DiscoverԼուրերԱռցանց կրթության դրական եւ բացասական կողմերը
Առցանց կրթության դրական եւ բացասական կողմերը

Առցանց կրթության դրական եւ բացասական կողմերը

Update: 2020-04-21
Share

Description

Բարև Ձեզ, այսօր Երևանին, Արագածոտնի, Լոռու կոտայքի մարզերին միավորել է առցանց կրության դարական և բացասական կողմերի մասին բարձրաձայնելու գաղափարը: Այժմ ձեզ հետ է Գոհարիկ Գրիգորյանը: Կորոնավիրուսի տարածման պատճառով Մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, որն արդեն թվով երրորդն է մեր երկրում: Այս շրջանում խախտվել է կյանքի բնականոն ընթացքը, խաթարվել տարբեր ոլորտների աշխատանքները: Շատ բան կազմակերպվում է առցանց տարբերակով` սկսած սնունդ և հագուստ պատվիրելուց մինչև ուսումնական գործընթաց թե’ բուհերի, թե’ դպրոցների և թե’ անհատական պարապմունքների համար: Այսօր Viber-ին, wp-ին, facebook-ին, instagram-ին փոխարինելու է եկել նոր հարթակ` Zoom-ը, որը մինչ այս քչերին էր հայտնի: Հարթակը հնարավորություն է տալիս նույն ժամին նույն տեղում միավորել ուսուցիչներին և աշակերտներին, դասախոսներին և ուսանողներին և կազմակերպել հեռավար կրթություն, մինչդեռ տարիներ առաջ էր իսկական հեռավար կրթությունը, երբ 38 սովորող ունեցող դասարանին երբեմն բաժին էր ընկնում ընդամենը տասը գիրք և ամեն աշակերտի` մի քանի ժամ` գիրքը ձեռք բերելու և հանձնարարված նյութը յուրացնելու համար: Այսօր առավել մեծանում է նորագույն տեխնոլոգիաների դերը հեռավար կրթության համար: Ճիշտ է, որ լավագույն կրթության գերխնդիը լավ մեթոդ ունենալն է: Սակայն կան այլ նրբություններ ևս: Այս նրբությունների առցանց կրթության դրական և բացասական կողմերի մասին կխոսեն իմ գործընկերները, խոսքը փոխանցում եմ Մարինա Մկրտչյանին:
Comments 
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

Առցանց կրթության դրական եւ բացասական կողմերը

Առցանց կրթության դրական եւ բացասական կողմերը

Marina