Discover
Իմ ռադիո

904 Episodes
Reverse
Այս տարի առաջին անգամ երեք օր, երեք գիշեր ձեւաչափով հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «ԴիջիԹեք 2025»-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ մշակութային ծրագիր։ 40 000 այցելու շուրջ 20 երկրից, ավելի քան 100 տեխնոլոգիականառաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ ահա այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաներիձեռնարկությունների միությունը։
Խոշոր պլան․ «Երիտասարդական ֆորում 2025»
Սեպտեմբերի 30-ին 2-րդ անգամ կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025․ Հայաստան» միջոցառումը։ Գլխավորմիջոցառումները տեղի են ունենալու Ազատության հրապարակում, սակայն դրանից բացի լինելու են ապակենտրոնացված միջոցառումներ տարբեր դպրոցներում ու մանկապարտեզներում։ Ընդհանուրծրագիրը բաժանված է 3 թեմատիկայի։ Առաջինի պարագայում գիտական ինստիտուտները ցույցեն տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն։ Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա։ Երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկան է:
Խոշոր պլան․ «Համայնքային խորհուրդներ ԼՂ-ից տեղահանվածների համար
Հայ պատանի ճարտարագետների թիմը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում` Հայաստանի համար ապահովելով աննախադեպ ցուցանիշներ։ Սլովենիայումկայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ 45 երկներից։ Հայաստանը ներկայացնող երեք թիմերը` «Արմաթ» -ը , «GDL»-ն և«BigBots»-ը ստացել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մասնավորապես մրցաշարի «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետները։
Խոշոր պլան․ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը բացել է դռները
«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին» ստեղծվելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝այդ մարմինը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ՝ Հայաստանի կառավարությունըհավանության արժանացրեց։ Նախագծի զեկուցող, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարար Մխիթար Հայրապետյանը, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում ենկենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական,և թե՛ մասնավոր հատվածում, սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ,սահմանվում են ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն հանրային, պետական ապարատի ումասնավոր հատվածի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունները։
Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապեսTelegram հարթակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:Ըստ մասնագետի, խաբեբաները կարող են արգելափակել սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։
«Սևան Ստարտափ Սամմիթ» ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումն օրերս ամփոփել է արդյունքները։7-օրյա քննարկումներից, մենտորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս տարի սամմիթը նաեւ 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալողհարթակ էր։ միջոցառումները բարձրաձայնում էին թեմաներ, ինչպիսիք են ագրոտեխնոլոգիաներիզարգացումը, էներգոխնայողությունը, կլիմայական փոփոխություններն ու կեսնաբազմազանությունը,ֆինթեք եւ վայնթեք ոլորտների բարելավումը։ Սամմիթի ընթացքում դասախոսություններով ենհանդես եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենտորներ և ստարտափների հիմնադիրներ, ովքեր ստարտափերներին օգնում են ներդրողների համար լինել ներկայանալի, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք վերածել բիզնես պլանի։
Խոշոր պլան․ Ուսուցում և աշխատանք՝ զբաղվածության նոր ծրագրեր
Քրիստոֆեր Պատվականյանը ծնվել և մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ապրելով մի աշխարհում, որտեղ հայկականությունը հաճախ հեռու է առօրյայից, Քրիստոֆերն իր հայկական ինքնությունը պահպանել է ընտանեկան արժեքների ու պատմությունների միջոցով։ Ավարտել է Հարվարդի համալսարանը, զբաղվել է տարբեր նախաձեռնություններով ԱՄՆ-ում, սակայն մոտ մեկ տարի առաջ որոշել է փոխել ամեն ինչ՝ տեղափոխվել Հայաստան։ Այսօր ապրում է Երևանում, խորապես ուսումնասիրում է իր տոհմածառը: Դասավանդել է նաև ԹՈՒՄՈ-ում՝ տվյալագիտություն, և ներկայումս աշխատում է իր գրքի վրա՝ «Խուստուփի ստվերներում» վերնագրով։ Քրիստոֆերը նաև հիմնադրել է «Թիվիալ» հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է՝ սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կապի ամրապնդումը՝ կրթության, տեխնոլոգիաների և ընդհանուր արժեքների միջոցով։ Նրա պատմությունը վերագտած հայրենիքի, մնալու ընտրության և ստեղծագործ ուղու մասին է։
Կանանց դերը գիտության տեխնոլոգիաների ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում մեծացնելու նպատակով FAST հիմնադրամը իրականացնում է WIN4Education-ը կարողությունների զարգացմանև մենտորության անվճար ծրագիրը, որի նպատակն է բացահայտել և զարգացնել ԳՏՃՄ կրթությանոլորտում կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական ներուժը Հայաստանում և Վրաստանում։Ծրագիրը բաց է հայաստանաբնակ բոլոր չափահաս քաղաքացիների համար՝ նախապատվությունը տալով մարզաբնակ կանանց և 18-35 տարեկան երիտասարդներին, որոնք ունեն ԳՏՃՄ ոլորտում կրթության կամ դասավանդման փորձ։ Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 10-ը։
Խոշոր պլան․
Խոշոր պլան․ Գաղափարաթոն՝ Գեղարքունիքի մարզում
Plug and Play-ը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում և առաջիկա երեք տարվա ընթացքում կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր։ Օրերս Կառավարության նիստում հաստատվել է մի նախագիծ, որը ճանապարհ կհարթի միջազգային ճանաչում ունեցող Plug and Play Tech Center աքսելերատորի հետ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման համար։ Միջազգային հեղինակավոր աքսելերատորի մուտքը և երկարաժամկետ գործունեությունը մեծ ազդեցություն կունենա հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման և մրցունակության վրա:
Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն այս տարիկստանա ամերիկյան «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրեններիխորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։ Մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովիաշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ 15 տարի առաջ «Synopsys»-ի սկսած նախաձեռնությունը նպատակաուղղված էր Հայաստանի տեսանելիությանև ճանաչելիության բարձրացմանը նպաստելուն: Այս տարի աշնանը Հայաստանը հյուրընկալելու է 16-րդ դափնեկրին: Այցելությունը տեղի է կունենա հոկտեմբերի 14-16-ը։
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը, այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հայաստանը միանումէ արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորու թյուններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
ոշոր պլան․ Newmag Summerfest-ը՝ նոր կոնցեպտով
Խոշոր պլան․ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիր
Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման,բժշկի և բուժառուի միջեւ հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձեւավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետեւել իրենց առողջականվիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն եւ անհատականացված առաջարկներ։