IT շաբաթ․ Հայ պատանի ճարտարագետները հաղթել են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում
Update: 2025-09-16
Description
Հայ պատանի ճարտարագետների թիմը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում` Հայաստանի համար ապահովելով աննախադեպ ցուցանիշներ։ Սլովենիայումկայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ 45 երկներից։ Հայաստանը ներկայացնող երեք թիմերը` «Արմաթ» -ը , «GDL»-ն և«BigBots»-ը ստացել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մասնավորապես մրցաշարի «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետները։
Comments
In Channel