Discover
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ - «Ամերիկայի Ձայն» ռադիոկայան

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ - «Ամերիկայի Ձայն» ռադիոկայան
Author: VOA
Subscribed: 19Played: 2,984Subscribe
Share
© Հեղինակային իրավունք՝ 2010 - RFE/RL, Inc.
Description
«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը լրատվության և հեռարձակման ոլորտում գործող կազմակերպություն է, որը սպասարկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի, բալկանյան պետությունները և Ռուսաստանը
4999 Episodes
Reverse
Անցած շաբաթ Սիրիայի ափամերձ հատվածում հարյուրավոր մարդկանց սպանությունից հետո արդարության կոչերը կարող ենդրդել երկրի նոր կառավարությանը ձեռնարկելու կայունացման միջոցներ: Սակայն վերլուծաբանները նշում են, որ երկրում շարունակվողհումանիտար ճգնաժամը խթանում է անկայունությունն ու վախը:
Մաքսատուրքերի շուրջ ծավալվող քննարկումները, զուգորդվելով գնաճի ռիսկերի հետ, հանգեցրել են ԱՄՆ ֆոնդային շուկայիանկմանը:
Միացյալ Նահանգները ողջունել է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադար հաստատելու և Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ Մոսկվան առաջիկայում կարձագանքի ամերիկյան առաջարկին
Թեսլա ընկերության սեփականատերր Մասկը ներկայում գլխավորում է Թրամփի վարչակազմի «Կառավարության արդյունավետության դեպարտամենտը» (DOGE)։ Tesla-ի դեմ բողոքի ցույցերի պատճառը նրա դերն է՝ Թրամփի վարչակազմի հանձնարարությամբ դաշնային աշխատուժի կրճատումների գործընթացում։
Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար։
ԱՄՆ Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Քլինթ Հիլը, որին հանձնարարված էր պաշտպանել նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, նրա սպանության օրը, մահացել է 93 տարեկան հասակում։
Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Սիրիայի փոքրամասնությունների համայնքների դեմ այս ջարդերի հեղինակներին, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:
Չնայած ուկրաինական պատերազմը կանգնեցնելու Վաշինգտոնի ջանքերը վերջերս խոչընդոտների էին բախվել, սակայն ԱՄՆ քայլերն այդ ուղղությամբ շարունակվում են, և ամերիկյան ու ուկրաինական պատվիրակություններն այս շաբաթ կբանակցեն Սաուդյան Արաբիայում
Բալթիկ ծովում ստորջրյա մալուխների վնասման մի քանի միջադեպերից հետո ՆԱՏՕ-ն սկսել է կենսական նշանակության ստորջրյա էլեկտրահաղորդման և էներգետիկ կապուղիների անվտանգության ապահովման գործողություններ իրականացնել։
Գազայում պահվող պատանդների հարցով Թրամփի վարչակազմի բանագնացն իր հանդիպումները Վաշինգտոնի կողմից ահաբեկչական կազմակերպության ճանաչված «Համասի» ներկայացուցիչների հետ անվանել է «օգտակար»։ Քննարկումները կենտրոնացած էին ամերիկյան ու իսրայելական քաղաքացիություններ ունեցող պատանդի ազատ արձակման շուրջ:
Բաքվի բանտում 16 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանայնն իր ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել հանրությանը, որով ներկայացնում է հացադուլի պատճառը։ Այս (հացադուլի) որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ասել է Վարդանյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կրկնել է իր պահանջը, թե «Համասը» պետք է անհապաղ ազատի մնացած իսրայելցի պատանդներին։ ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի պատրաստ է միայն տևական զինադադարի դիմաց և մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին:
Եվրոպան հայտարարել է մասշտաբային վերազինման մասին, և արձագանքելով անդրատլանտյան հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի նոր մոտեցումներին՝ Բրյուսելում պայմանավորվել են 860 միլիարդ դոլար կազմող ReArm Europe ծրագրի մեկնարկի մասին
Վիրջինիայում Ծովային հետևակի ազգային թանգարանի նոր ցուցասրահը ներկայացնում է Աֆղանստանի և Իրաքի պատերազմներում մասնակցած ամերիկացի ծովային հետևակայինների պատմություններն ու փորձը։
ԱՄՆ Ներկայացուցիչների տան Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովը լսումներ է անցկացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, որի ընթացքոմ անդրադարձ է եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին
Արաբական երկրներն ընդունել են Գազայի ապագային վերաբերող Եգիպտոսի ներկայացրած ծրագիրը և կոչ են արել միջազգային հանրությանը աջակցել դրա իրականացմանը: Իսրայելը պնդում է՝ «Համասը» չպետք է որևէ դերակատարում ունենա Գազայի ապագային վերաբերող հարցերում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուքրեն այս շաբաթ մտան ուժի մեջ։ Խոսքը՝ Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25% մաքսատուրքերի, իսկ Չինաստանի պարագայում՝ լրացուցիչ 10% մաքսատուրքերի մասին է (Պեկինի պարագայում մաքսատուրքերի դարձան 20%)։
Թերևս, բազմաթիվ սիրիացիներ կցանկանան տեսնել, որ երկրի արևելքում իշխանություն ունեցող քրդական ուժերը, որոնք վայելում են ԱՄՆ աջակցությունը, վայր են դնում զենքը կամ միանում են վերակազմավորվող սիրիական բանակին: Սակայն քուրդ առաջնորդներն ասում են, որ իրենք դեռ մարտնչում են երկու ճակատով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կարգադրել է «անհապաղ դադարեցնել» ռազմական օգնության առաքումը Ուկրաինա՝ նպատակ ունենալով ստիպել հակամարտ կողմերին խաղաղության բանակցություններ սկսել: Եվրոպացի գործիչները արձագանքել են, թե կենսականորեն կարևոր է շարունակել սպառազինության առաքումը Կիև:
Չորեքշաբթի Չինաստանը սահմանեց իր տարեկան տնտեսական աճի թիրախը՝ 5%: Ցուցանիշն անփոփոխ է անցած տարվա համեմատ՝ չնայած աճող տնտեսական մարտահրավերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ մեկնարկած առևտրային պատերազմի ֆոնին: