DiscoverRearrange with Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Claim Ownership

Rearrange with Narek Amirkhanyan

Author: Narek Amirkhanyan

Subscribed: 2,002Played: 35,169
Share

Description

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
330 Episodes
Reverse
Սթենդափ կոմիկներ և սցենարիստներ Արմեն Սարգսյանի և Վազգեն Օհանյանի հետ զրուցել ենք «Արի օգնենք» շոուի ստեղծման, սթենդափ մշակույթի զարգացման, ռիլերի վիրուսային հաջողության և սոցցանցերում հումոր գողանալու խնդիրների մասին։
«Backbone Branding» ընկերության հիմնադիր, ստեղծագործական ղեկավար Ստեփան Ազարյանի հետ զրուցել ենք «Backbone»-ի հաջողության պատմության, միջազգային շուկա դուրս գալու և հեղինակավոր մրցանակներ նվաճելու ուղու մասին։

Խոսել ենք արհեստական բանականության ազդեցության, դիզայնում ճաշակի ու խորության, ազդեցիկ մարդկանց մոտ վստահության դեֆիցիտի, չհանձնվելու փիլիսոփայության և անկեղծ մարդկային շփումների անփոխարինելի արժեքի մասին։
Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք 28 կգ նիհարելու նրա անձնական տրանսֆորմացիայի, «Ozempic»-ի ու «GLP-1» ագոնիստների արդյունավետության, ճարպակալումը որպես հիվանդություն դիտարկելու կարևորության և անվտանգ նիհարելու բժշկական ճանապարհների մասին։ Անդրադարձել ենք տղամարդկանց հորմոնալ առողջությանը, որովայնային ճարպի և տեստոստերոնի կապին, ինքնանշանակված դեղերի վտանգներին, Հայաստանում չգրանցված դեղորայքի խնդրին, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ապահովագրությանն ու ռոբոտացված ուրոլոգիային։
«Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։ Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների, դիպֆեյքերի և աշխատաշուկայի ապագայի մասին։
«Cyber Fusion» ընկերության հիմնադիր տնօրեն, ռոբոտաշինության մասնագետ Սուրեն Աթոյանի հետ զրուցել ենք «Cyber Fusion»-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման հեռանկարների, Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվելու և Սիլիկոնյան հովտի փորձի մասին։ Անդրադարձել ենք «AI»-ի պատճառով աշխատատեղերի կորստի վախերին, ռոբոտիկ պլատֆորմների ապագային, պատասխանատվության 3 մակարդակներին, կրթական համակարգի բացերին և «Claude» ու «Codex» ծրագրավորման նոր գործիքներին տիրապետելու կարևորությանը։
loading
Comments