Discover
Ես քեզ լսում եմ
38 Episodes
Reverse
Գիշերը, երբ ամեն ինչ լռում է, վախերն ու տագնապները սկսում են բարձր խոսել։ Հնարավոր բոլոր վատ սցենարները դառնում են «իսկ եթե»-ներ, իսկ հետո՝ անհանգստացնող սրտխփոց։ Ծանո՞թ զգացում է։Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ Մերի Ախոյանի հետ խոսել ենք վախերի մասին՝ այն անհասկանալի անհանգստությունից, որը հանկարծ հայտնվում է առանց պատճառի, մինչև տագնապը, որ մեզ հետապնդում է առօրյա կյանքում։
Ոմանց համար մենակությունը վախեցնող տարածք է, ուրիշների համար՝ ամենաապահով զգացումը։ Այս էպիզոդում գեշտալտ թերապևտ, ճգնաժամային հոգեբան Դիանա Սուքիասյանի հետ խոսել ենք մենակության բոլոր փուլերի մասին՝ վախից մինչև կոմֆորտ, անհանգիստ մտքերից մինչև ինքնաճանաչում։ Եթե երբևէ մտածել ես՝ «ինչի՞ եմ ինձ հետ մենակ մնալուց նեղվում» կամ «ինչի՞ եմ բոլորից փախչում», այս էպիզոդը հենց քեզ համար է։
Յուրաքանչյուր ճանապարհորդություն հնարավորություն է բացահայտելու աշխարհն ու ինքդ քեզ: Այս էպիզոդում Girly Trips-ի հիմնադիր, travel բլոգեր Հասմիկ Ներսեսյանի հետ պատրաստվել ենք ճամփորդության` բացահայտելով բոլոր խնդիրներն ու վախերը:
Մարզից Երևան՝ նոր կյանք, նոր ռիթմ, նոր փորձ. ամեն բան արագ է, վառ ու մի քիչ շփոթեցնող։ Այս էպիզոդում խոսել ենք Գոհարիկ Հովհաննիսյանի հետ, ով հաջողությամբ անցել է ինտեգրացիան: Միասին փորձել ենք հասկանալ՝ ինչ դժվարություններ ու մարտահրավերներ են սպասում նոր միջավայրում, ինչպես գտնել ընկերներ ու չմոռանալ մարզի մասին:
Գիշերվա կեսին, անտանելի գլխացավով ու սուրճի մի քանի բաժակով շրջապատված երիտասարդը վստահաբար քննության է պատրաստվում․ անխուսափելի փուլ յուրաքանչյուր ուսանողի համար։ Այս էպիզոդում նախկին ուսանող Աննա Հովհաննիսյանի հետ փորձել ենք թեթևացնել քննական շրջանը, օգտակար հնարքներ առաջարկել և սովորել քննություններին մի քիչ հանգիստ նայել։
Ժամանակի հետ հասկանում ենք, որ հարաբերությունները ոչ միայն ռոմանտիկ պահերն են, այլև ամենօրյա աշխատանքն ու ներդրումը ապագայի մեջ։ Այս էպիզոդում հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանի հետ անկեղծորեն խոսել ենք մեր սպասումների, վեճերի և սիրո մասին։
Ոչ ոք չի արթնանում առավոտյան՝ պատրաստ ամբողջ օրը ուտել բրոկոլի ու գնալ վազելու։ Երբեմն ուզում ես պարզապես հանգստանալ, ու դա նորմալ է։ Այս էպիզոդում սննդաբան, մարզիչ Հովհաննես Բաբաջանյանի հետ խոսել ենք, թե իրականում ինչ է նշանակում ապրել առողջ և ինչպես փոքր քայլերով կարելի է մեծ փոփոխություններ բերել առօրյա կյանք։
Աշխատանք, դասեր, ընկերներ ու բազմաթիվ հետաքրքրություններ․ մի պահ թվում է՝ ամեն ինչ անցնում է մեր կողքով, և ոչինչ չենք հասցնում։Այս էպիզոդում Աննա Բաղդասարյանի հետ խոսել ենք ժամանակի կառավարման մասին՝ ինչպես հասկանալ, թե ինչն է իսկապես առաջնահերթ, ինչպես ստեղծել սովորություններ, որոնք կօգնեն ժամանակը արդյունավետ օգտագործել։
Երբեմն թվում է, թե ինքնավստահ մարդիկ ուղղակի ծնվել են այդպիսին։ Բայց իրականում ինքնագնահատականը ձևավորվում է տարիների ընթացքում՝ մանկությունից, ուսուցչի մեկնաբանությունից, համեմատություններից։ Այս էպիզոդում հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանի հետ խոսել ենք, թե ինչու երբեմն չենք հավատում մեզ, և որն է առողջ ինքնագնահատականը:
Հեռավար աշխատանքը թվում է երազանք՝ տնից աշխատել զուգահեռ հասցնելով բոլոր կենցաղային գործերը։ Այս էպիզոդում Նարինե Առաքելյանի հետ խոսել ենք, թե ինչպես է փոխվել մեր աշխատանքի ռիթմը, ինչ դժվարություններ ու ազատություններ է բերում հեռավար ձևաչափը, և ինչպես գտնել հավասարակշռություն տան ու աշխատանքի միջև։
