMO - Dyalla Փոդքասթի համար օգտագործված նյութերը https://www.carbonbrief.org/cop29-key-outcomes-agreed-at-the-un-climate-talks-in-baku/  https://www.globalwitness.org/en/campaigns/fossil-gas/cop-is-for-oil-deals/  https://www.carbonbrief.org/cop29-what-is-the-new-collective-quantified-goal-on-climate-finance/  https://www.theguardian.com/environment/2024/nov/15/coal-oil-and-gas-lobbyists-granted-access-to-cop29-says-report  https://www.globalwitness.org/en/campaigns/fossil-gas/azerbaijan-state-oil-firm-trebles-deals-year-baku-hosts-cop29/  https://www.theguardian.com/environment/2024/nov/23/revealed-saudi-arabia-accused-of-modifying-official-cop29-negotiating-text  https://www.un.org/en/climatechange/raising-ambition/climate-finance#:~:text=Estimates%20say%20that%20emerging%20markets,finance%2C%20both%20public%20and%20private. 

12-02
40:55

#21 Աշխարհի ցույցերը` BLACK LIVES MATTER

Աննան ու Մհերը զրուցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող հակա-ռասիստական ցույցերի մասին։ Երաժշտությունը՝ Syl Johnson - Is It Because I'm Black Single Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

06-15
01:00:59

#33 Բանավեճ ռազմականացման շուրջ

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է ռազմականացումը գաղութատիրության, ուժերի անհավասար հարաբերակցության, ուժեղ-թույլ երկրների հարաբերությունների համատեքստում։ Զրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ շերտերին։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Dariusz Woźniak-ի Հ.Գ. Աննան նշում է ոչ թե բել հուքսի, այլ Օդրի Լորդի խոսքերը՝ «Վարպետի գործիքներով վարպետի տունը չես քանդի» Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

01-12
49:27

#32 Պատերազմն ու սպառազինությունների բիզնեսը

Այս էպիզոդում Սև Բիբարը քննարկում է սպառազինությունների միջազգային առևտուրը, որը աշխարհի ամենաեկամտաբեր կորպորատիվ ձեռնարկատիրության ձևերից է։ Այն ոչ միայն ստեղծել է տնտեսական մի համակարգ, որն անկախ ամեն ինչից աճում է, այլև նորմալացրել է պատերազմն ու անվտանգային համակարգերի միջոցով հակազդումն՝ ի պատասխան ցանկացած սոցիալական ճգնաժամի։ Կարդացեք նաև այս թեմայով մեր թարգմանություններից մեկը՝ Չկա բիզնես առանց թշնամիների Գլխավոր լուսանկարը՝ Patrick Baz/AFP/Getty Images Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

12-21
33:21

#31 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (2)

Աննան և Սամսոնը շարունակում են քննարկել պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյանի։

10-28
32:55

#30 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (2)

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը (մաս 2)։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի

10-23
41:06

#29 Հայաստանը տոկոսի տակ | զրույց տնտեսագետի հետ (1)

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանի հետ քննարկում ենք Հայաստանի արտաքին պարտքը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի 

10-15
40:10

#28 Ապրում ենք պարտքային դիստոպիայում (1)

Քննարկում ենք պարտքի գլոբալ հարցը ընդհանրապես և Հայաստանի պետական պարտքը՝ մասնավորապես։ Էպիզոդում նշվող թարգմանությունների շարքը հասանելի է մեր Մեդիում հարթակում։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։ Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Վարդանյանի։

10-04
46:45

#27 Ապրելու ռադիկալ ընտրություն

Աննան, Արփինեն և Արևիկը ընթերցում են իրենց հեղինակած «Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն» վերնագրով տեքստը։ Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

04-17
43:04

#26 Ռոժավայի հեղափոխության մասին

Հրակը զրուցում է «Քրդերը. ճնշման և ընդվզման միջև» ("The Kurds: A people between oppression and rebellion") գրքի հեղինակ Քերեմ Շամբերգրի հետ։ Ներկայացնում ենք զրույցի թարգմանությունը։  Գտեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/SevBibar/, Մեդիում  հարթակում՝ https://medium.com/sev-bibar, Թվիթերում՝ https://twitter.com/sevbibar, միացեք մեր Տելեգրամ խմբին  https://t.me/sevbibar Չմոռանաք բաժանորդագրվել Google Podcasts, Apple Podcasts և այլ հարթակներում նոր էպիզոդները ստանալու համար։

02-20
42:28

Recommend Channels