DiscoverԲացահայտ
Բացահայտ
Claim Ownership

Բացահայտ

Author: Armik

Subscribed: 66Played: 294
Share

Description

Հայաստանում գերազանց ուսումս ավարտելուց հետո, դեռ 21 տարեկանում միայնակ տեղափոխվել եմ Գերմանիա, 24 տարեկանում համահիմնադրել ընկերություն Բեռլինում։ Հիմա նաև հիմանդրել եմ իմ նոր ընկերությունը Հայաստանում։ 

«Բացահայտ»-ը այն հայալեզու փոդքասթն է, որի պակասը ես ունեցել եմ աճելու ու հաջողությունների հասնելու իմ ճանապարհին։ Եվ որպես ձեռնարկատեր, և որպես մարդ, շարունակ աշխատել եմ նոր բան սովորելու, փորձելու ու բավարարված կյանքի գաղտնիքները գտնելու համար։

Այս փոդքասթի շրջանակներում ուզում եմ կիսվել հենց այս գիտելիքով։ 

23 Episodes
Reverse
Այս էպիզոդում քննարկում եմ 6 սխալներ, որոնք նույնիսկ մասնագետները հաճախ անում են աշխատանքային հարցազրույցի ժամանակ։ Իմացեք, թե ինչպես խուսափել այս սխալներից և լավ տպավորություն թողնել հարցազրույցի ժամանակ՝ ապահովելով ձեր հաջողությունը։
Այս էպիզոդում պատասխանում եմ բոլոր հարցերին, որ ստացա անձնական ֆինանսների կառավարման ու հատկապե ներդրումների մասինԻնչպե՞ս ստիպեմ ինձ գումար խնայելԻնչքա՞ն գումարից սկսած կարելի է ներդրումներ կատարելԻնչպիսի՞ ներդրումների ձևեր կանԻնչքա՞ն գումար կստանամ ներդրումներից
Ունես որևէ սովորություն, որից շատ անգամ փորձել ես ազատվել ու այդպես էլ չի ստացվել։ Եթե այո, ուրեմն առաջարկում եմ լսել այս էպիզոդը, որովհետև ծավալուն խոսել եմ, թե , որոնք են վատ սովորությունները, ինչպես են առաջանում սովորությունները ու ինչ աշխատող ձևեր կան վատ սովորություններից ազատվելու համար։ 00:44 - Որո՞նք են վատ սովորությունները03:45 - Ինչպե՞ս են առաջանում սովորությունները06:20 - Փոխարինել սովորությունը ուղղակի դադարեցնելու տեղը10:22 - Սովորությունը անելու դիմաց խոչընդոտ ստեղծելը...
Իսպանիա ասելիս պատկերացնում ենք լավ եղանակ, լավ տրամադրություն ու միայն դրական բաներ։ Ես էլ եմ միշտ այս տպավորությունը ունեցել ու դրա համար որոշեցի գրեթե վեց ամիս ապրել Իսպանիայում։ Միշտ երազել եմ ապրել ծովի մոտ ու այս երկիրը իդեալական ընտրություն էր թվում։ Բայց իմ կարծիքը փոխվեց, քանի որ նկատեցի մի շարք բացասական բաներ, որ հեռվից նկատելի չէ։ Այս էպիզոդում կիսվում եմ ձեզ հետ այս փորձով։
ուղղակի մտքեր, թե ինչպես է յուրաքանչյուրիս արածը ազդում բոլորիս վրա։ Ու որ բոլորս ենք կերտում Հայաստանը և յուրաքանչյուր փոփխություն գալիս է մեզանից։
Այս էպիզոդում խոսում եմ, թե որոնք են իմ կարծիքով թոփ 5 մասնագիտությունները, որ եկող տարիներին մեծ պահանջարկ կունենան և ըստ այդ նաև ավելի լայն հնարավորություններ բարձր վարձատրության համար։
Նոր լեզու գրեթե բոլորս ենք սովորում շատ տարբեր պատճառներով։ Երբ որոշեցի ինքս արագ սովորել գերմաներեն, ուսումնսաիրեցի տարբեր ձևեր, լեզուն արագ սովորելու համար։ Հիմա էլ նույն հնարքներն ե օգտագործում իսպաներեն սովորելու համար։ Այս էպիզոդը հենց այս հնարքների մասին է։
Բոլորս էլ տարբեր կերպ ենք օգտագործում սոցիալական մեդիան, և դա ազդում է մեր կյանքի վրա այնպիսի ձևերով, որ ավելին է քան ուղղակի մեր ծախսած ժամանկը դրանց վրա։Եթե մենք իսկապես ուզում ենք հասկանալ սոցիալական մեդիայի ազդեցությունը մեր կյանքի վրա, պետք է պատասխանենք մի քանի առանցքային հարցերի։Այս էպիզոդը հենց այս հարցերի մասին է, որպեսզի ավելի ճիշտ օգտագործենք այս հարթակները։
