Discover
Ինքնություն և արժեքներ / Identity and Values
Ինքնություն և արժեքներ / Identity and Values
Author: Vem Radio
Subscribed: 12Played: 33Subscribe
Share
©Vem radio. All rights reserved.
Description
Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան -
This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human identity. The program participants are seeking to find answers to the so-called “eternal” questions that have been posed by great thinkers of the humankind. This project aims to systematically present the national and human values as an educational program.
Host: Deacon Vardan Aslanyan
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան -
This radio discussion program embraces a large variety of topics, focusing on human being and the true values in human life, which in their turn build the human identity. The program participants are seeking to find answers to the so-called “eternal” questions that have been posed by great thinkers of the humankind. This project aims to systematically present the national and human values as an educational program.
Host: Deacon Vardan Aslanyan
64 Episodes
Reverse
Մենության ինքնութենական հարցերը. մարդու ինքնընկալումն իբրև առանձին կամ սոցիալական էակ։ Մենության առիթի օգտագործումը խոկման և ինքնահասկացման համար։ Մենությունն իբրև մարդկության տարերային կուտակմանն ու համաշխարհային հաղորդակցմանն առաջարկվող առողջ այլընտրանք։ Ֆիզիկական և բարոյական մենություն։ Մենության վիճակի գնահատում և ապրում։
Խոսնակ՝ Աննա Առաքելյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Identity issues of loneliness: the self-identification of humans as lone or social beings. The use of loneliness as an occasion for contemplation and self-comprehension. The suggestion of loneliness as a healthy alternative to the spontaneous accumulation of humans and to global communication. Physical and moral loneliness. Assessment and experience of the state of loneliness.
Speaker: Anna Arakelyan
Host: Deacon Vardan Aslanyan
Բարեգործության սկզբունքները և ուղեկցող արժեքները։ ՀԲԸՄ-ի ստեղծման գաղափարական դրդապատճառները։ Բարեգործության և ներդրումների ոլորտները. հեռահար և կարճաժամկետ ծրագրեր։ Կրթությունն իբրև բարեգործության առաջնային ուղղություն։ Սոցիալական հավասարության հաստատման փորձեր։ ՀԲԸՄ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու համագործակցության պատմական ուղին։
Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Principles of charity and the accompanying values. The ideological causes of AGBU’s creation. Areas of charity and investments: long-term and short-term programs. Education as a primary area of charity. Attempts of establishing social equality. The historical path of collaboration between the AGBU and the Armenian Apostolic Church.
Speaker: Marina Mkhitaryan
Host: Deacon Vardan Aslanyan
Օժտվածության բնութագիրը և դրա որոշման մեթոդները։ Անհամաժամ հոգեմտավոր և ֆիզիկական զարգացումը օժտված երեխաների դեպքում։ Սավանտիզմի երևույթը։ Օժտված երեխաների զարգացմանն ուղեկցող հոգեբանական բարդությունները և ծնողական դաստիարակության առանձնահատկությունները։ Մանկավարժական յուրահատուկ մոտեցման անհրաժեշտությունը։
Խոսնակ՝ Տաթևիկ Աբրահամյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The character of giftedness and the methods of its identification. Non-synchronous psychological, mental and physical development of gifted children. The phenomenon of savantism. Psychological issues accompanying the development of gifted children and the peculiarities of their parenting. The necessity of a special pedagogical approach.
Speaker: Tatevik Abrahamyan
Host: Deacon Vardan Aslanyan
Աշխատանքի էության վերաբերյալ դիտարկումները ամերիկացի հոգեբան Ալբերտ Թոմփսոնի «Homo laborans» հոդվածում։ Աշխատանք և հանգիստ։ Աշխատանքի կրոնական և փիլիսոփայական պատկերացումները։ Աշխատանքը սիրելու կամ ատելու, շահադրդման և խորթության դրդապատճառները։ Պրոֆեսիոնալիզմի և հասարակական դիրքի դերը աշխատանքից գոհունակություն ստանալու մեջ։ Մարդու աշխատանքային հեռանկարների կանխատեսումներ։
Խոսնակ՝ Անուշ Մանուչարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The notions about the essence of work in the article “Homo Laborans” by American psychologist Albert Thompson. Work and rest. Religious and philosophical perceptions of work. Incentives to love or hate the work, to be motivated and be disinclinated. The role of professionalism and social status in getting job satisfaction. Prognoses of job prospects.
Speaker: Anush Manucharyan
Host: Deacon Vardan Aslanyan
Ինքնության բյուրեղացումը փաստավավերագրական ֆիլմաժանրի միջոցով։ Ֆիլմում ազգային ինքնության ամփոփ և սիմվոլիկ ներկայացման եղանակները։ Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վավերագրման հրատապ անհրաժեշտությունը։ Փաստավավերագրական ֆիլմն իբրև Հայաստանի դեսպան միջազգային հարթակներում։
Խոսնակ՝ Նարե Թադևոսյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Crystallization of identity through the documentary film genre. Methods of brief and symbolic representation of national identity in a film. The urgent need for documentation of historical and cultural heritage in the Republic of Armenia and neighboring countries. The documentary film as an ambassador of Armenia on international platforms.
