Discover
Պարզից պարզ

Պարզից պարզ
Author: Ara Chalabyan, Artyom Zakaryan
Subscribed: 34Played: 239Subscribe
Share
© Ara Chalabyan, Artyom Zakaryan
Description
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։
Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։
Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։
Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
53 Episodes
Reverse
Անշարժ գույքի ներդրումների խորհրդատվական ընկերության տնօրեն Գուրգեն Փոթիկյանի հետ զրուցել ենք Հայաստանի և աշխարհի անշարժ գույքի շուկայի մարտահրավերների ու հնարավորությունների մասին․ - Ինչպե՞ս է փոխվել պահանջարկը հյուրանոցային ու օֆիսային տարածքների, - Ինչու ՞է բազմաբնակարան կառավարման հարցը դառնում կարևոր, - Ի՞նչ գործիքներ ու մոտեցումներ կան ներդրումային պորտֆելի կառավարման համար։
Այս հաղորդման ընթացքում խոսել ենք հիփոթեքային վարկերի մասին։ Ի՞նչ նպատակով են վերցնում հիփոթեքային վարկ։Ի՞նչ քայլեր պետք է իրականացնել վարկի դիմելիս։Ի՞նչ ռիսկերի հետ գործ ունենք։Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ , ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ զրուցել ենք կենսաթոշակային ֆոնդերի մասին․ Արդյո՞ք ապագայում բոլորը ստանալու են իրենց գումարը, Ինչու՞ այսօրվա սպառումը հետաձգելը կարող է շահավետ լինել հետոԻ՞նչ ռիսկեր ու երաշխիքներ կան։ Քննարկել ենք նաև ֆոնդի ծախսերի թափանցիկությունն ու մրցակցության աճի հնարավորությունները։
Այսօր կխոսենք ճամփորդության ընթացքում անհրաժեշտ վճարման միջոցների մասին։Ի՞նչ արժույթով վճարել։Ի՞նչ անել, երբ չի գործում առկա վճարման քարտը։Ինչպե՞ս խուսափել ավելորդ միջնորդավճարներից։Կանխիկ թե՞ քարտԱմբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank հետ միասին։#travelcard#visa#master#paypal#gpay#nfc #financialliteracy #Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz
«Stamina» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանի հետ զրուցել ենք վաճառքի մասին թյուր պատկերացումների, «CRM» գործիքների, փողով ու գիտելիքով լուծվող խնդիրների և բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելների մասին։
Այս տեսանյութում բացատրում ենք, թե ինչ են թվային դրամապանակները, ինչպես են դրանք աշխատում, ինչ առավելություններ կարող են առաջարկել առօրյա օգտագործման համար, և ինչ ռիսկեր է պետք հաշվի առնել։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ՝ արդյոք արժե օգտվել թվային դրամապանակից, դիտեք մինչև վերջ։
«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք «AI» գրագիտության կարևորության և այսօրվա որոշումներից կախված ապագայի մասին։Քննարկել ենք՝ ինչ է «AI» գրագետ լինելը, ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր սովորելու և աշխատելու ձևերը։Զրուցել ենք նաև՝ արդյո՞ք ռոբոտները ապագայում կկայացնեն որոշումներ մարդկանց փոխարեն։ Մի բան պարզ է «AI»-ի զարգացումը կարող ենք կիրառել ի շահ մեզ։
Ի՞նչ է գնաճը: Ո՞րն է Կենտորնական բանկի դերը գների կարգավորման մեջ:Ի՞նչ է իրենից ներկայացնում սպառողական գների ինդեքսը:Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։#inflation#prices#deflation#centralbank#Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz
«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի հետ խոսել ենք, թե՝Ինչու՞ ժամանակին Կենտրոնական բանկը ավելի ուժեղացավ, քան Ֆինանսների նախարարությունը, Ինչպե՞ս էին կռիվ տալով օրենքը փոխում,Ինպե՞ս էին բանկերը մուտքից սկսած գրավում մարդկանց, Ինչու՞ եվրոպական օրենքները պիտի «մեր միջով անցնեն» ուղղակի ներդրվելու փոխարեն։
Ի՞նչ է արտակարգ իրավիճակների ֆոնդը կամ ֆինանսական բարձիկը: Ինչպե՞ս խուսափել չնախատեսված ծախսերի արդյունքում առաջացած անհարմար իրավիճակներից: Ինչպե՞ս ստեղծել և ունենալ սեփական ֆինանսական բարձիկ:Այս էպիզոդի ընթացքում կքննարկենք այս հարցերի հնարավոր տարբերակները:Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։#emergencyfund#financialcushion#financialliteracy#Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz
