DiscoverUltraviolet
Ultraviolet
Claim Ownership

Ultraviolet

Author: Newmag

Subscribed: 2Played: 7
Share

Description

Renowned writer and literary critic Violet Grigoryan openly discusses essential topics in art and literature on her podcast—always sincere, bold, and straightforward.

Հայտնի գրող և գրաքննադատ Վիոլետ Գրիգորյանն իր հեղինակային փոդքասթում բացահայտ ու անկաշկանդ խոսում է արվեստի և գրականության կարևորագույն հարցերի շուրջ։ Ինչպես միշտ՝ անմիջական, համարձակ ու առանց ավելորդ ձևականությունների։

13 Episodes
Reverse
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը խոսում է «Մենք ենք մեր սարերը» վիպակի ու ֆիլմի քաղաքական ենթատեքստային տարբերությունների մասին: Արժևորում է Հրանտ Մաթևոսյանի այդ գործը որպես համայնքային ինքնավարության տեսլական, որը կապում է պատմական ինքնագիտակցությունը ժամանակակից քաղաքական տեսությունների ու պրակտիկաների հետ։ ----------------------- In this episode, poet and critic Violet Grigoryan examines the political subtexts that distinguish the novel from its film adaptation. She reads Hrant Matevosyan’...
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը երկու բանաստեղծությունների զուգադրմամբ բացահայտում է, թե ինչպես քաղաքական նպատակներով ու խոսքի հատկանիշներից մեկը խարանելով՝ փորձ է արվում վարկաբեկել իշխանության ամենայն ընդդիմախոսություն։ Ներկայացնում է նաև ռացիոնալ և զգայական կոչվող հատկանիշների հակադրման պայմանականությունը: ------------ In this podcast, Violet Grigoryan examines the intersection of literature and power. By juxtaposing two poems, she demonstrates how political actors, through the stigmatizat...
Ի մի բերելով ֆրանսիական օլիմպիականի բացման մասին հայաստանյան և եվրոպական տարբեր արձագանքներ Վիոլետ Գրիգորյանը այս փոդքասթում ներկայացնում է, թե ինչպես Հայաստանում «առաջադիմական» դիրքավորման անունից իրականում փակվում է լուրջ ու խորքային քննարկումների դուռը` կանխավ պիտակավորելով նորլիբերալ մենյուից տարբերվող ամենայն ինչ: ---------------------------------- In this podcast, Violet Grigoryan brings together diverse Armenian and European perspectives on the opening of the French Olympics. She explo...
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը ներկայացնում է գրական գործի տեսակ` հակադրելով «ինքնարտահայտում» բառով արդարացվող գրավոր արտադրանքը բարձրարժեք բանաստեղծությանը: Խոսում է այն մասին, թե ինչու պիտի տարբերել ինքնազեղումը այն բանաստեղծություններից, որտեղ «զոհաբերվում» է անձնական «ես»-ը հանուն իրական արվեստի: -------------------------------------- In this podcast, Violet Grigoryan presents a type of literary work by contrasting writing justified by the term “self-expression” with high-value poetry....
Վիոլետ Գրիգորյանը, շարունակելով նախորդ փոդքասթի թեման, անդրադառնում է սիրո մասին տղամարդու և կնոջ հեղինակած բանաստեղծությունների տարբերություններին: Արծարծում է տղամարդու լեզու ստեղծելու և կնոջ «համրանալու» թեման՝ դիտարկելով դրանք հեղինակային ակնկալիքների և հավակնությունների պրիզմայով: Ներկայացնում է նաև ֆանտազիայի կառույցը ըստ Ժիժեկի, որի լույսի ներքո էլ մեկնաբանում է այդ բանաստեղծությունների յուրահատկությունները: --------------------------------------------------------------- In this episod...
Այս անգամ Վիոլետ Գրիգորյանը ներկայացնում է դադաիստական ամենահայտնի բանաստեղծությունը և դրա մեզանում դեռ անհայտ հայերեն թարգմանությունը: Ծանոթացնում է հեղինակի հետ և պատմում դադաիզմի մասին հրամցնելով նաև դրա, և, առհասարակ, մոդեռնիստական ստեղծագործությունների հալածանքների պատմությունը ամբողջատիրական ռեժիմներում: ----------------------------- In this issue, Violet Grigoryan presents the Armenian translation of the most renowned Dadaist poem—previously unknown to Armenian readers. She introduces ...