Speaker: Nare Tadevosyan
Host: Deacon Vardan Aslanyan
Սոցիալական աջակցության՝ մարդկային ինքնությանն ու արժեքներին աղերսվող կողմը։ Սոցիալական ծառայության աշխատակիցն իբրև հասարակության իմունային բջիջ։ Ուժասպառության, հուսահատության և հոգեբանական ծանր ապրումների հաղթահարումը սոցիալական աշխատանքում։ Սոցիալական ծառայության շահառուներն ու գործընկեր կառույցները։ Տրամադրվող աջակցության տեսակները։ Սոցիալական ծառայության հիմնարար սկզբունքների փոխառումը վաղ Եկեղեցուց։
Խոսնակ՝ Օգիտա Ղուկասյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The aspect of social support that is related to human identity and values. The social service worker as an immune cell of a society. Overcoming the fatigue, despair and difficult psychological experiences in social work. Beneficiaries of social service and its partner structures. Types of support. The borrowing of the essential principles of social service from the early Church.
Speaker: Ogita Ghukasyan
Host: Deacon Vardan Aslanyan
Ազգային ինքնության աշխարհագրական սահմանները։ Պատմական հայրենիքի հետ ոգեղեն կապի հարատևությունը։ Մասիս լեռան խորհրդաբանությունը։ Պատմական Հայաստանի առանձին նահանգների խորացված հետազոտումը։ Հայկական լեռնաշխարհի բնությունն ու պատմամշակութային հուշարձանները։ Հայրենաճանաչությունը ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս։
Խոսնակ՝ Գևորգ Պետրոսյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The geographic boundaries of national identity. The infiniteness of the spiritual connection with historical homeland. Symbolism of Mount Ararat. The deep study of certain provinces of historical Armenia. The nature and historical-cultural monuments of the Armenian Highland. Knowledge of homeland in the RA and beyond its borders.
Speaker: Gevorg Petrosyan
Host: Deacon Vardan Aslanyan
Սոցիալական ցանցերն իբրև ինքնության դրսևորման և իրացման տիրույթ։ Իրական և վիրտուալ «ես»։ Հոգեբանական պահանջմունքների բավարարումը վիրտուալ տիրույթում։ Հաղորդակցման վիրտուալ եղանակների ազդեցությունը անձնային առանձնահատկությունների վրա։ Հասարակական և անձնային տարածքների խախտում։ Ինֆորմացիոն հոսքերի ազդեցությունը մարդկային գիտակցության և հույզերի վրա։
Խոսնակ՝ Աննա Առաքելյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Social network as an arena for expression and realization of identity. Real and virtual egos. Satisfaction of psychological needs in virtual reality. Influence of virtual communication means on personal features. Violation of public and private spaces. Impact of information flows on human consciousness and emotions.
Speaker: Anna Arakelyan
Host: Deacon Vardan Aslanyan
Ազգային ընկալումների ձևավորումը կրթական համակարգում, ընտանիքում և հասարակության մեջ։ Ցանցային միջավայրի և գլոբալիզմի ազդեցությունը ազգային գիտակցության վրա։ Ազգային ընկալումների աղավաղում և ծայրահեղացում։ Ազգայնական պաթոս և փուչ հայրենասիրություն։ Քաղաքացիական գիտակցության ձևավորման և պատմության դասերի օբյեկտիվ ընկալման անհրաժեշտությունը։ Ազգային գիտակցության ձայնը երիտասարդ սերնդի սրտում։
Խոսնակ՝ Մեհրի Ղազարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Formation of national perceptions in education system, family, and society. The influence of networked environment and globalism on national consciousness. Distortion and exaggeration of national perceptions. Nationalistic pathos and empty patriotism. The necessity to form civic consciousness and objective perception of history lessons. The voice of national consciousness in the hearts of the young generation.
Speaker: Mehri Ghazaryan
Host: Deacon Vardan Aslanyan
Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրության մեջ արտացոլված հայ ինքնության հիմնական բնութագրիչները. Սասունցի Դավիթ, քրիստոնեական ինքնություն, պետական մտածողության բացակայություն, ազգային բարդույթներ։ Գևորգ Էմին. «Զարմանալի հայ»։ Պատմական և իրական հայրենիքի շփոթումը։ Հայրենաճանաչության խնդիրը Ռաֆայել Պատկանյանի «Հայ և հայություն» բանաստեղծության մեջ։
Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The main characteristics of Armenian identity as reflected in the essay “The Armenian” by Derenik Demirchyan: David of Sassoun; Christian identity; absence of state mentality; national complexes. Gevorg Emin’s “Astonishing Armenian.” Mixing up the historical and real homelands. The problem of the knowledge of homeland in the poem “The Armenian and Armenians” by Rafayel Patkanyan.
