DiscoverAybPod#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը
#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը

#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը

Update: 2024-12-18
Share

Description

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման հյուրերն են Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ծնող Ռուզան Ղազարյանը, որի երկու երեխաներն են դպրոց գնում, և «Այբ» դպրոցի ծնող Լիլիթ Մկրտչյանը, որի չորս երեխաներն են դպրոցահասակ:

Լիլիթ Մկրտչյանի ընտանիքում կրթությունն առաջնահերթություն է: Նա գտնում է, որ եթե ուզում ենք ապագայի վառ տեսլական ունենալ, պետք է ամուր հիմքերի վրա դնել կրթությունը որպես համակարգ: Ներգրավվածություն չի նշանակում, թե ինչ գնահատական ստացավ երեխան, ինչ թվանշան ունի օրագրում, որն, ըստ նրա, մեզ տանում է կործանման: Առանցքային ուշադրություն պիտի դարձնել բովանդակության վրա, միասին քննարկել որևէ բան, կարծիք հայտնել, քննադատական մտածողության տեսանկյունից նայել և այլն: Երբեմն մեկ երեխայի դասը դառնում է ամբողջ ընտանիքի քննարկման թեման, որին միանում են հայրիկն ու մյուս երեք երեխաները, և կրթությունը դառնում է հաճելի պրոցես բոլորի համար:

Ռուզան Ղազարյանի համար էլ թվանշանը երբևէ կարևոր չի եղել: Դպրոցում ծնողի ներգրավվածությունը չի չափվում ֆինանսական ներդրմամբ, այլ դպրոցի առօրյայի մեջ ներգրավմամբ: Կարևորը երեխայի՝ դպրոց հաճույքով հաճախելն է, ոգևորելը անգամ ծնողներին, որ նրանք էլ մի նոր բան սովորեն: Չէ՞ որ մեր երեխաներն ապրում են այլ ժամանակներում, նրանք ունեն բազմաթիվ հնարավորություններ, և ծնողները միշտ պիտի սովորեն նրանց հետ զուգընթաց:
Comments 
loading
In Channel
loading
00:00
00:00
1.0x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը

#72 | Դպրոցում ծնողի ներգրավվածությունը

Ayb Educational Foundation