Discover
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
558 Episodes
Reverse
Գիտության նկատմամբ հետաքրքրությունը պետք է երեխայի մոտ առաջացնել դպրոցական վաղ տարիքից։ Լավագույն միջոցներից է տարբեր գիտակարգերին խաղերի, հետաքրքիր ու անվտանգ գիտափորձերի, նախագծային խմբային աշխատանքների անցկացումը։ Գիտական մտածելակերպը` խնդիրը ձևակերպելու, ուսումնասիրելու ու եզրակացության գալու տեսքով, օգնում է ոչ միայն գիտության մեջ, այլև առօրյա կյանքում, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է այն ապագա մեծահասակի մոտ ձևավորելը։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ֆիզիկայի ոլորտում Հայաստանի առաջատար գիտական ինստիտուտն է։ Այստեղ ուսումնասիրություններ են կատարվում ֆունդամենտալ ու կիրառական ֆիզիկայի գրեթե բոլոր ոլորտներում, առկա են անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, իսկ ինստիտուտի գիտնականները իրենց մեծ ներդրումն են ունենում աշխարհի այլ խոշոր գիտահետազոտական կենտրոններում։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրթական հարցերով պատասխանատու Արևհատ Նաջարյանը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական քարտուղար Էրիկ Խաստյանը։
Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ստեղծման 100-ամյակը, և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում անցկացվելիք Գիտության փառատոնն անմասն չի մնա այդ տոնից։ Փառատոնի ընթացքում կլինի հատուկ տաղավար` նվիրված մարդկային մտքի բարձրագույն այդ կետի հայտնաբերման հոբելյանին։ Հայաստանում ևս շատ երիտասարդներ հետաքրքրվում են քվանտային մեխանիկայով ու իրենց ապագան կապում են գիտության այդ ճյուղի զարմանալի մանրամասներն ուսումնասիրելու հետ։Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Նալբանդյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը և Ինստիտուտի Օպտիկական նանոհամակարգերի գիտական խմբի ղեկավար, Ռուս-հայկական համալսարանի Քվանտային նանոֆոտոնիկայի գիտակրթական լաբորատորիայի վարիչ Պայծառ Մանթաշյանը։
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի խոշորագույն ենթակառույցն է` բաղկացած երեք գիտական ինստիտուտներից։ Կենտրոնն արձանագրում է երիտասարդ մասնագետների հոսք, ունի սարքավորումներ, որոնք բացառիկ են Հայաստանի համար, ինչպես նաև իրականացնում է դեղահումքի արտադրություն զրոյից։ Այդուհանդերձ, առայժմ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը և Կենտրոնի երիտասարդների խորհրդի նախագահ Արփինե Հարությունյանը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու LEGO-ի ստեղծած ուսումնական խաղային հավաքածուները հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում։ Մասնագետները կարծում են, որ կրթության ոլորտը ամբողջ աշխարհում որակական փոփոխությունների է ենթարկվում, ու առանցքում խաղի միջոցով ուսուցումն է, երբ երեխան ոչ թե ուղղակի պասիվ կրթվում է, այլև ինքն է մասնակցում իր իսկ ուսուցմանը։ Խաղի միջոցով ուսուցումը շատ ավելի արդյունավետ է։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է Lego Education կրթական ծրագրի Հայաստանի ներկայացուցիչ CET ընկերության տնօրեն Ռիմա Եղիազարյանը:
Քվանտային օպտիկան առանցքային դեր է խաղում քվանտային տեխնոլոգիաների ոլորտում։ Պատմականորեն, հենց օպտիկական երևույթների ուսումնասիրությունը մեկ դար առաջ բերեց քվանտային մեխանիկայի հայտնաբերմանը, իսկ մինչև այսօր անցկացվող ճշգրիտ գիտափորձերի զգալի մասը օպտիկական են։ Իհարկե, քվանտային մեխանիկան ոչ միայն լույսի մասնիկներն են` ֆոտոնները, բայց, կիրառական առումով, օպտիկական լուծումներն այս պահին նույնպես հեռանկարային են, օրինակ, լիարժեք քվանտային համակարգիչ ստեղծելու հարցում։Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային օպտիկայի խմբի ղեկավար Միքայել Խանբեկյանը։
Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ձևակերպման 100-ամյակը։ Առանց չափազանցության, քվանտային մեխանիկան մարդկային գիտական մտքի բարձրակետն է։ Առանց ֆիզիկայի այս ուղղության գոյություն չէր ունենա ժամանակակից ամբողջ տեխնոլոգիական աշխարհը։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Քվանտային մեխանիկայի պրակտիկ կիրառման մասին խոսել ենք ֆիզիկոս Հայկ Սարգսյանի հետ։
Ինչո՞վ են տարբերվում հնագիտությունն ու հնէաբանությունը։ Ինչպե՞ս է հնագիտությունը դարձել ճշգրիտ գիտություն ու ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում այս ոլորտում։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում Հայաստանում հնագիտական նյութի պաշտպանության համար։Հայաստանը հնագիտական առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև մեր երկրի ցանկացած հատվածում կարելի է հայտնաբերել մշակութային շերտեր։ Այնպես որ, հնագետներն առանց աշխատանքի չեն մնում։ Իսկ դիլետանտիզմից գիտությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է գիտության հանրահռչակում։
Այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը։ Այն կրկին միավորելու է գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող մարդկանց, կազմակերպություններին, կրթական հաստատություններին ու հասարակությանը մեկ նպատակի շուրջ. գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը դարձնել առաջնահերթություն պետության եւ հասարակության համար։ Այս տարվա միջոցառման կարգախոսն է` «Զարգացնել գիտությամբ»։
Հայաստանից 2025-ին արտահանվել է 1320 տոննա ծաղիկ՝ 2024-ի 566 տոննայի համեմատ, ծաղկի արտադրության ուղղությունը ինտենսիվ կերպով զարգանում և մեծ կշիռ է կազմում երկրից արտահանման ծավալներում: Այս տարի նաև ակնկալվում է հացահատիկի ավելի շատ բերք՝ 2025-ի աշնանը աշնանացան ցորենի ավել ցանքով պայմանավորված:«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, պետական աջակցության ծրագրերին ու անելիքներին:
Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։«Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագել է 2020 թվականից հետո, երբ որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սփյուռքում հայերեն սովորելու ցանկություն ունեցողների համար չկա այնպիսի հարթակ, որն իր հստակ մոտեցմամբ, ծրագրերով, մեթոդիկայով համապատասխանեցրած կլիներ հատուկ այդ նպատակին։
Հայաստանում 2026 թվականից պարտապանը կարող է արգելադրված գույքը, օրինակ՝ բնակարանը, մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդը վաճառել կամ տալ վարձակալության: Սահմանվել են նաև էլեկտրոնային աճուրդը վիճարկելու հիմքերը, փոխվել է կատարողական ծախսի հատուցման չափը: Նոր օրենքի կարմիր թելն է՝ հարկադրանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով սահմանված փոփոխություններն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կատարողական վարույթի մասին» օրենքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանը:Նախկինում արգելանքի առկայությունը ենթադրում էր տնօրինման բացարձակ սահմանափակում, այսինքն՝ պարտապանը, որի գույքի վրա արգելանք էր կիրառվել, այդ առնչությամբ որևէ հնարավորություն չուներ:
Կառավարությունը, պետական գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով, նպատակ ունի գնումների գործընթացը դարձնել ռիսկերից զերծ ու առավել ճկուն: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն կաճի տնտեսությանն ու պետական պարտքի սպասարկման կարողություններին համահունչ, իսկ պարտքով վերցրած միջոցներն ուղղվում են ապագայի մեջ ներդրումների իրականացմանը:«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է պետական գնումների ոլորտին ու պետական պարտքին: Պետական գնումների ոլորտում արձանագրած խնդիրները, առաջարկվող նոր օրենքի նախագիծըՆերկայացված նոր օրենքի նախագծով բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին, լինելու են սահմանափակումներ:
Հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը դառնալու է առաջիկա հնգամյակում ոլորտի զարգացման ուղենիշը: Ընդգրկուն այս փաստաթղթում ներկայացված են տարբեր դրույթներ և գործողություններ, որոնց իրականացումը պետք է որակապես նոր մակարդակի հասցնի հայկական գիտությունը:«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ծրագրի հիմնական կետերին և հետաքրքիր այլ մանրամասների է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մինչ օրս աջակցել է ավելի քան 100 ուսանողի՝ նրանց ապահովելով մասնագիտական պրակտիկայով, ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ և աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։ Այս տարի հիմնադրամը պատրաստվում է աջակցել ևս 100 ուսանողի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն ընդգծեց, որ կառույցի առաքելությունը մեկանգամյա աջակցությունը չէ, այլ երկարաժամկետ և կայուն զարգացումը։Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ունի մարդկանց տալ գործիքներ՝ սեփական ապագան կառուցելու համար՝ ձևավորելով ինքնաբավ հասարակություն և ամուր պետություն։ «Մեր ծրագրերը միտված են ոչ թե կարճաժամկետ օգնությանը, այլ կայունության ապահովմանը։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ունենան ապագայի տեսլական և զարգացման հստակ ճանապարհ»,-նշեց Սոլոմոնյանը։
Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում չհարկվող և հայտարարագրման ոչ ենթակա միանվագ գործարքների շեմը 300 հազար դրամից կարող է բարձրացվել: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, ապա ֆինանսների նախարարության վստահեցմամբ՝ շատ տնտեսավարողների համար հարկային բեռը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է՝ ծախսերը փաստաթղթավորելու արդյունքում: «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նաև հարկային քաղաքականությանը, շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքում արձանագրած արդյունքներին ու սպասվող նորություններին:
Երիտասարդական քաղաքականության նոր օրենքով և Կառավարության ծրագրերով Հայաստանը մտնում է երիտասարդների համար նոր հնարավորությունների փուլ․ մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի, կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, կխթանվեն միջազգային կրթական ծրագրերը և կուժեղացվի սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը։«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ Կառավարության մինչև 2026 թվականի ծրագրով նախատեսված է 25 երիտասարդական կենտրոնի ստեղծում։
2025 թվականը Հայաստանի համար հարուստ էր բազմաթիվ ու բազմաբովանդակ մշակութային իրադարձություններով՝միջազգային փառատոններ, մրցույթներ, սպասված առաջնախաղեր ու շքեղ համերգային ծրագրեր։Այս իրադարձություններից շատերը տեղի ունեցան պետական աջակցությամբ և օրենսդրական բարեփոխումների արդյունքում։Ոլորտում կատարված աշխատանքի և անելիքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ, որը վստահեցնում է՝ 2026-ը ևս լի էլինելու ուշագրավ միջոցառումներով։
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը տարիներ շարունակ արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն է ապահովում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար՝ նրանց հնարավորություն տալով բացահայտել սեփական տաղանդը, հավատալ ուժերին ու հեշտությամբ ինտեգրվել հասարակության մեջ։«Արմենպրես»-ի «Փոդքասթ»-ի շրջանակում կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը պատմել է իրենց գործունեության, 2025-ին կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց Հարավային Կովկասում, և դա տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքներում․ այդ խաղաղությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առաջ մղել սեփական օրակարգը։«Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն՝ ամփոփելով հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ 2025 թվականին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում Հայաստանի գրանցած հաջողությունները, առկա մարտահրավերները։ Փոխնախարարը ներկայացրեց նաև ընթացիկ տարում սպասվող իրադարձություները։























