DiscoverԵրգխոսությունՄելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը
Մելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը

Մելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը

Update: 2025-03-31
Share

Description

Սովետական և հետսովետական շրջանում երաժշտական բազմազանությունը սահմանափակ էր, անհասանելի մեծ զանգվածների համար։ Հատկապես՝ ռոք, էլեկտրոնային ու այլ ալտերնատիվ ժանրերի ստեղծագործությունները հասանելի էին միայն նրանց, ովքեր կա՛մ արտերկրում կապեր ունեին կամ հատուկ ջանքեր էին գործադրում նման երաժշտություն գտնելու համար։

Մենք փոդքասթի ժամանակ անդրադառնում ենք երգերին, որոնք հնչել են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն հաճախ չենք պատկերացնում, թե ինչ դժվարությունների միջով են այդ երգերը հասել մարդկանց։ Հենց այդ տարիներին Երևանում կային մարդիկ, ովքեր ոչ միայն կարողանում էին լսել այս ժանրերը, այլև դրանցով ապրում էին։

Մելոմաններ, որոնք դուրս էին գալիս սահմանված շրջանակից ու ձևավորում նոր երգացանկ։

Հենց այդ մթնոլորտում 90-ականներին ստեղծվեց Հայ FM-ը, որի եթերում երաժշտության համար բացեց բոլորովին նոր հորիզոններ։ Մելոմաններ, ովքեր դեռ ավելի վաղ տարված էին ալտերնատիվ երաժշտությամբ, ռադիոընդունիչից մարդկանց փոխանցեցին ոչ միայն ռոք այլև էլեկտրոնային երաժշտություն, ալտերնատիվ ու ջազային ստեղծագործություններ։ Նրանք ռադիոլսողին տվեցին նոր երաժշտական ընտրության հնարավորություն, ընդլայնեցին մարդկանց երաժշտական գիտակցությունն ու բացահայտեցին այն, ինչ մինչ այդ անհասանելի էր թվում։

Բայց երկար չխոսենք՝ եկեք երգխոսենք։ Ալիսա Քալանթարյանի և Արամ Չախոյանի հետ մենք բացելու ենք երաժշտության այն էջերը, որոնք փոխեցին մեր երգխոսելու պատմությունը։

Comments 
00:00
00:00
x

0.5x

0.8x

1.0x

1.25x

1.5x

2.0x

3.0x

Sleep Timer

Off

End of Episode

5 Minutes

10 Minutes

15 Minutes

30 Minutes

45 Minutes

60 Minutes

120 Minutes

Մելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը

Մելոմաններ, որ փոխեցին ռադիոյի ձայնը

Զառա Տոնիկյան