Բիզնես-խորհրդատու, քոուչ և գրքերի հեղինակ Արսեն Ավետիսովի հետ զրուցել ենք պատմողական մտածողության, թիմային մշակույթ ձևավորելու գաղտնիքների, երեխաներին կրթելու, պատմության ուժի, տեխնոլոգիաների ու մեդիագրագիտության մասին։Խոսել ենք նաև, թե ինչպես մարդկանց միավորել ընդհանրությունների շուրջ, ինչու է ձեռքով գրելը կարևոր ուղեղի աշխատանքի համար ու ինչ է հանրության ինտելեկտուալ առողջությունը։
Այս էպիզոդում պարզ ու մատչելի խոսում ենք «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) համակարգի մասին․-Ի՞նչ պետք է իմանալ այս ծառայությունից օգտվելուց առաջ։-Ի՞նչ թաքնված վտանգներ կան։-Ինչպես է BNPL-ն ազդում ֆինանսական կայունության վրա։Չտեղեկացված գայթակղությո՞ւն, թե՞ տեղեկացված և պատասխանատու հարմարավետություն։BNPL-ը կարող է թվալ անվնաս, բայց իրականում հանգեցնել գերփոխառության և վարկային բեռի։Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների ու հարազատների հետ՝ օգտակար ֆինանսական խորհուրդները բաց չթողնելու համար։Ֆինանսական գրագիտության այն շարքը պատրաստել ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հետ համագործակցությամբ։#bnpl#mobilebanking#financialliteracy#Armenia#Yerevan#businesspodcast#parzitsparz
Հայաստանի ամերիկյան համալսարանի «MBA» ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանի հետ զրուցել ենք, թե ինչ է փոխվել կրթության մեջ, արդյոք դասախոսը պետք է լինի ամեն ինչ իմացող, թե՝ մոդերատոր, ինչու է կարևոր սովորել գրել և հասկանալ մշակութային շփման տարբերությունները։ Քննարկել ենք նաև՝ ինչու «IQ»-ն կապ չունի հաջողության հետ, ինչպես գրել «case», ինչն է որոշում դասավանդման որակը, ու ինչու արժեր անգամ տուն վաճառել սովորելու համար։
Ի՞նչ է մոբայլ կամ թվային բանկային ծառայությունըԱյս էպիզոդում ներկայացնում ենք, թե ինչ է մոբայլ բանկինգը, ինչ հարմարավետություն է այն առաջարկում և ինչպես կարող եք արդյունավետ ու ապահով կերպով օգտվել այս ծառայություններից:Ինչի՞ մասին ենք խոսում․-Մոբայլ բանկինգի առավելությունները-Ինչպես օգտվել թվային բանկային հավելվածներից-Ի՞նչ ռիսկեր կան՝ ֆիշինգ, սմիշինգ և այլ թվային խարդախություններ-Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալներն ու խուսափել վտանգներիցԵթե օգտվում եք կամ ցանկանում եք սկսել օգտվել մոբայլ բանկային ծառայություններից, այս տեսանյութը Ձեզ համար է:Մի մոռացեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը և կիսվել բարեկամների և հարևանների հետ՝ ավելի շատ օգտակար տեղեկատվություն ստանալու համար )Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։
«eqwefy» ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանի հետ զրուցել ենք հայկական ներդրումային էկոհամակարգի, ֆինանսական կրթության և տեխնոլոգիական լուծումների մասին: Սամսոնը պատմում է, թե ինչպես է «eqwefy» հարթակը փորձում հասանելի դարձնել բոլորին ներդրումներ կատարելը՝ ստուգված սթարթափերին աջակցելով։
Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպես ստուգել այն ACRA-ում և ինչու՞ է կարևոր վերահսկել անգամ փոքր սխալը։
«imID» ընկերության պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավակյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, Աֆրիկայում վաճառք իրականացնելու փորձի, մարքեթինգը ամուսնության նման ընկալելու, թվային նույնականացման, քաղաքացու վստահությունը ստանալու ու 1 կոճակով ցանկացած տեղում նույնականացվելու հնարավորության մասին։
Այս փոդքասթում քննարկում ենք, թե ինչպես են շատերը դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ՝ սկսած օնլայն վարկերից մինչև կասկածելի գործարքներ։
«Modex» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ զրուցել ենք արտահանման թվային աճի, պետական բյուջեի եկամուտների, գործազրկության թվերի և աշխատուժի ներմուծման հակասական պատկերի, բանկային համակարգի ակտիվների գերազանցման, ինչպես նաև քաղաքացիների՝ բյուջեով հետաքրքրվելու նոր միտումների մասին։
«CaseKey» բիզնես քեյսերի մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանի և միջազգային թիմի անդամ Արինա Փամբուկյանի հետ զրուցել ենք՝ Ի՞նչ է նշանակում ուսանողին իրական բիզնես խնդիր վստահել, Ինչո՞վ է «AI»-ի լուծումը տարբերվում մարդու վերլուծությունից, Ինչպե՞ս է «CaseKey»-ն կամուրջ դառնում ուսանողի և գործատուի միջև, Ինչպե՞ս են ձևավորվում կապեր՝ կրթությունը տեսականից դարձնելով գործնական։