Speaker: Artur Atanesyan
Host: Deacon Vardan Aslanyan
Ռոջեր Հարթի մասնակցության սանդուղքը։ Դեռահասներին ձայնից ու նախաձեռնությունից զրկելու արատավոր դրսևորումները՝ մանիպուլացիա, դեկորացիա, տոկենիզմ։ Երեխաների իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները, դրանց կիրարկումը Հայաստանում։ Ծնողական ու կրթական բռնակալության դրսևորումները և դեռահասների ակտիվության վրա ազդող գործոնները։ Երիտասարդների ներգրավումը հասարակական կյանքում կամավորության, երիտասարդական ՀԿ-ների և ոչ ֆորմալ կրթության միջոցով։
Խոսնակ՝ Մարինե Մխիթարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Roger Hart’s Ladder of Participation. Fallacious manifestations of depriving the youth of their own voice and initiative: manipulation, decoration, tokenism. Essential provisions of the Convention on the Rights of the Child and their implementation in Armenia. Manifestations of parental and educational despotism; factors that affect adolescents’ activity. Youth involvement in public life through volunteering, youth NGOs, and non-formal education.
Speaker: Marine Mkhitaryan
Host: Deacon Vardan Aslanyan
Ազգերին ու մարդկանց առաջնորդող և նրանց ինքնությունը սահմանող երազանքները, տեսիլքներն ու ավանդությունները։ Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ «Երկիր Նաիրիի» չարենցյան և տերյանական երազանքը։ Հենրի Դեյվիդ Թորո. «Կան ազգեր առանց երազի ու երևակայության»։ Փիլիսոփաների կողմից կառավարվող երկրի պլատոնյան երազանքը։ Մարտին Լութեր Քինգի արդար հասարակության տեսլականն արտացոլող «Ես երազանք ունեմ» ճառը։
Խոսնակ՝ Արփինե Մելքումյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The dreams, visions and traditions that lead nations and define their identity. The vision of St. Gregory the Illuminator. Charents and Teryan’s dream of the Country of Nayiri. Henry David Thoreau: “There are whole nations ... without fancy or imagination.” Plato’s dream of a country ruled by philosophers. Martin Luther King’s “I have a dream” speech that reflects the vision of the just society.
Speaker: Arpine Melkumyan
Host: Deacon Vardan Aslanyan
Մշակույթի և քաղաքակրթության տարընթաց բնույթը։ Հայոց պատմության մեջ մշտապես կրկնվող շրջափուլերը։ Ապագայի սերումը անցյալի և ներկայի ընկալումից։ Ազգի և պետության ապագայի վերաբերյալ հասարակության և իշխանությունների տեսլականը։ Հայ ժողովրդի անցյալ, ներկա և ապագա ինքնության հարցերը։ Կրթական և սոցիալական ապագա մարտավարությունը։
Խոսնակ՝ Մարինա Մխիթարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Uncoordinated nature of culture and civilization. Constantly recurring cycles of the history of Armenians. Generation of the future from the perception of the past and present. The vision of the society and authorities about the nation and state. The past, present and future identity issues of Armenian people. The future educational and social tactics.
Speaker: Marina Mkhitaryan
Host: Deacon Vardan Aslanyan
Սիրո փիլիսոփայական և կրոնական ընկալումները։ Սիրո շնորհիվ մարդկային ինքնության ամբողջացումը և Արարչի հետ միավորումը։ Սերն իբրև «սրբազան անմտություն» և «մարդկային ակտիվ զորություն»։ Հասարակության կառուցումը եղբայրական սիրո հիմքի վրա։ Անանձնական և զոհաբերական սեր։ Քրիստոնեությունն իբրև ամբողջովին սիրո վրա կառուցված հավատքային համակարգ։
Խոսնակ՝ Արման Ղարագուլյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Philosophical and religious perceptions of love. Completion of human identity through love, and unification with God. Love as a “holy foolishness” and an “active human power.” Building of a society on the basis of brotherly love. Selfless and sacrificial love. Christianity as a belief system entirely built on love.
Speaker: Arman Gharagulyan
Host: Deacon Vardan Aslanyan
Արիստոտելի «Տնտեսություն» աշխատության երեք կենտրոնական գաղափարները՝ ընտանիք, տնտեսություն և հասարակություն։ Ընտանիքի կարևորումը հայ մտածողության մեջ և արդի վերափոխիչ գործընթացներն ընտանիքում։ Տնտեսվարման հմտություններ և ֆինանսական գրագիտություն։ Առողջ հասարակության կառուցման համար անհրաժեշտ մարդկային որակները։
Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The three central ideas in Aristotle’s “Economics”: family, economy and society. Significance of family in Armenian mentality and the modern transformative processes in family. Economic skills and financial literacy. Necessary human qualities for building a healthy society.
Speaker: Artur Atanesyan
Host: Deacon Vardan Aslanyan
Սասունի դավանափոխ և քրիստոնյա արաբախոս հայերի մշակույթի, ազգային ու կրոնական գիտակցության օրինակը։ Քրիստոնեական հավատն ու հայոց լեզուն իբրև հայ ինքնության հիմնասյուներ։ Վերապրելու նպատակով հորինված «արաբական» ինքնությունը։ Սասունահայերի ամուր համայնքային կապերն ու կղզիացած կյանքը Թուրքիայում։
Խոսնակ՝ Սոֆիա Հակոբյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The example of the culture as well as the national and religious self-perception of Sassoun’s converted non-Christian and Arabic-speaking Christian Armenians. The Christian faith and Armenian language as pillars of Armenian identity. The “Arabic” identity invented for the purpose of survival. The strong community ties and isolated life of Sassoun Armenians in Turkey.
Speaker: Sofia Hakobyan
Host: Deacon Vardan Aslanyan
Զինծառայողների հոգեբանական պատրաստությունը արդի զինատեսակների և մարտի վարման ռազմավարությունների պայմաններում։ Մարտական ոգու ձևավորում և բանակաշինություն։ Առաջնորդությունը զինված ուժերում։ Ռազմիկի մարտական ոգու և հասարակության վիճակի փոխկապակցվածությունը։ Հայոց բանակի մարտական ոգին ամրապնդող ազգային գործոնները։
Խոսնակ՝ Սվետլանա Բաղդասարյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The psychological preparation of servicemen in conditions of modern weapons and combat strategies. Formation of a fighting spirit and building an army. Leadership in armed forces. Interrelationship between the fighting spirit of soldiers and the state of society. National factors strengthening the fighting spirit of the Armenian army.
Speaker: Svetlana Baghdasaryan
Host: Deacon Vardan Aslanyan
Արդյոք բնությունը մարդակենտրո՞ն է։ Մարդն իբրև արարչության պսակ, պահապան և մշակ։ Բնապահպանական ոլորտում հասարակության վատ իրազեկվածության խնդիրը, արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Էկոկրթական ծրագրեր։ Երիտասարդ սերունդն իբրև համաշխարհային բնապահպանական շարժման լոկոմոտիվ։ «ՆԱԲՈՒ Հայաստան»-ի կամավորների և դեսպանների ցանցը։
Խոսնակ՝ Լուսինե Աղաջանյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Is nature human-centered? The human being as the crown, protector and cultivator of creation. The problem of society’s poor ecological awareness; the necessity of changes related to the system of values. Eco-educational programs. The young generation as a locomotive of global ecological movement. The network of NABU Armenia’s volunteers and ambassadors.
Speaker: Lusine Aghajanyan
Host: Deacon Vardan Aslanyan
Ավագ շաբաթն իբրև Մեծ պահքի գագաթնակետ և հանգուցալուծում։ Եկեղեցական և ժողովրդական ծիսակարգերի առնչությունը։ Ծաղկազարդի և Սբ Զատկի ժողովրդական տոնակատարությունները։ Նահապետական կենցաղում կատարվող Ժողովրդական ծիսակարգերի համայնքային և ընտանեկան բնույթը։
Խոսնակ՝ Հասմիկ Բաղրամյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Holy Week as the climax and finale of the Great Lent. Relationship between ecclesiastical and folk rituals. Folk celebrations of Palm Sunday and Easter. The communal and family nature of the folk rituals in patriarchal lifestyle.
Speaker: Hasmik Baghramyan
Host: Deacon Vardan Aslanyan
«Մշակութամետ» երիտասարդական նախաձեռնությունը և մշակույթի տարածումը մարզերում։ Հայաստանի մշակութային սահմանների ամրացումն իբրև նպատակ։ Մշակույթի անխոնջ «մշակ»-ը։ «Հանուն»-ի կարևորությունը մշակույթում և կրթական համակարգում։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Միջնաբերդ». «Մարդկանց մշակույթ նվիրել՝ նշանակում է մարդկանց ծարավ նվիրել»։
Խոսնակ՝ Ջեմմա Մանուկյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
The Mshakutamet youth initiative and propagation of culture in marzes. Strengthening of the cultural borders of Armenia as a goal. The untiring “cultivator” of culture. The significance of the notion of “for the sake of something” in culture and in education system. "To make a gift of culture is to make a gift of thirst" (Antoine de Saint-Exupéry, “Citadelle”).
Speaker: Jemma Manukyan
Host: Deacon Vardan Aslanyan