Այս փոդքաթում Վիոլետ Գրիգորյանը խոսում է Վուդի Ալենի «Կրակոցներ Բրոդվեյում» ֆիլմի մասին արծարծելով «ո՞վ է իսկական արվեստագետը» հարցը: Հեղինակը հնչեղությունը կարևորում է մի հասարակության մեջ, որտեղ մի կողմից իներցիայի ուժով շարունակում է իշխել ամբողջատիրական գաղափարախոսությամբ սնված միակ ճշմարտության ձայնարկուի կերպարը, մյուս կողմից ռոմանտիզացված բոհեմիկ խենթի: Իսկ հարցին Վուդի Ալենի տված «պատասխանը» կարող է գլխիվայր շուռ տալ բոլոր պատկերացումները: ----------------------------- In this p...
Խոսելով Մարինե Պետրոսյանի և Արմեն Շեկոյանի ստեղծագործությունների մասին` Վիոլետ Գրիգորյանն այս թողարկմանը բացում է իրականության և հորինվածքի սահմանների թեման: Ներկայացնում է, թե ինչպես «իրականության» և գեղարվեստական իրականության սահմանների լղոզման ու խախտման միջոցով, «իրականության» նոսրացման, խտացման կամ չափազանցման շնորհիվ այս երկու հեղինակները կերտում են մի իրականություն, որն ավելի իրական է, քան իրականությունը: –––––––––––––––––––––––––––––––––––––––––– In this episode, Violet Grigorya...
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը անդրադառնում է բանաստեղծ Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան մի տեքստի շուրջ ծավալված քննարկումներին։ Այդ քննարկումները առիթ են տվել նրան հարցի տակ դնելու «կարծիք հայտնելու իրավունքի» ընկալումները Հայաստանում, որ տարբեր շահարկումներով մի կողմից արժեզրկում են հենց կարծիք ասածը, մյուս կողմից՝ միակողմանի հովանավորում զուտ համախոհ, համաշահերի «խոսքի ազատությունը»՝ ընդդիմախոսի նույն իրավունքը դատափետելով։ Լիբերալ «ավետարանի» մակերեսային դոգմայացումը գործում է...
Վիոլետ Գրիգորյանը պատմում է Գերմանիայի Էդենկոբեն քաղաքի «Հարևանների պոեզիան» գրական ծրագրի մասին, որին մասնակցել է նաև հեղինակը 2024 թ․ հունիսին։ Ներկայացնում է Կարեն Ղարսլյանի «Աշխատաֆոբիա» բանաստեղծության պերֆորմանսը և հարցադրումներ անում, թե ինչպես ենք մենք «թարգմանում» ինքներս մեզ՝ հանուն հասկացվելու։ Հանուն հասկացվելու և գնահատվելու այդ ճիգը որքա՞ն է օգնում և որքա՞ն վնասում հենց արվեստի գործին, երբ փորձում ենք այն հարմարեցնել կոնկրետ լսարանին։ Փոքր ժողովրդի՝ աշխարհին հիմնական...
Վիոլետ Գրիգորյանը քննության է առնում «իրական Հայաստանի» կոնցեպցիայի արմատները, պատմական Հայաստանի հետ հակադրության միտումներն ու անդրադարձները հայ գրականության տարբեր գործերում։ Քաղաքական զինվորագրման կամ ներքին թելանդրանքի պատճառով հաճախ գրողները փորձել են իրենց ստեղծագործություններում ներարկել կուսակցական ուղենշերը՝ դրանք առավել հանրամատչելի ու ազդեցիկ դարձնելու գեղարվեստական արտահայտչամիջոցներով և արդյունքում ստեղծելով տենդենցիոզ գրականություն։ Վիոլետը բացահայտում է...
Վիոլետ Գրիգորյանը բացում է հայ բանաստեղծական յուրօրինակ էջ՝ ներկայացնելով բանաստեղծև գրող Աշոտ Խաչատրյանի բազմաշերտ գրական աշխարհը։ Ինչպիսի՞ն էր մարդը բանաստեղծության հետևում, ի՞նչ պատմություններ են թաքնված նրա տողերիմիջև։ Անձնական հուշերի, անտիպ պատմությունների և մտերիմ ընկերների վկայությունների միջոցով՝Վիոլետը վերակենդանացնում է գրողի կերպարը։ Հանգավորված քառյակներից մինչև ազատ ոճիպոետիկա՝ բացահայտվեք Խաչատրյանի ստեղծագործական ուղու գաղտնիքները ULTRAVIOLET-իհետ։ Violet Grigoryan opens a uni...
Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը» վեպում հայ կնոջ երկու կերպարներ են, որոնք արմատապես տարբեր կերպ են ներկայացվել համանուն ֆիլմում և թատերական ներկայացման մեջ։ Աղունի որ կերպարն էր հեղինակին ավելի հոգեհարազատ, ինչպես էին տեսնում Աղունին ֆիլմի և ներկայացման ռեժիսորները։ Բացառիկ մանրամասներ ֆիլմի ռեժիսորի և հեղինակի կոնֆլիկտից, ֆիլմի ճակատագրից և հանդիսատեսի արձագանքներից։ Hrant Matevosyan's novel "Autumn Sun" features two characters of an Armenian woman, who are presented in radically different wa...
Comments