Սեռական ոտնձգությունները հաճախ չեն սկսվում մեծ բաներից․ մի «կատակ», անցանկալի հայացք, հաղորդագրություն կամ հպում։ Բայց դրանց հետևում իրական խնդիր կա, որի մասին լռել չի կարելի: Այս էպիզոդում Սեռական բռնության ճգմաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանի հետ խոսել ենք, թե ինչ է սեռական ոտնձգությունը, ինչու են շատերը լռում, ու ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են իրենց պաշտպանված զգալ։
Անձի բրենդինգը միայն ինստագրամյան էջը չէ, դա այն պատմությունն է, որը պատմում ես քո մասին՝ ո՞վ ես, ինչի՞ն ես հավատում ու ինչո՞ վ ես ուզում հիշվել։Այս էպիզոդում մարքեթինգի փորձագետ Մարիաննա Քաբաբյանի հետ քննարկել ենք՝ ինչ է անձնական բրենդը, ինչպես կառուցել այն առանց հուսահատվելու ու ինչու է կարևոր մնալ իրական ու հետևողական։
Երբ հարաբերություններն ավարտվում են, թվում է՝ ամեն ինչի ավարտն է եկել։ Բայց ժամանակի հետ հասկանում ենք՝ հենց այդ ցավից է ծնվում ուժը, նոր բացահայտումները ու ինքներս մեզ գտնելու հնարավորությունը։Այս էպիզոդում Վեգա Անդրիասյանի հետ խոսել ենք բաժանումների մասին․ ինչու են դրանք ցավեցնում, ինչպես հաղթահարել ու ինչպես սովորել առաջ շարժվել՝ առանց մոռանալու։
Բիզնես սկսելն ու վարելը միայն հաջողության պատմությունները չեն․ կան վախեր, ռիսկեր, ձախողումներ ու անընդհատ կրկնվող փորձեր։ Այս էպիզոդում բիզնես խորհրդատու Ասյա Այվազյանի հետ քննարկել ենք, թե ինչ է պետք սկսելու համար, ինչ սխալներ ենք հաճախ կրկնում ու ինչքան կարևոր է փորձելը:
«Բարև գեղեցկուհուց» մինչև թինդերյան իրականություն․ օնլայն ծանոթությունների աշխարհը լի է կարծրատիպերով ու վախերով։ Ինչքա՜ն կարևոր է դուրս գալ էկրանից ու իրականում հանդիպել, տեսնել՝ կա՞ քիմիա, թե՞ ոչ։Այս էպիզոդում Նոնա Անդրեասյանի հետ խոսել ենք առաջին նամակների, կապեր ստեղծելու ու հետաքրքիր փորձառությունների մասին։
Սեպտեմբերը միշտ մի քիչ վախեցնում է․ նոր դեմքեր, նոր դասախոսներ, նոր կանոններ։ Ինչպե՞ս հաղթահարել առաջին օրերի լարվածությունը, ի՞նչ անել, որ քեզ ընդունեն, ու ինչպե՞ս չկորցնել քեզ նոր միջավայրում։Այս էպիզոդում մեզ օգնել է հոգեթերապևտ Նանա Փամբուխչյանը:
Կրիպտոաշխարհը մի կողմից ազատություն ու նոր հնարավորություններ է խոստանում, մյուս կողմից՝ մեծ ռիսկեր ու կասկածներ։ Այս էպիզոդում BitcoinArmenia կազմակերպության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանի հետ փորձել ենք պարզ լեզվով հասկանալ՝ ինչ է կրիպտոն, ինչպես է այն աշխատում, ու արժե արդյոք երիտասարդներին մտնել այդ աշխարհ։
Ոչ ֆորմալ կրթությունը ընտրություն է, որը բացահայտում է բոլորովին նոր աշխարհ՝ կամավորություն, դասընթացներ ու փորձառություններ։ Այս էպիզոդում EduHub երիտասարդական կազմակերպության հիմնադիր Գևորգ Հարությունյանի հետ խոսել ենք, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում ոչ ֆորմալ կրթության համար, ինչպես գտնել բալանսը և միշտ կրթվել։
Աշխատում ես, սովորում, օգնում ուրիշներին, բայց օրերից մի օր ուժերդ չեն հերիքում։ Ու չես էլ հասկանում՝ ինչ եղավ։ Այս էպիզոդում հոգեբույժ, հոգեթերապևտ Տաթև Խաչատրյանը բացատրել է` ինչ է հուզական այրումն, ու ինչպես խուսափել դրանից:
Կիբերանվտանգությունը տեխնոլոգիական թեմա է, բայց իր հետևանքները շատ անձնական կարող են լինել։ Մեդիափորձագետ, Կիբերհաբի համահիմնադիր Արթուր Պապյանի հետ խոսել ենք՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնում առցանց միջավայրում, որոնք են մեր անձնական տվյալները ու ամենակարևորը՝ ինչպես կարող ենք մեզ պաշտպանել առանց խուճապի։