Միայն երկարաժամկետ մտածելակերպով ու քայլերով կարող ենք կերտել մեր ուզած կյանքը։ Ինչքան հաճախ տրվենք կարճաժամկետ գայթակղություններին ու քայլերին, այդքան ավելի կքչացնենք մեր հաջողությունների հավանականությունը։ Այս էպիզոդը օգնելու է հասկանալ երկարաժամկետ և կարճաժամկետ մտածողության տարբերությունը հատկապես մի քանի կարևոր կյանքի բնագավառներում։
Այս կոնցեպտը իմ սիրած բանաձևերից է՝ հաջողակ ու բավարարավածություն բերող կարիերա կառուցելու համար։ Չնայած որ այն հայնտի է որպես «իկիգայ»-ի ճապոնական դիագրամ, այն իրականում շատ հեռու է ճապոնական բուն կոնցեպտից։ Իրականում այս վեննի դիագրամը մշակել է ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ուինը իր բլոգում։ ՈՒ այս դիագրամի հիմքը ավելի շատ իսպանացի աստղագետ Անդրես Զուզունագանի կողմից 2011 թվականին հայտնաբերված՝ նպատակին հասնելու պրոցեսն է։ Այս կոնցեպտը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրիս իդեալակա...
Եթե զբաղվես քո սիրած գործով, կյանքում ոչ մի օր չես «աշխատի»։ Սա է իմ կարգախոսը արդեն շատ տարիներ :Այս էպիզոդում քննարկելու եմ, թե ինչպես ճիշտ կողմնորոշվենք մեր մասնագիտությունը ընտրելիս և վերջում (րոպե 10:00 ) մի քանի հետաքրքիր հարց եմ առանձնացրել, որ հենց այսօր յուրաքնաչյուրին կարող է օգնել իր մասնագիտական կողմնորոշման հարցում։
Կյանքը մեզ տալիս է կարևոր դասեր ոչ թե դպրոցում, համալսարանում կամ գրքերում, այլ այն ապրելու ժամանակ։ Այսինքն սովորում ենք գործելով, նոր բաներ փորձելով, հարաբեորություններ կառուցելով, աշխատելով, ձախողվելով ու հաջողության հասնելով։Եթե մեր աչքերը ու միտքը բաց պահենք ու լինենք ուշադիր, կսկսենք նկատել օրինաչափություններ։ Ու նույնիսկ շատ փոքր թվացող քայլերում կարող ենք քաղել մեծ դասեր, որոնք մեզ կօգնեն ավելի մեծ քայլերում ճիշտ կողմնորովելու հարցում։ Այս էպիզոդը հենց այդպիսի օ...
Ինքնազարգացման վերաբերյալ գրեթե բոլոր հարթակներում համատարած՝ կարծես գրված օրենք, կրկնվում է շատ շուտ արթնանալու կարևորության մասին։ Շուտ արթնանալու հետ կապված բազմապիսի դրական արդյունքներ են նշվում՝ բարձր պրոդուկտիվություն օրվա ընթացքում, ավելի ստաբիլ ու լավ տրամադրություն, ավելի շատ էներգիա և բոլորից առաջ գտնվելու զգացողություն։ Այս էպիզոդում խոսում եմ իմ ուսումնասիրությունների և փորձի մասին, թե արդյոք իրականում սա ճիշտ է բոլորիս համար և բոլորս պետք է արթնանանք որքան հնարավոր է շուտ։
Կյանքը լի է ոչ այդքան էլ հեշտ որոշումներովԱրժի՞ ընդունվեմ համալսարան: Եթե այո, ապա որտեղ: Ի՞նչ սովորեմ:Հիմա ամուսնանա՞մ, թե՞ սպասեմ։Ո՞ր թեկնածուին ընդունեմ աշխատանքի Ի՞նչ մարքեթինգային ռազմավարություն կիրառեմ իմ ընկերության համար:Այս էպիզոդում խոսում եմ գիտակից որոշումներ կայացնելու մասին։
