DiscoverԵրգխոսությունNe me quitte pas-Չթողնես երբեք
Ne me quitte pas-Չթողնես երբեք

Ne me quitte pas-Չթողնես երբեք

Update: 2025-03-22
Share

Description

«Ne me quitte pas» Հայերեն թարգմանությամբ՝ ինձ մենակ մի թող։

Երգը բոլոր ժամանակների ամենանշանավոր ֆրանսիական ստեղծագործություններից մեկն է, որը գրել և կատարել է բելգիացի երգիչ-երգահան Ժակ Բրելը 1959 թվականին:

Երգը զգացմունքային բալլադ է կոտրված սրտի, կորստի և հուսահատության մասին, որը հաճախ մեկնաբանվում է որպես տղամարդու խնդրանք՝ ուղղված սիրելիին, որ չլքի իրեն: Երգերում օգտագործվում են բանաստեղծական պատկերներ՝ հղում կատարելով բնությանը՝ հրաբուխ, գետեր, անձրև, լույս՝ խորհրդանշելու հավերժական սերն ու նվիրվածությունը:

«Ne me quitte pas»-ն դ  կատարվել է տարբեր լեզուներով և բազմաթիվ արտիստների կողմից՝ ներառյալ Նինա Սիմոն, Ֆրենկ Սինատրա, Սելին Դիոն և Սթինգ :

Քիչ չեն նաև երգի հայերեն տարբերակները։ Լիլիթ Բլեյանը երգը թարգմանել է հայերեն և կատարել այն՝ վերանգրելով «Չթողնես երբեք»։ Իր տարբերակում նա պահպանում է օրիգինալ երգի խորը հուզականությունն ու բանաստեղծական պատկերը` միաժամանակ ներկայացնում պատկերները հայերեն գեղեցիկ բառամթերքով: 

Մեկ այլ մինիմալիստական հնչողություն ունի Աննա Դանիելյանի կողմից կատարված տարբերակը։

Այս թարգմանությունից ոգեշնչվել են մի շարք կատարողներ, որոնցից է Միքայել Ոսկանյանը, ով ոչ միայն ներկայացրել է երգի հայերեն տարբերակը, այլև վերամշակել ժամանակակից հիանալի գործիքավորմամբ։

Դե, չթողնեք մեզ, քանի որ մեր երգխոսությունը այս անգամ Միքայել Ոսկանյանի և Լիլիթ Բլեյանի հետ է,  նաև երգչուհի Թամարա Մխիթարյանի, որը չնայած դեռ չի կատարել երգը, ունի խորը զացմունքային կապ այս երգի հետ, ինչի մասին կպատմի մեզ։

Comments 
loading
00:00
00:00
1.0x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

Ne me quitte pas-Չթողնես երբեք

Ne me quitte pas-Չթողնես երբեք

Զառա Տոնիկյան