Discover
Շատ տաք թեյ

Շատ տաք թեյ
Author: Shat taq tey
Subscribed: 461Played: 3,145Subscribe
Share
© Shat taq tey
Description
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։
«Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
«Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
64 Episodes
Reverse
2009 թվականին VMA մրցանակաբաշխության ժամանակ, երբ 19-ամյա Թեյլոր Սվիֆթը ստանում էր մրցանակ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, Քանյե Ուեսթը բարձրացավ բեմ, ընդհատեց երիտասարդ երգչուհու ելույթը՝ միկրոֆոնը նրանից խլելով ու հայտարարեց, որ մրցանակին ավելի արժանի էր Բեյոնսեն։ Սա դարձավ երկու արտիստների միջև «պատերազմի» սկիզբը, որը տևեց տարիներ, ու որի մասին խոսում ենք այս էպիզոդում։
«Հիմնված է իրական դեպքերի վրա»․ արտահայտություն, որը գոնե մի քիչ բարձրացնում է ցանկացած ֆիլմի հանդեպ հետաքրքրությունն ու ավելացնում դրա տոմսերի վաճառքը։ Այս էպիզոդում, սակայն, փորձելու ենք հասկանալ, արդյո՞ք կինոնկարի սկզբում տեղադրվող այս գրվածքը հաճախ է իսկապես պատմում այն մարդկանց պատմությունը, ում մասին նկարահանվել է, թե միայն այն՝ ինչ ցանկացել են ֆիլմի հեղինակներն ու պատվիրատուները։
Սա էպիզոդ է, որն ինչ–որ առումով վտանգում է մեր ամբողջ փոդքասթի գոյությունը․ ինչու՞, քանի որ այն լսելուց հետո կսկսեք կասկածել՝ արդյո՞ք աստղերի կյանքում ու փոփ մշակույթում տեղի ունեցած մեզ հայտնի սկանդալներից ու բամբասանքներից գոնե մեկն իրական է, թե դրանք բոլորն էլ պարզապես PR մասնագետների փայլուն մտքերն են, որոնք մեզ ստիպում են խոսել, իսկ հայտնիներին դարձնում էլ ավելի հայտնի։
«Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի առթիվ էպիզոդը նվիրել ենք 21-երորդ դարի ամենահայտնի ու քննարկված ֆենթըզի ստեղծագործություններից մեկին՝ Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարին, որի հիման վրա էլ նկարահանվել է պատմության ամենահաջողված սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», այնուհետ դրա փրիքվելը՝ «Վիշապի տունը»։
«Ես սպանել եմ նրան, քանի որ նա չափազանց հայտնի էր»․ սիրելի արտիստի արվեստը գնահատելուց մինչև նրա անձը երկրպագելու ճանապարհը կարող է լինել շատ կարճ ու, փաստորեն, վտանգավոր։ Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ այնքան են տարվել իրենց կուռքով, որ գործել են անդառնալին ու աններելին՝ հետապնդումներից ու հարձակումներից մինչև սպանություններ։
Նիքի Մինաժը ռեփի թագուհին է․ փաստ, որը անընդհատ հիշեցնում են բոլոր «բարբերը», սինգլների ու ալբոմների վաճառքն ու լսումները։ Սակայն թագուհու տիտղոսը պահելը հեշտ չի, «գահն» անընդհատ ենթարկվում է հարձակումների։ Էպիզոդը նվիրել ենք կին ռեփերներին ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ու ունեցող բազմաթիվ սկանդալներին։
«Ես ատում եմ քո քայլելը, ես ատում եմ քո խոսելը, ատում եմ քո հագնվելը և շատ ավելին»․ եթե լսել եք այս տողերը, ապա հաստատ գոնե մի քիչ տեղյակ եք հիփ հոփ արտիստներ Քենդրիք Լամարի ու Դրեյքի հակամարտությունից։ Էպիզոդում փորձում ենք պարզել, թե որտեղից է ամեն ինչ սկսել ու ինչ է Լամարն այդքան ատում կանադացի ռեփերին։
Երբեմն մեր սիրած արտիստներին այնքան շատ ենք երկրպագում, ոմանց նույնիսկ աստվածացնում, որ ստիպված ենք լինում ժխտել կամ նույնիսկ մոռացության տալ նրանց հետ կապված մի շարք վատ պատմություններ։ Էպիզոդը նվիրել ենք հայտնիների հանցանքներին ու կասկածելի արարքներին, որոնք չգիտես ինչու և ինչպես, մոռացվել են ոչ միայն երկրպագուների, այլ նույնիսկ օրենքի կողմից։
2000-ականների մասին էպիզոդն այնքան էիք սիրել, որ խոստացանք ու ձայնագրեցինք 2-րդ մասը։ Խոսել ենք ինչպես մինչ օրս հայտնի ու սիրված, այնպես էլ ասպարեզից հեռացած արտիստների, շոուների, սկանդալների ու առհասարակ այն ամենի մասին, ինչ կարոտում ենք։
Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, Ձեզ ամենուր հետեւելու են լրագրողները, Ձեզ կամ շատ են սիրելու, կամ ատելու են, Ձեր ասած ցանկացած բառը մնալու է պատմության մեջ ու մի օր կարող է օգտագործվել Ձեր դեմ։ Այս ճակատագիրը դուք ընտրում եք երկու դեպքում՝
1․ եթե որոշել եք դառնալ փոփ-աստղ,
2․ եթե որոշել եք դառնալ քաղաքական գործիչ։
Իսկ ի՞նչ է լինում, երբ այս երկու՝ իրարից շատ տարբեր, բայց իրականում նմանություններ ունեցող աշխարհները հատվում են․ սովորաբար դա վերածվում է սկանդալի։ Էպիզոդը նվիրված է պատմության ամենաաղմկահարույց դեպքերին, երբ քաղաքական գործիչների վարքը դարձել է քննարկման թեմա նաեւ փոփ աշխարհում։
Պարզվում է՝ կինոյի պատմության ամենաայքոնիկ շիկահերն իրականում շիկահեր չէր, սա էլ դեռ բավական չէ, ֆիլմերից մեզ անընդհատ ժպտացող Մերիլինն իրականում այնքան էլ երջանիկ չէր։
Էպիզոդը նվիրված է Հոլիվուդի պատմության ամենաքննարկված, ամենասիրված ու ամենաչսիրված դերասանուհուն։
Ա՜խ այդ Վիկտորիան ու նրա հանրահայտ գաղտնիքը... Victoria’s secret fashion show-ն ոչ միայն նորաձության ոլորտի, այլեւ ամբողջ փոփ մշակույթի ամենասիրված ու սպասված իրադարձություններից մեկն էր։ Այս էպիզոդում պատմում ենք դրա պատմության, չեղարկման պատճառների ու վերադարձի մասին։
«Սիմփսոնները» կանխագուշակու՞մ են ապագան, թե՞ մենք ենք ապագան կերտում այնպես, որ այն գնալով ավելի է նմանվում հումորային մուլտսերիալի։ Այս սիթքոմի «գուշակությունների» մասին թեորիան մեկն է բազմաթիվ դավադրությունների տեսություններից, որոնք կան փոփ մշակույթում։ Այս էպիզոդում անդրադարձել ենք դրանցից 3-ին։
Էպիզոդը նվիրված է 3 արտիստի, որոնք ինչ–որ առումով անմոռանալի են դարձրել մեր մանկությունը ու գուցե հենց այդ պատճառով զրկվել են սեփական մանկությունից։ Ինչու՞ է հոլիվուդն այդքան դաժան ու ի՞նչ տեղի ունեցավ Մաքքալեյ Քալկինի, Լինդսի Լոհանի ու Ամանդա Բայնսի հետ։
Իսկ հետո իրական արքայազնը եկավ նրան փրկելու․․․ մոտավորապես այսպես են ավարտվում բոլոր այն հեքիաթները, որտեղ սովորական աղջիկը սիրահարվում է արքայազնի։ Իրական կյանքում էլ կան նման պատմություններ, բայց արդյո՞ք դրանք հեքիաթային են։ Էպիզոդը նվիրված է 21–րդ դարի ամենասկանդալային «արքայական զույգին»՝ արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։
Եթե համացանցում արդեն հասցրել ես
հրահրել կամ հետևել մեր մասնակցի ընտրության շուրջ վեճերին, փլեյլիստդ համալրել ես մեկ–երկու նոր եվրոպական երգով, արդեն ունես քո ֆավորիտներն ու հաստատ գիտես, որ առաջիկա մի քանի օրը կեսգիշերից շուտ չես քնելու, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գտանք քեզ․ Եվրատեսիլի երկրպագու, այս էպիզոդը նվիրում ենք հենց քեզ։
Իր առաջին երգը նա գրել է 4 տարեկանում, 13–ում թողարկել է առաջին հիթը, իսկ 16–ում արդեն համաշխարհային մեծության աստղ էր։ Էպիզոդը նվիրված է փոփի եվս մեկ ֆենոմենի՝ Բիլլի Այլիշին։ Ի դեպ, այս անգամ փոդքասթն ունի անակնկալ հյուր։
4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե' փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին' հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյանքում երգչուհին ստիպված է եղել սիրել, վիճել, բաժանվել ու կորցնել սիրելիներին՝ եւ այս ամենը հանդիսատեսի աչքի առաջ։
Երկար տարիներ նրանք համարվում էին շոու բիզնեսի ամենասկանդալային ու քննարկված զույգը, նրանց կամ շատ էին սիրում, կամ տանել չէին կարողանում. Քիմյեն անտարբեր չէր թողնում ոչ մեկին։ Էպիզոդը նվիրված է Քիմ Քարդաշյան – Քանյե Ուեսթ զույգի պատմությանը՝ ծանոթությունից ու ամուսնությունից մինչև երեխաներ ու ապահարզան։
Մինչև 2004-ը Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը համարվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, սակայն 2004-ին սկսվեցին «Միսթր եվ Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն, ու Փիթը հանդիպեց իր կյանքի թերևս ամենաճակատագրական կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Էպիզոդը նվիրված է «Բրանջելինայի» պատմությանն ու մինչ օրս շարունակվող դատական պրոցեսներին, որոնցով ավարտվեց սերը։
Comments