Մեդիտատիվ սովորույթները համարում եմ շատ հզոր գործիք մեր կյանքում՝ մեր մտքի ու գիտացկության համար։Այս էպիզոդում կիսվում եմ, թե ինչու եմ արդեն մոտ հինգ տարի զբաղվում մեդիտացիայով։ Ու նաև ընդհանուր տեղեկություն՝ ի՞նչ է մեդիտացիան և ի՞նչ օգուտներ կարող է մեզ տալ։00:38 Հինգ տարի մեդիտացիայով զբաղվելուց հետո որոշեցի դադարեցնեմ իմ պրակտիկան, բայց…01:38 Ի՞նչ է մեդիտացիան և որտեղի՞ց է առաջացել 03:10 Ի՞նչ է տալիս մեդիտացիան 06:14 Ինչպե՞ս սկսել զբաղվել մեդիտացիայով
«Ձախողում» բառը ոչ այլ ինչ է, քան մեր կողմից ստեղծված բառ` ինչ-որ իրադարձություն պիտակավորելու համար: Իսկ թե ինչպես ենք պիտակավորում մեր կյանքի ինչ-որ իրադարձություն, կախված է իրականում մեզանից:Մարդկանց մեծամասնության համար հաջողությունը դրական բան է, իսկ ձախողումը՝ բացարձակապես բացասական: Բայց ձախողումը աճելու ճանապարհի անխուսափելի մասն է: Մեզանից ոչ մեկը չի կարող խուսափել ժամանակ առ ժամանակ հետընթաց ապրելուց, և դա նորմալ է: Ասեմ ավելին, ձախողվելը ավելին է, քան պարզապես նորմալ, դա անհրաժեշտ ...
«Ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են այն օրը, երբ դուք ծնվել եք և այն օրը, երբ պարզում եք, թե ինչու»: Մարկ ՏվեյնԵրևի չեմ կարողանա բավարար ձևով շեշտեմ ու արտահայտեմ, թե ինչքան կարևոր է մեր «ինչու»-ն իմանալը, մեզ իրոք ճանաչելը. ի՞նչն ենք մենք կարևորում, ո՞ր արժեքներով ենք ուզում ապրենք, ի՞նչն է մեր սիրտը լցնում, ի՞նչն է մեզ համար իմաստ տալիս մեր աշխատանքին։Երբ որ գտնում ենք մեր ամենակարևոր ինչուն ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը։ Մեր կյանքում ավելի հեշտ է դառնում հասնել մեր նպատկներին, քանի ...
Ամեն օր մենք ընտրում ենք ՝ վերահսկել ինքներս մեր կյանքը կամ թույլ տալ, որ այն վերահսկի մեզ: Վերահսկողության տակ նկատի ունեմ ինքնատիրապետում, կարգապահություն, վճռականություն, կամքի ուժ, պռոակտիվություն և ամենակարևորը սեր ինքդ քո ու քո կյանքի նկատմամբ։Ստանձնել մեր կյանքի վերահսկողությունը, կամ դառնալ՝ ինչպես ես եմ ասում, մեր կյանքի գլխավոր գործադիր տնօրենը, նշանակում է ամենաառաջինը պատասխանատվություն կրել մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակի համար:Ու այս պաշտոնը կրելու հարցում կարևորում եմՆախաձեռ...
Երբ ինչ-որ բանի ենք ձգտում, բնականաբար, դժվարություններ են առաջ գալիս։ Ու շատ հաճախ այս դժվարությունները, բացի տեխնիկական հարցերից, մտածելակերպին վերաբերվող հարցեր են։ Ու դրանց լուծումն էլ մեր մտքի վրա աշխատանքն է։Մենք հաճախ մի բանի վրա աշխատելիս չնկատելով սկսում ենք մեզ կասկածել ու քննադատել։ Ես թե’ իմ, թե’ ուրիշների փորձից տեսել եմ, թե ինչպես սա կարող է ազդել մեր հաջողության ու ընդհանուր բավարարվածության վրա։Դրա համար ուզում եմ հիշես հետևյալ երեք մտքերը ու հանկարծ ինքդ քեզ չընկճեսԵղի’...
Իմ ամենասիրած բաներից մեկը նպատակներ դնելն ու դրանց հասնելու ձևը պլանավորելն է։Ինչու՞։ Որովհետև, նպատակը մեր հնարավորությունն է ստեղծելու մեր ապագան՝ հիմնվելով ոչ թե անցյալի, այլ ապագայի մեր պատկերացման վրա։Նպատակը մեր հնարավորությունն է կառուցելու մեր ապագան, կյանքը մեր ուզած ձևով։ Ես ինքս հազար ու մի ձև, տեխնիկա եմ փորձել՝ ոչ միայն իմ անձնական կյանքում, այլ նաև բիզնեսում, թիմի հետ աշխատելիս, թե ինչպես որոշակիացնել նպատակները ու ինչպես արդյունավետ ձևով պլանավորել դրանց իրականցումը...
loading
Comments 
Download from Google Play
Download from App Store