DiscoverԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
Claim Ownership

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

Author: Armenpress State News Agency

Subscribed: 18Played: 241
Share

Description

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
500 Episodes
Reverse
Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ստեղծման 100-ամյակը, և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում անցկացվելիք Գիտության փառատոնն անմասն չի մնա այդ տոնից։ Փառատոնի ընթացքում կլինի հատուկ տաղավար` նվիրված մարդկային մտքի բարձրագույն այդ կետի հայտնաբերման հոբելյանին։ Հայաստանում ևս շատ երիտասարդներ հետաքրքրվում են քվանտային մեխանիկայով ու իրենց ապագան կապում են գիտության այդ ճյուղի զարմանալի մանրամասներն ուսումնասիրելու հետ։Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են Նալբանդյանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը և Ինստիտուտի Օպտիկական նանոհամակարգերի գիտական խմբի ղեկավար, Ռուս-հայկական համալսարանի Քվանտային նանոֆոտոնիկայի գիտակրթական լաբորատորիայի վարիչ Պայծառ Մանթաշյանը։ 
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի խոշորագույն ենթակառույցն է` բաղկացած երեք գիտական ինստիտուտներից։ Կենտրոնն արձանագրում է երիտասարդ մասնագետների հոսք, ունի սարքավորումներ, որոնք բացառիկ են Հայաստանի համար, ինչպես նաև իրականացնում է դեղահումքի արտադրություն զրոյից։ Այդուհանդերձ, առայժմ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրերն են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը և Կենտրոնի երիտասարդների խորհրդի նախագահ Արփինե Հարությունյանը։ 
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու LEGO-ի ստեղծած ուսումնական խաղային հավաքածուները հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում։ Մասնագետները կարծում են, որ կրթության ոլորտը ամբողջ աշխարհում որակական փոփոխությունների է ենթարկվում, ու առանցքում խաղի միջոցով ուսուցումն է, երբ երեխան ոչ թե ուղղակի պասիվ կրթվում է, այլև ինքն է մասնակցում իր իսկ ուսուցմանը։ Խաղի միջոցով ուսուցումը շատ ավելի արդյունավետ է։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է Lego Education կրթական ծրագրի Հայաստանի ներկայացուցիչ CET ընկերության տնօրեն Ռիմա Եղիազարյանը:
Քվանտային օպտիկան առանցքային դեր է խաղում քվանտային տեխնոլոգիաների ոլորտում։ Պատմականորեն, հենց օպտիկական երևույթների ուսումնասիրությունը մեկ դար առաջ բերեց քվանտային մեխանիկայի հայտնաբերմանը, իսկ մինչև այսօր անցկացվող ճշգրիտ գիտափորձերի զգալի մասը օպտիկական են։ Իհարկե, քվանտային մեխանիկան ոչ միայն լույսի մասնիկներն են` ֆոտոնները, բայց, կիրառական առումով, օպտիկական լուծումներն այս պահին նույնպես հեռանկարային են, օրինակ, լիարժեք քվանտային համակարգիչ ստեղծելու հարցում։Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Հերթական թողարկման հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային օպտիկայի խմբի ղեկավար Միքայել Խանբեկյանը։ 
Այս տարի աշխարհը նշում է քվանտային մեխանիկայի ձևակերպման 100-ամյակը։ Առանց չափազանցության, քվանտային մեխանիկան մարդկային գիտական մտքի բարձրակետն է։ Առանց ֆիզիկայի այս ուղղության գոյություն չէր ունենա ժամանակակից ամբողջ տեխնոլոգիական աշխարհը։ Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Քվանտային մեխանիկայի պրակտիկ կիրառման մասին խոսել ենք ֆիզիկոս Հայկ Սարգսյանի հետ։ 
Ինչո՞վ են տարբերվում հնագիտությունն ու հնէաբանությունը։ Ինչպե՞ս է հնագիտությունը դարձել ճշգրիտ գիտություն ու ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում այս ոլորտում։ Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորումներ են գործում Հայաստանում հնագիտական նյութի պաշտպանության համար։Հայաստանը հնագիտական առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև մեր երկրի ցանկացած հատվածում կարելի է հայտնաբերել մշակութային շերտեր։ Այնպես որ, հնագետներն առանց աշխատանքի չեն մնում։ Իսկ դիլետանտիզմից գիտությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է գիտության հանրահռչակում։ 
Այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը։ Այն կրկին միավորելու է գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող մարդկանց, կազմակերպություններին, կրթական հաստատություններին ու հասարակությանը մեկ նպատակի շուրջ. գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը դարձնել առաջնահերթություն պետության եւ հասարակության համար։ Այս տարվա միջոցառման կարգախոսն է` «Զարգացնել գիտությամբ»։
Փոդքասթ . ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբՎաշինգտոնյան համաձայնագրերի տնտեսական բաղադրիչը մաս 2
Փոդքասթ․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ «Վաշինգտոնյան համաձայնագրերի տնտեսական բաղադրիչը»
Փոդքասթ․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբՀարկային արտոնությունների (ան)արդյունավետությունը
Փոդքասթ․ Պետության համար աշխատելն առաքինություն է
Փոդքասթ նախարար Վահե Հովհաննիսյանի և պատգամավոր Բաբկեն Թունյանի մասնակցությամբ։
Ներքին գործերի նախարարությունը Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թիրախին: Գերատեսչությունը բարեփոխումներ է իրականացրել և իրականացնում նաև մի շարք ուղղություններով՝ փրկարար ծառայության արդիականացումից մինչև կենսաչափական նոր համակարգի ներդրում:«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, բարեփոխումներն ու դրանց արդյունքները:
Հայաստանն անում է ամեն ինչ՝ մինչև այս տարեվերջ նոր կառուցվելիք ատոմակայանի մոդելի ընտրության հարցն ամբողջականացնելու համար: Ուսումնասիրում են առկա առաջարկները, Հայաստանը բաց է նաև նոր առաջարկների համար: Նոր ատոմակայանը, նախատեսվում է, որ կկառուցվի այս պահին գործող Մեծամորի ատոմակայանի տարածքում:  «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նաև նախարարության կողմից իրականացվող այլ ծրագրերը, ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»–ից դուրս գալու ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սպասվող արդյունքները:
Դատավարությունների՝ անգամ տարիներով ձգձգման խնդիրը լուծելու, դատական գործերը բեռնաթափելու նպատակով կառավարությունը պատրաստվում է սահմանել դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ, տարբեր բարդության գործերի համար ժամանակահատվածը կլինի տարբեր:«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները:
Պետությունն ամբողջությամբ վերանայում է անապահովության գնահատման համակարգը՝ նպատակ ունենալով հուսահատության հետ ասոցացվող «փարոսի» համակարգից անցում կատարել աշխատանքով ապահովման միջոցով աղքատության հաղթահարման տարբերակին:«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները:  
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու կառավարության հանձնառությունը չի փոխվել, ծրագիրը մեկնարկելու է: Փաթեթում ներառվելու են անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում՝ վիրահատություններ:  «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկերն ավելացնելու նպատակ չունի, այն պետք է  կառավարությանը թույլ տա տեղեկատվություն հավաքել և ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, ինչպես նաև սոցիալական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հավաքագրվող հարկերին, ապա կառավարությունից վստահեցնում են, որ դրանք կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ անվտանգային համակարգերի լավարկման տեսքով վերադարձնում են քաղաքացիներին:  «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքները շուտով պրակտիկ դաշտում տեսանելի կլինեն: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախարարությանն այս տարի հատկացված աննախադեպ բյուջեին, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար հիմնական ներդրողներին, «Արմսաթ-1» արբանյակին, Stralink–ին ու այլ թեմաների:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն բացառում, որ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում  նախարարության առանձին կառուցվածքային գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս գյուղերում՝ 50-ական քվոտայով, Բերքաբերում և Կիրանցում՝ 40-ական, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Գոմքում՝ 30։
loading
Comments