Podcast-Գիտության շաբաթ. Դեղագործական արդյունաբերությունը Հայաստանում հնարավոր է. դեղահումքի արտադրության փորձն արդեն իսկ կա
Update: 2025-09-08
Description
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի խոշորագույն ենթակառույցն է` բաղկացած երեք գիտական ինստիտուտներից։ Կենտրոնն արձանագրում է երիտասարդ մասնագետների հոսք, ունի սարքավորումներ, որոնք բացառիկ են Հայաստանի համար, ինչպես նաև իրականացնում է դեղահումքի արտադրություն զրոյից։ Այդուհանդերձ, առայժմ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։
Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը և Կենտրոնի երիտասարդների խորհրդի նախագահ Արփինե Հարությունյանը։
Comments
In Channel